Մինչև Յ-րդ հազարամյակ | Քարի դարը Հայաստանում։ |
Մոտ 3-րդ հազարամյակի վերջին քառորդ | Բրոնզի դարի սկիզբը Հայկ. լեռնաշխարհում։ |
XIV- Х դդ. | Գրավոր տեղեկություններ Նաիրի ընդհանրական անվանումով «"երկրների" մասին։ |
ХII-ХI դդ. | Երկաթի դարի սկիզբը Հայկ. լեռնաշխարհում։ |
IX դ. 1-ին կես | Արարատյան (Ուրարտու) պետության կազմավորումը։ |
Մոտ 860 - 840 | Արամե թագավորի գահակալությունը։ |
859 - 845 | Սալմանասար III-ի պատերազմներն Արամեի դեմ։ |
Մոտ 835-824 | Սարդուրի Ա-ի գահակալությունը։ |
827 - 825 | Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։ |
832 | Սալմանսաար III-ի ռազմական ընդհարումը Սարդարի Ա-ի հետ։ |
Մոտ 824 - 810 | Իշփուինիի գահակալությունը։ |
Մոտ 810 - 786 | Մենուայի գահակալությանը։ |
IX - VIII դդ.սահմանագլուխ | Մենուայի ջրանցքի կառուցումը։ |
786 - 764 | Արգիշտի Ա-ի գահակալությունը։ |
784 | Արգիշտի Ա-ի նվաճումներն Անդրկովկասում և Մերձուրմյան շրջանում։ |
783 | Արգիշտի Ա-ի արշավանքները դեպի Անդրեփրատ։ |
782 | Էրեբունի - Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։ |
776 | Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։ |
764-735 | Սարդարի Բ-ի գահակալությունը։ |
753-752 | Սարդարի Բ-ի հաղթանակը Ասորեստանի թագավոր Աշշուրնիրարի VI-ի նկատմամբ։ |
735-714 | Ռուսա Ա-ի գահակալությանը։ |
714 | Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։ |
714-680 | Արգիշտի Բ-ի գահակալությունը։ |
680-ական թթ. | Ասքանազյան քաղաքական կազմավորման հիմնադրամը Արարատյան թագավորության հյուսիս-արևելյան ն արևելյան շրջաններում։ |
Մոտ 680 - 640 | Ռուսա Բ-ի գահակալությունը։ |
673 - մոտ 630 | Պարույր Սկայորդու գահակալությունը։ |
625 կամ 624 | Պարույր Սկայորդու որդի Հրչե կամ ՛Հրաչյա թագավորը ջախջախում է Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարեա թագավորին։ |
640 - 620 | Սարդուրի Գ-ի գահակալությունը։ |
Մոտ 617-609 | Ռուսա Գ-ի գահակալությունը։ |
585 - 550 | Մարաստանի, Աժդահակ թագավորի գահակալությունը։ ՛Հայերի պայքարը Մարաստանի դեմ։ |
Մոտ 570 - 560 | Երվանդ Սակավակյացի գահակալությունը։ |
Մոտ 560 - 535 | Տիգրան Երվանդյանի գահակալությունը։ |
553-550 | Տիգրան Երվանդյանի և Կյուրոս զորավարի պատերազմը Մարաստանի դեմ և Մարաց թագավորության կործանումը։ |
550 | Աքեմենյան պետության հիմնադրումը։ |
538 կամ 537 | Հայկական զորքերի մասնակցությունը Նոր Բաբելոնիայի դեմ Կյուրոս II Մեծի հաղթական պատերազմին և Բաբելոնի գրավմանը։ |
522-521 | Հայերի ապստամբությունը Աքեմենյան տերության դեմ և պարսկական գերիշխանության թոթափումը։ |
401-400 | Տասը հազար հույն վարձկան զորքի նահանջը ՛Հայաստանի վրայով։ |
334 | Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը Պարսկաստան։ |
331 | Գավգամելայի ճակատամարտը և Աքեմենյան Պարսկաստանի կործանումը։ |
330-IVդ. վերջ | Երվանդ Գ անկախ ՛Հայաստանի թագավոր։ |
320-ական թթ. | Ալեքսանդր Մակեդոնացու Մեմնոն զորավարի ներխուժումը ՛Հայաստան և նրա ջախջախումը։ |
312 | Սելևկյան պետության հիմնադրումը։ |
IV դ. 2-րդ կես | Արմավիրը՝ ՛Հայաստանի մայրաքաղաք։ |
III դ. կես | Ծոփքի ու Կոմմագենեի կուսակալ Սամոս (Շամ) Երվանդանա հռչակումը ինքնուրույն թագավոր։ |
249-248 | Պարթևական թագավորության հիմնադրումը։ |
240-220 | Արշամը (Արսամես) Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր։ |
220 | Սելևկյան գերիշխանության հաստատումը Մեծ ՚Հայքում և Ծոփքում։ |
220-201 | Քսերքսեսը Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկ. պետության թագավոր: |
220- մոտ 200 | Երվանդ Դ Վերջինը ՛Հայաստանի թագավոր։ Երվանդաշատ քաղաքի հիմնադրումը։ |
201-190 | Արտաշեսը և Ջաբեհը (Զարիադրիս) Մեծ Հայքի և Ծոփքի ստրատեգոս-կաոավարիչներ։ |
190 | Մագնեսիայի ճակատամարտը։ |
189 | Մեծ ՛Հայքի և Ծոփքի անկախության վերականգնումը։ |
189-160 | Արտաշես Ա Մեծ ՛Հայքի թագավոր։ |
183 | Փառնակ Պոնտացու դաշինքը Փոքր ՛Հայքի կառավարիչ Միհրդատի հետ, նրանց ներխուժումը կապադովկիա ու Գաղատիա և պարտությանը։ |
180-160 | ՛Հայկական հողերի միավորումը և ՚Հայկակաև կենտրոնացված միասնական պետության առաջացումը։ |
170-ական թթ. | Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ |
165 | Անտիոքոս IV Եպիփանեսի ներխուժումը Ծոփք։ |
160-115 | Սրտավազդ Ա-ի գահակալությունը։ |
115-96 | Տիգրան Ա-ի գահակալությանը։ |
95-55 | Տիգրան Բ Մեծի գահակալությանը։ |
93 | Տիգրան Բ-ի արշավանքը Կապադովկիա։ |
94 | ՚Հայ-պոնտական դաշինքի կնքումը։ 94 Ծոփքի միացումը Մեծ ՛Հայքին։ |
89 -84 | Միհրդատյան առաջին պատերազմը։ |
87-85 | Տիգրան Բ-ի պատերազմը Պարթևաստանի դեմ և ՛Հայոց Միջագետքի, կորդուքի ու ՛Հայաստանի հյուսիս-արևելյան երկրամասերի ազատագրումը։ |
83 | Ասորիքի թագավորության գահի հանձնումը Տիգրան Բ-ին: |
83-81 | Միհրդատյան երկրորդ պատերազմը։ |
80-ական թթ. | Տիգրանակերտ քաղաքի հիմնադրումը։ |
78-77 | 300 հզ. կապտդովկիացիների և 100 hq. Կիլիկիացիների վերաբնակեցումը Տիգրանակերտում։ |
70-ական թթ. | Տիգրան Մեծի գերիշխանության տարածումը Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը և Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ |
73-71 | Զարեհ արքայազնի գլխավորությամբ հայ ավագանու ապստամբությունը Տիգրան Բ-ի դեմ։ |
74-63 | Միհրդատյան երրորդ պատերազմը։ |
71 | Միհրդատ Եվպատորի պարտությունը և Փախուստը ՛Հայաստան։ |
69 | Լուկուլլոսի արշավանքը ՛Հայաստան։ |
69 հոկտեմբերի 6 | Տիգրանակերտի ճակատամարտը։ |
68 սեպտեմբեր | Արածանիի ճակատամարտը և հռոմեական զորքի պարտությունը։ |
67 | Տիգրան Կրտսերի ապստամբությունը Տիգրան Բ-ի դեմ։ |
66 | Պոմպեոսի արշավանքը ՛Հայաստան։ |
55-34 | Սրտավազդ Բ-ի գահակալությունը։ |
54-53 | Կրասոսի պարթևական արշավանքը, հայպարթևական դաշինքը և Կրասոսի պարտությունը Խ՚առանի ճակատամարտում։ |
53 | Եվրիպիդեսի "Բաքոսուհիներ" դրամայի բեմադրությանը Արտաշատամ։ |
34 | Անտոնիոսի արշավանքը ՛Հայաստան։ Արտավազդ Բ-ի գերումը։ |
31 | Անտոնիոսի պարտությանը Ակտիումի ճակատամարտում։ |
30-20 | Արտաշես Բ-ի գահակալությունը։ |
20-8 | Տիգրան Գ-ի գահակալությունը։ |
8-5 | Տիգրան Դ և էրատոն Մեծ Հայքի թագավոր ու թագուհի։ |
5-2 | Արտավազդ Գ-ի գահակալությունը։ |
6 | Օգոստոս կայսրը Մեծ Հայքի թագավոր նշանակեց Հրեաստանի թագավոր Հերովդես Ա Մեծի թոռանը՝ Տիգրան Ե-ին։ |
6-11 | Էրատոն թագունի (երրորդ անգամ)։ |
11-16 | Վոնոն Արշակունին Մեծ Հայքի թագավոր։ |
12-38 | Արտավան III Պարթևաստանի արքայից արքա, Արշակունյաց հարստության կըրտսեր ճյուղի հիմնադիրը։ |
18-34 | Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոն-Արտաշեսը Մեծ Հայքի թագավոր։ |
34-35 | Պարթևաց Արտավան III թագավորի որդի Արշակ Ա-֊ն Մեծ Հայքի թագավոր։ |
35-37 | Ւբերիայի Փարսման թագավորի եղբայր Միհրդատը Մեծ Հայքի թագավոր։ |
37 | Հռոմա-տարթնական պայմանագիրը և Հայաստանի տարածքային կորուստները։ |
47-51 | Միհրդատը վերստին Մեծ Հայքի թագավոր։ |
51-53 | Փարսմանի որդի Հոադամիզդը Մեծ Հայքի թագավոր։ |
52 | Հայ-պարթևական համաձայնությունը։ Տըրդատ Արշակունու գլխավորությամբ հայ-պարթևական զորքի մուտքը Հայաստան։ |
54-63 | Հայերի և պարթևների տասնամյա պատերազմը Հոոմի դեմ։ |
55 | Ծոփքի անջատումը Մեծ Հայքից և առանձին թագավորության հիմնադրումը։ |
58-59 | Կորբուլոնի արշավանքը Հայաստան և Արտաշատ մայրաքաղաքի ավերումն ու հրկիզումը։ Տիգրանակերտի գրավումը։ |
60-61 | Հռոմի դրածո Տիգրան Զ Մեծ Հայքի թագավոր։ Տիգրանակերտի հռչակումը մայրաքաղաք։ |
61 աշուն | Պետոսի արշավանքը Հայաստան։ |
62 | Հռոմեական զորքի ծանր պարտությունը հայ-պարթևական ուժերից Հոանդեայում։ |
64 | Հռանդեայի պայմանագիրը։ |
66 | Տրդատ Ա-ի թագադրության արարողությունը Հռոմում և վերադարձը Հայաստան։ |
75-110 | Սանատրուկի գահակալությունը։ Մծուրն քաղաքի կառուցումը։ |
110-113 | Աշխադարը (Շիդար) Մեծ Հայքի թագավոր։ |
116-144 | Վաղարշ Ա-ի գահակալությունը։ Վաղարշապատ քաղաքի կառուցումը։ |
144-161 | Կոմմագենեի Երվանդունիների արքայատան շառավիղ Սոհեմոսը Մեծ Հայքի թագավոր։ |
161-163 | Բակուր Արշակունին Մեծ Հայքի թագավոր. Վաղարշ Գ-ի դրածո։ |
163 | Արտաշատի գրավումը և ավերումը հռոմեացիների կողմից։ |
164-186 | Մոհեմոսը Մեծ Հայքի թագավոր երկրորդ անգամ։ |
186-198 | Վաղարշ Բ Արշակունու գահակալությունը։ Հայ Արշականիների ինքնուրույն արքայատան հիմնումը։ |
211-259 | Խ՚ոսրով Ա Մեծի գահակալությունը։ |
215 | Կարակալայի արշավանքը Ասորիք և Հայաստան, Խոսրով Ա Մեծի ձերբակալությունը։ Հայերի ապստամբությունը։ |
234-345 | Հայ ժողովրդի պայքարը Արտաշիբ I-ի Ա Շապուհ I-ի դեմ։ |
253 | Սասանյանները գրավեցին Հայաստանը։ |
261-293 | Պարսկական տիրապետությունը Հայաստանի մեծագույն մասում։ Տրդատ Գ Մեծը Հայաստանի թագավոր։ Մծբինի 40-ամյա դաշնագիրը։ Քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պետական կրոն։ |
330-338 | Խոսրով Բ Կոտակի գահակալությունը։ |
337 | Պարսկական զորքերի ներխուժումը Հայաստան և նրանց պարտությունը։ Տիրանի գահակալությունը։ Արշակ Բ-ի գահակալությունը։ Հայ ժողովրդի քաջարի պայքարը Սասանյան Պարսկաստանի ներխուժումների դեմ։ Պապի գահակալությունը։ |
371 | Պարսկական զորաբանակի ջախջախումը Զիրավի ճակատամարտում։ |
374-378 | Վարազդատի գահակալությունը։ |
378-387 | Արշակ Գ-ի գահակալությունը։ |
385-387 | Հայաստանի բաժանումը Պարսկաստանի ե Հռոմի միջև։ |
385-389 | Խոսրով Գ Հայաստանի՝ Պարսկաստանի տիրապետության տակ անցած մասի թագավոր։ |
389-414 | Վռամշապուհի գահակալությունը։ |
405 | Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական գրերը։ |
422-428 | Արտաշես Գ Արշակունու գահակալությունը։ |
443-451 | Վասակ Սյունին Հայաստանի մարզպան։ |
450 - 451 | Հայոց պատերազմը Սասանյան Պարսկաստանի դեմ։ |
451, մայիսի 26 | Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը։ |
464-482 | Ատրվշնասպը Հայաստանի մարզպան։ |
481 | Ակոռիի ճակատամարտը և պարսիկների ջախջախումը։ |
482 | Սահակ Բագրատունին Հայաստանի մարզպան։ |
482-484 | Համաժողովրդական ապստամբությունը՝ Վահանանց պատերազմը։ |
482 | Ներսեհապատի ճակատամարտը։ |
482 | Ճարմանայնի ճակատամարտը։ |
484 | Նվարսակի հաշտության պայմանագրի կնքումը։ |
485 | Վահան Մամիկոնյանը Հայոց մարզպան ("Տանուտեր Հայոց")։ |
492 | Հայերի ապստամբությունը Կավատի դեմ։ |
VI-IX դդ. | Պավլիկյան շարժումը։ |
571-575 | Համաժողովրդական ազատագրական պատերազմը պարսկական լծի դեմ։ |
571 | Խաղամախու դաշտում Վարդան Մամիկոնյանը ջախջախեց պարսկական 20-հազարանոց բանակը։ |
591 | Պարսկա-բյուզանդական հաշտության պայմանագիրը և Հայաստանի երկրորդ բաժանումը։ |
637 | Սասանյան պետության քայքայումը։ |
639-654 | Թեոդորոս Ռշտունին Հայոց իշխան։ |
640 | Արաբների աոաջին արշավանքը Հայաստան։ |
640, հոկտեմբերի 6 | Դվինի գրավումը և կողոպուտը արաբների կողմից։ |
652 | Հաշտության պայմանագրի կնքումը Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կուսակալ Մուավիայի միջե։ |
654-661 | Համազասպ Մամիկոնյանը Հայոց իշխան։ |
661-685 | Գրիգոր Մամիկոնյանը Հայոց իշխան։ |
685-689 | Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։ |
689 | Բյուգանդական և արաբական զորքերի արշավանքը Հայաստան։ |
689-693 | Ներսեհ Կամսարականը Հայոց իշխան։ |
693-726 | Սմբատ Բագրատունին Հայոց իշխան։ |
695 | Մուհամմագ իբն-Մրվան զորավարի ներխուժումը Հայաստան։ |
701 | Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։ |
703 | Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։ |
705 | Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում ("Կրակի տարի")։ |
725 | Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։ |
732-749 | Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։ |
749-753 | Մուշեղ Մամիկոնյանը Հայոց իշխան։ |
753-770 | Սահակ Բագրատունին Հայոց իշխան։ |
770-775 | Սմբատ Բագրատունին Հայոց իշխան։ |
774-775 | Հայ ժողովրդի ապստամբությունը արաբական տիրապետության դեմ։ |
775, ապրիլի 24 | Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը։ |
775-781 | Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։ |
781-785 | Տաճատ Անձնացին Հայոց իշխան։ |
790-826 | Աշոտ Մսակեր Բագրատունին Հայոց իշխան։ |
816-837 | Բաբեկի ապստամբությունը։ |
826-851 | Բագաբատ Բագրատունին Հայոց իշխանաց իշխան։ |
826 | Տարոնի իշխանության հիմնումը։ |
850 - 852 | ժողովրդական ապստամբություն Խութեցի Հովնանի գլխավորությամբ: |
852 - 855 | Սմբատ Բագրատունին (Խոստովանող) Հայոց իշխան։ |
855 - 859 | Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։ |
859 | Աշոտ Բագրատունին խալիֆայությունից ստանում է Հայոց իշխանաց իշխան տիտղոսը։ |
884 - 885 | Աշոտ Ա-ի թագադրումը "Թագավոր Հայոց և Վրաց", Բագրատունյաց թագավորության հաստատումը Հայաստանում։ |
885 - 895 | Թոնդրակյան շարժման սկզբնավորումը։ |
890 - 914 | Սմբատ Ա-ի գահակալությունը։ |
908 | Վասպուրականի անջատումը Բագրատունիների թագավորությունից և Արծրունիների թագավորության հիմնադրումը։ |
914 - 929 | Աշոտ Բ Երկաթի գահակալությունը։ |
925 | Սևանի ճակատամարտը, արաբական զորավար Բեշիրի զորքի ջախջախումը։ |
929 - 953 | Աբաս Բագրատունու գահակալությունը։ |
953 - 977 | Աշոտ Գ Ողորմածի գահակալությունը։ |
961 | Անին Հայաստանի մայրաքաղաք։ |
963 - 1065 | Կարսի (Վանանդի) թագավորությունը։ |
966 - 1118 | Կյուրիկյաննհրի (Լոռու կամ Տաշիր-Զորագետի) թագավորությունը։ |
966 | Տարոնի միացումը Բյուգանդական կայսրությանը։ |
977 - 989 | Սմբատ Բ-ի գահակալությունը։ |
987 - 1170 | Սյունիքի թագավորությունը։ |
989 - 1020 | Գագիկ Ա-ի գահակալությունը։ |
1020 - 1041 | Հովհաննհո-Սմբատի գահակալությունը։ |
1021 | Վասպուրականի կցումը Բյուզանդիային։ |
1042 - 1045 | Գագիկ Բ-ի գահակալությունը։ |
1045 | Բագրատունյաց կենտրոնական թագավորության անկումը։ |
1047 - 1048 | Սելջուկյան թուրքերի առաջին արշավանքները Հայաստան։ Արծն քաղաքի կործանումը։ |
1050 - 1053 | Թոնդրակյան շարժման ճնշումը։ |
1054 | Տուդրուլի արշավանքը,Մանազկերտի հերոսական պաշտպանությունը։ |
1064 | Ալփ-Արսլանի արշավանքը, Անիի գրավումը։ |
1065 | Կարսի (Վանանդի) թագավորության անցումը Բյուզանդիային։ |
1071 | Մանազկերտի ճակատամարտը։ |
1080 | Ռուբինյան հայկական իշխանության հիմնադրումը Կիլիկիայում։ |
1085 | Անիի բարձրագույն դպրոցի հիմնադրումը։ |
1095 - 1100 | Կոստանդին Ա Կիլիկիայի իշխան։ |
1100 - 1129 | Թորոս Ա Կիլիկիայի իշխան։ |
1100 - 1137 | Դաշտային Կիլիկիան Ռուբինյանների իշխանության ներքո։ |
1124 | Անիի բնակչության ապստամբությունը Շադդադյանների դեմ։ |
1126 | Շադդադյանների հարձակումը Անիի վրա և քաղաքի քաջարի պաշտպանությունը։ |
1129 - 1137 | Լևոն Ա Կիլիկիայի իշխան։ |
1137 - 1143 | Բյուզանդիայի Հովհաննես Կոմնեոս կայսեր արշավանքները Կիլիկիա և հայկական իշխանության ժամանակավոր վերացումը։ |
1145 - 1169 | Թորոս Բ Կիլիկիայի իշխան։ Ռուբինյան իշխանության վերականգնումը։ |
1161 | Անիի կարճատև ազատագրումը հայ-վրացական զորքերի կողմից։ |
1165 | Հայ-վրացական ուժերի նահանջը, Անիի անցումը Շադդադյաններին։ |
1169 | Ռուբեն Բ Կիլիկիայի իշխան։ |
1169 - 1175 | Մլեհը Կիլիկիայի իշխան։ |
1175 - 1187 | Ռուբեն Գ Կիլիկիայի իշխան։ |
1185 | Սարգիս Զաքարյանը նշանակվեց վրաց զորքի ամիրսպասաւար (գլխավոր հրամանատար)։ |
1187 - 1198 | Լևոն Բ Կիւիկիայի իշխան։ |
1194 | Սմբողջ Կիլիկիայի միավորումը Լևոն Բ Ռուբինյանի իշխանության ներքո։ |
1198 | Հայկական թագավորության հռչակումը Կիլիկիայում։ |
1198 - 1219 | Լևոն Բ իշխանը թագավոր հայոց։ |
1203 | Դվինի ազատագրումը։ |
1204-1205 | Բասենի ճակատամարտը, Իկոնիայի սուլթանության ջախջախիչ պարտությունը։ |
1206 | Կարսի ազատագրումը։ |
1208 - 1209 | Հայ-վրացական զորքերն ազատագրեցին Բագրևանդը, Տուրուբերանի հյուսիսային շրջանները։ |
1211 | Ջաքարյաններն ազատագրեցին Սյունիքը և մտան Ատրպատական։ |
1212 | Զաքարե ամիրսպասալարի մահը։ Իվանեի նշանակումը վրաց թագավորության աթաբեկ։ |
1219 - 1252 | Զաբելը Կիլիկիայի թագուհի։ |
1220 - 1221 | Մոնղոլական հետախույզ զորամասերի ներխուժումը Հայաստան։ |
1222 - 1225 | Ֆիլիպը կիլիկիայի թագավոր։ |
1225 - 1231 | Խորեզմի թագաժառանգ Ջալալ ադ Դինի արշավանքները Հայաստան։ |
1226 - 1269 | Հեթում Ա Կիլիկիայի թագավոր։ Հեթումյանների արքայատան հիմնադրումը։ |
1236 | Չարմադան Նոյինը նվաճեց Զաքարյան իշխանապետության տարածքը։ |
1242 - 1245 | Մոնղոլները Բաչուի հրամանատարությամբ զավթեցին Հայաստանի հարավ-արևմըտյան նահանգները։ |
1249 | Հայ իշխանների զինված ապստամբությունը մոնղոլական տիրապետության դեմ։ |
1254 | Արղունի աշխարհագիրը Հայաստանում։ |
1254 - 1256 | Հեթում Ա-ի մեկնումը Կարակորում և հայմոնղոլական պայմանագրի կնքումը։ |
1259 - 1261 | Հայ և վրաց իշխանների երկրորդ ապստամբությունը մոնղոլական տիրապետության դեմ։ |
1266 | Եգիպտոսի մամլուքների ներխուժումը Կիլիկիա, Մառիի ճակատամարտը։ |
1269 - 1289 | Լևոն Գ Կիլիկիայի թագավոր։ |
1280 | Գլաձորի համալսարանի հիմնադրումը։ |
1289 - 1301 | Հեթում Բ Կիլիկիայի թագավոր։ |
1292 | Հռոմկայի գրավումը մամլուքների կողմից և կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Սիս։ |
1301 - 1308 | Լևոն Դ Կիլիկիայի թագավոր։ |
1308 | Լևոն թագավորի և 40 հայ իշխանների ՛սպանությունը Անարզաբայում։ Հայ- մոնղոլական դաշինքի խզումը։ |
1308 - 1320 | Օշինը Կիլիկիայի թագավոր։ |
1318 | Եգիպտոսի մամլուքների և Իկոնիայի թուրքմեն կարակումների ներխուժումը Կիլիկիա։ |
1320 - 1342 | Լևոև Ե Կիլիկիայի թագավոր։ |
1337 | Կիլիկիայի և Եգիպտոսի միջև հաշտության պայմանագրի կնքումը, Այաս նավահանգստի անցումը Եգիպտոսին։ |
1343 - 1344 | Կոստանդինը (Գվիդոն-Կի) Կիլիկիայի թագավոր, Լուսինյան արքայատան հաստատումը Կիլիկիայում։ |
1345 - 1363 | Կոստանդին Դ Կիլիկիայի թագավոր։ |
1365 - 1373 | Կոստանդին Ե Կիլիկիայի թագավոր։ |
1373 - 1410/12 | Գործել է Տաթևի համալսարանը։ |
1374 - 1375 | Լևոև Զ Լուսինյանը Կիլիկիայի վերջին թագավոր։ |
1375 | Կիլիկյաև հայկական թագավորության անկումը։ |
1375 - 1424 | Հայ իշխան Կոստանդինի Փաստացի կառավարումը Կիլիկիայում։ |
1385 - 1403 | Լենկթեմուրի արշավանքները։ |
1390-ական թթ. - 1446 | Գործու է Մեծոփա վանքի բարձրագույն դպրոցը։ |
1410 - 1468 | Հայաստանը կարակոյունլու թուրքմենների տիրապետության տակ։ |
1441 | Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Վաղարշապատում։ |
1468 - 1502 | Հայաստանը ակկոյունլու թուրքմենների տիրապետության տակ։ |
1487 | Օսմանյան թուրքերը նվաճեցին Կիլիկյան Հայաստանը։ |
1500 - 1704 | Գործել է Բաղեշի Ամիրդոլու վանքի բարձրագույն տիպի դպրոցը։ |
1512 | Թուրք-իրանական պատերազմների սկիզբը |
1512 | Հայերեն առաջին գրքի տպագրումը Վենետիկում։ |
1514 | Ձալդրանի ճակատամարտում պարսիկների պարտությունը և Արևմտյան Հայաստանի զավթումը օսմանյան թուրքերի կողմից։ |
1532-1555 | Պարսկա-օսմանյան պատերազմները Հայաստանում։ |
1540-ական թթ. | Հայկական գաղութի հիմնումը Մադրասում։ |
1547 | Էշմիածնի առաջին ժողովը և ՛Հայաստանի ազատագրության հարցի բարձրացումը։ |
1555 | Հաշտության պայմանագրի կնքումը Ամասիայում Թուրքիայի և Իրանի միջև, Հայաստանի առաջին բաժանումը։ |
1567 | Հայկական տպարանի հիմնումը Կոստանդնուպոլսում Աբգար դպիրի կողմից։ |
1578-1590 | Պարսկա-օսմանյան նոր պատերազմները Հայաստանում։ |
1604 | Հայերի բռնագաղթը Աբբաս 1-ի կողմից։ |
1604-1603 | Նոր Ջուղայի հիմնադրումը։ |
1615 | Հիմնադրվեց Սյունյանց Մեծ կամ Հարանց անապատի բարձրագույն դպրոցը։ |
1635 | Սուլթան Մուրադի արշավանքը, Երևանի գրավումը։ |
1637 | Սկսեց գործել էջմիածնի բարձրագույն դպրոցը։ |
1638 | Հայկական տպարանի հիմնադրումը Նոր Ջուղայում։ |
1639 | Հաշտության կնքումը Թուրքիայի և Պարսկաստանի միջև, Հայաստանի երկրորդ բաժանումը։ |
1667 | Առևտրական պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Նոր Ջուղայի վաճառականական ընկերության միջև։ |
1673 | Հայկական տպարանի հիմնադրումը Մարսելում։ |
1677 | էջմիածնի ժողովը Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ: |
1680 | Իսրայել Օրու մեկնումը Եվրոպա։ |
1699 | Իսրայել Օրին Հայաստանում, Անգեղակոթի ժողովը։ |
1701 | Իսրայել Օրու տեսակցությունը Պետրոս I-ի հետ։ |
1717 | Մխիթար Սեբաստացին Ս. Ղազար կղզում հիմնեց միաբանություն։ |
1722-1730 | Ազատագրական կռիվները Սյունիքում Դավիթ Բեկի և Սխիթար սպարապետի գլխավորությամբ։ |
1722 | Ռուսական զորքերի արշավանքը Պարսկաստան։ |
1722, սեպտեմբերի 22 | Հայ-վրացական զորքերի միավորումը Գանձակի մոտ, Չոլակ դաշտում։ |
1724 | Օսմանյան բանակի ներխուժումը Արևելյան Հայաստան։ |
1724, նոյեմբերի 10 | Պետրոս I-ի հրամանագիրը հայ ժողովրդին իր հովանավորության տակ առնելու մասին։ |
1725, Փետրվար | Օսմանյան 6 հզ-անոց բանակի ոչնչացումը Վարանդայում։ |
1725 | Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում։ |
1727 | Հալիձորի հերոսական պաշտպանությունը, թուրքական բանակի պարտությունը։ |
1728 | Հայկական ապստամբության ղեկավարներ Դավիթ Բեկի և Եսայի Հասան-Ջալալյանի մահը։ |
1735 | Պարսկական զորքերի հաղթանակը օսմանցիների դեմ և պարսկական իշխանության վերահաստատումը Անդրկովկասում։ |
1746 | Աստրախանում հիմնադրվեց հայկական դատարան։ |
1763 | Մոզդոկում կազմավորվեց հայկական գաղթավայր։ |
1769 | Մովսես Սարաֆյանի մշակած՝ Հայաստանի ազատագրության ծրագրի հանձնումը ռուսական կառավարությանը։ |
1770-1771 | Մադրասի ազատագրական խմբի ստեղծումը։ |
1771 | Առաշին տպարանի հիմնումը Հայաստանում (էջմիածին)։ |
1772 | Հայկական տպարանի հիմնումը Մադրասում։ |
1779 | Հիմնադրվեց Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրը։ |
1781 | Պետերբուրգում հիմնադրվեց Գրիգոր Խալդարյանի տպարանը։ |
1783 | Հ. Արղությանը և Հ. Լազարյանը ռուսական կառավարությանը ներկայացրին ռուս֊ հայկական դաշնադրության երկու նախագիծ։ |
1794 | Հայկական առաշին թերթի՝ "Ազդարարի" հրատարակումը Մադրասում։ |
1795 | Աղա Մահմեդ խան Կաջարի արշավանքն Անդրկովկաս։ Թիֆլիսի գրավումը։ |
1796 | Ռուսական զորքերի արշավանքն Անդրկովկաս։ |
1797 | Աղա Մահմեդ խանի երկրորդ արշավանքը։ |
1801, սեպտեմբերի 12 | Ալեքսանդր I-ի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվեց Ռուսաստանին։ Վրաստանի հետ Ռուսաստանին միացվեցին նաև Լոռին. Փամբակը. Ղազախը, Բորչալուն։ |
1804-1813 | Ռուս-պարսկական պատերազմը։ |
1804, մայիս | Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը։ |
1805, մայիսի 14 | Քյուրակչայի պայմանագիրը, Ղարաբաղի խանության միացումը Ռուսաստանին։ |
1806-1812 | Ռուս-թուրքական պատերազմը։ |
1807 | Արփաչայի ճակատամարտը ռուսական և թուրքական զորքերի միջև։ |
1808 | Ռուսական զորքերի Երևանյան երկրորդ արշավանքը։ |
1808 | Ռուսական զորքերը գրավեցին Նախիջևվանը։ |
1811 | Հիմնվեց Վիեննայի Մխիթարյան միաբանությունը։ |
1812 | Պետերբուրգում հիմնվեց Հովսեփ Հովհաննիսյանի տպարանը։ |
1813 | Գյուլիստանի (Ղարաբաղ) հաշտության պայմանագիրը։ |
1815 | Լազարյան ճեմարանի բացումը Մոսկվայում։ |
1816 | Աստրախանում լույս տեսավ "Արևելյան ծանուցմունք" շաբաթաթերթը՝ արևելահայ առաջին պարբերականը։ |
1824 | Ներսիսյան դպրոցի բացումը Թիֆլիսում։ |
1826-1828 | Ռուս-պարսկական պատերազմը։ |
1826, հուլիսի 16-17 | Պարսկական զորքերը ներխուժեցին Ղարաբաղ։ |
1826, հուլիսի 25- սեպտեմբերի 10 | Շուշվա բերդի հերոսական պաշտպանությունը։ |
1826, սեպտեմբերի 3 | Շամքորի (Շամխորի) ճակատամարտում ռուսական բանակի հաղթանակը։ |
1826, սեպտեմբերի 13 | Ռուսական զորքերի հաղթանակը Ելիզավետպոլի ճակատամարտում։ |
1826, սեպտեմբերի 21 | Միրաքի ճակատամարտում ռուսական զորքերը պարտության մատնեցին Երևանի սարդարի զորքերին։ |
1827, մարտ-մայիս | Հայկական կամավորական ջոկատների կազմավորումը Թիֆլիսում։ |
1827, ապրիլի 2 | Սկսվեց ռուսական զորքերի Երևանյան երրորդ արշավանքը։ |
1827, ապրիլի 13 | Ռուսական առաջապահ, զորքերը գրավեցին էջմիածինը։ |
1827, ապրիլի 27 | Երևանի բերդի պաշարումը ռուսական զորքի կողմից։ |
1827, հուլիսի 5 | Ջևան-Բուլաղի ճակատամարտը։ |
1827, հուլիսի 21 | Կարագիադինի հաշտության բանակցությունները։ |
1827, օգոստոսի 17 | Оշականի ճակատամարտը։ |
1827, հոկտեմբերի 1 | Երևանի գրավումը։ |
1827, հոկտեմբերի 6 | Կազմվեց Երևանի ժամանակավոր վարչությունը՛. |
1827, նոյեմբերի 6- 1828, հունվարի 7 | Դեհխառականի բանակցությունները։ |
1827, դեկտեմբեր | Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը։ |
1828, Փետրվարի 10 | Թուրքմենչայի պայմանագրի կնքումը. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ |
1828, Փետրվարի 26 | Սկսվեց պարսկահայերի վերաբնակեցումը։ |
1828, մարտի 21 | Հայկական մարզի կազմակերպումը։ |
1828-1829 | Ռուս-թուրքական պատերազմը։ |
1828, հունիսի 23 | Կարսի գրավումը։ |
1828, հուլիսի 23 | Ռուսական զորքերը գրավեցին Ախալքալաքը։ |
1828, օգոստոսի 15 | Ախալցխայի գրավումը ռուսական զորքերի կողմից։ |
1828, օգոստոսի 28 | Ռուսական զորքերը գրավեցին Բայազետը։ |
1828, սեպտեմբերի 12 | Ռուսական զորքերը գրավեցին Ալաշկերտը։ |
1829, հունիսի 27 | Էրզրումի գրավումը։ |
1829, սեպտեմբերի 2 | Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը։ |
1829 | Լազարյան ճեմարանի տպարանի հիմնադրումը։ |
1829 | Արևմտահայերի գաղթը Արևելյան Հայաստան։ |
1830 - 1838 | Իշխան Բեհբութովը ՛Հայկական մարզի վարչության պետ։ |
1833, հունիսի 23 | Փոփոխվեց Հայկական մարգի վարչական կառուցվածքը։ |
1834 | Նոր վարչական բաժանում Թուրքիայում, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանում։ |
1836, մարտի 11 | Նիկոլայ I վավերացրեց Ռուսաստանից հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը ("Պոլոժենին"): |
1836, սեպտեմբերի 11 | Վենետիկում բացվեց մխիթարյանների Ռափայելյան վարժարանը։ |
1837, Փետրվարի 22 | Հայկական եկեղեցական բարձրագույն խորհրդի՝ Սինոդի հիմնումը Էջմիածնում։ |
1837, մայիսի I | Բացվեց Երևանի կոնսիստորիան։ |
1837, սեպտեմբերի 2 | Երևանի թեմական դպրոցի բացումը։ |
1837, հոկտեմբերի 4 | Գյումրին վերանվանվեց Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)։ |
1838, Փետրվար - | Գյուղացիական հուզումները Նոր Բայամարտ գետի շրջանում։ |
1838, հունիսի 22 | Շուշիի թեմական դպրոցի բացումը։ |
1839, նոյեմբերի 3 | Գյուլհանեի Հաթթը շերիֆ կոչվող հրովարտակի (թանզիմաթ) հրապարակումը։ |
1840, ապրիլի 10 | Հայկական մարզի վերացումը, Վրացա-Իմերեթական նահանգի և Կասպիական մարզի ստեղծումը։ |
1840 - 1850 | Գյուղացիական հուզումները Արևելյան Հայաստանի տարրեր գավառներում։ |
1843, մայիս | Վենետիկում սկսեց հրատարակվել "Բազմավեպ" հանդեսը։ |
1844, նոյեմբեր | Կովկասում հիմնվեց Փոխարքայություն.Փոխարքա նշանակվեց Մ. Ս. Վորոնցովը։ |
1846, դեկտեմբերի 14 | Անդրկովկասի վարչական նոր բաժանումը։ |
1847, մայիսի 9 | Կ. Պոլսի հայ .համայնքի ներկայացուցիչներից կազմվեցին Հոգևոր և Գերագույն ժողովները։ |
1847 - 1863 | Վիեննայում մխիթարյանները հրատարակեցին "Եվրոպա" շաբաթաթերթը։ |
1849, հունիսի 9 | Երևանի նահանգի կազմակերպումը։ |
1850, հունվարի 2 | Երևանի աոաջին իգական (Հոիփսիմյան) դպրոցի բացումը։ |
1850, սեպտեմբերի 1 | .Թիֆլիսում հրատարակվեց "Արարատ" շաբաթաթերթը։ |
1852, Փետրվարի 2 | Կ. Պոլսում հրատարակվեց "Մասիս" լրագիրը։ |
1853 - 1856 | Ղրիմի (Արևելյան) պատերազմը։ |
1853, հոկտեմբերի 30 | Պատերազմական գործողություններ սկսվեցին Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։ |
1853, նոյեմբերի 19 | Բաշկադըքլարի ճակատամարտը։ |
1854, հուլիսի 19 | Ռուսական զորքերը գրավեցին Բայազետը։ |
1854, հուլիսի 24 | Քյուրուկ-Դարայի ճակատամարտը։ |
1855 - 1856 | Փարիզում Ստեփան Ոսկանը հրատարակում է "Արևելք" կիսամսյա հանդեսը։ |
1856, Փետրվարի 18 | Սուլթան Աբդուլ Մեջիդը հրապարակեց Հաթթը Հումայուն կոչվող բարենորոգումների հրովարտակը։ |
1856, մարտի 18 | Փարիզի հաշտության պայմանագրի կընքումը։ |
1856, հոււիսի 28 | Կարսը վերադարձվեց Թուրքիային։ |
1856, սեպտեմբերի 15 | Կ. Պոլսում Հ. Սվաճյանի խմբագրությամբ լույս տեսավ «"Մեղու" լրագիրը։ |
1857, մարտի I | Վարագա վանքում բացվեց ժաոանգավորաց վարժարանը։ |
1858, հունվարի 1 | Թիֆլիսում Ստ. Մանդինյանի խմբագրությամբ լույս տեսավ «"Մեղու Հայաստանի" պարբերականը։ |
1858, հունվար | - 1864 Մոսկվայում լույս տեսավ "Հյուսիսափայլ" ամսագիրը։ |
1858 | Շահագործման հանձնվեցին Ղափանի և Հալիձորի պղնձաձուլական գործարանները։ |
1859, հունվար-1865 | Փարիզում Ստ. Ոսկանը հրատարակեց (ընդմիջումներով) «"Արևմուտք" հանդեսը։ |
1860, մայիսի 24 | Արևմտահայերի "Ազգային սահմանադրության" ընդունումը։ |
1861, Փետրվարի 19 | Ալեքսանդր II-ի մանիֆեստը ճորտատիրական իրավունքի վերացման մասին։ |
1862, օգոստոսի 2 | Զեյթունի հերոսական ապստամբությունը։ |
1865 | Թիֆլիսի համքարությունների արհեստավորների ելույթը Թիֆլիսի քաղաքային ինքնավարության հակահամքարական միջոցառումների դեմ։ |
1865, հոկտեմբեր | Հայկական թատրոնի հիմնումը Երևանում։ |
1866 | Գայանյան օրիորդաց դպրոցի բացումը Երևանում։ |
1869, հունիսի 17 | Թիֆլիսում բացվեց Գայանյան օրիորդաց դպրոցը։ |
1870, մայիսի 14 | Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին։ |
1870 | Ախալցխայում բացվեց Եղիսաբեթյան օրիորդաց դպրոցը։ |
1871, հունվարի 1 - 1909 | Զմյուռնիայում լույս տեսավ «"Արևելյան մամուլ" ամսագիրը։ |
1871, հունվարի 30 | Ալեքսանդրապոլում բացվեց Արղության օրիորդաց դպրոցը։ |
1872, հունվարի 1 - 1920 | Թիֆլիսում լույս տեսավ «"Մշակ" թերթը (ընդմիշում՝ 1885): |
1872, մարտի 3 | Վանում հիմնվեց "Միություն ի Փրկության" ՛գաղտնի ընկերությունը: |
187?, սեպտեմբերի 23 | Բաքվում բացվեց Հոիփսիմյան օրիորդաց դպրոցը։ |
1874, սեպտեմբերի 28 | Էջմիածնում բացվեց Գևորգյան ճեմարանը։ |
1875, հոկտեմբեր | Ապստամբություն բռնկվեց Ջեյթունում։ |
1876, դեկտեմբերի 11 | Թուրքական սահմանադրության հռչակումը։ |
1876 | Կ. Պոլսում հիմնվեց մշակութային Արևելյան ընկերությունը։ |
1876 | Կ. Պոլսի կեդրոնական վարժարանի բացումը։ |
1877 - 1878 | Ռուս-թուրքական պատերազմը։ |
1877, ապրիլի 17(29) | Ռուսական զորքերի երևանյան ջոկատը, հայ աշխարհազորայինների հետ միասին, գրավեց Բայազետը։ |
1877, մայիսի 5(17) | Ռուսական զորքերը գրավեցին Արդահանը։ |
1877, նոյեմբերի 6 | Ռուսական բանակը գրավեց Կարսը։ |
1877, նոյեմբերի 8 | Թիֆլիսում բացվեց Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը։ |
1878, Փետրվարի 8 | Ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը։ |
1878, Փետրվարի 19 (մարտի 13) | Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ |
1878, մարտի 8 | Հայկական պատվիրակությանը Ս. Ի՚րիմյանի գլխավորությամբ Կ.Պոլսից մեկնեց Բեռլին՝ Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար։ |
1878 | հուլիսի 1 Բեռլինի դաշնագրի կնքումը։ |
1878 | Կարսը, Արդահանը և Բաթումը իրենց շրջաններով միացվեցին Ռուսաստանին։ |
1878 | Վանի Երամյան վարժարանի հիմնումը։ |
1879, հոկտեմբերի I | Երևանամ բացվեց առաջին քաղաքային դուման։ |
1880, հունիսի 1 | Կ. Պոլսում կազմվեց կրթական-մշակութային "Միացյալ ընկերությունը"։ |
1881, հուլիսի 6 | Թիֆլիսում հիմնվեց "Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը"։ |
1881, հոկտեմբերի I | Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը։ |
1881, նոյեմբերի 1 | Երևաևի ուսուցչական սեմինարիայի բացումը։ |
1881, նոյեմբերի 8 | Նոր Նախիջևանի թեմական դպրոցի բացումը։ |
1881 | Կարինում հիմնվեց "Պաշտպան հայրենյաց" գաղտնի կազմակերպությանը։ |
1882 | Մոսկվայի հայ ուսանողները հիմնում են «Հայրենասերների միության» գաղտնի խմբակը։ |
1885, հոււիսի 20-1923 | Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մ. Փորթուգալյանի խմբագրությամբ հրատարակվում է «Արմենիա» թերթը։ |
1885 | Վանում հիմնվում է Արմենական կազմակերպությունը՝ առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ։ |
1886 | Նյու Յորքում հիմնվեց ամերիկահայ աոաջին հասարակական կազմակերպությանը՝ «Հայկական միությունը»։ |
1887, հունվար | Վիեննայի Մխիթարյան միաբանությունը հրատարակեց «Հանդես ամսօրյա» ամսագրի առաջին համարը։ |
887 | Ժնևում կազմակերպվում է հնչակյան կուսակցությունը։ |
889-1907 | Թիֆլիսում հրատարակվում է «Մուրճ» ամսագիրը։ |
1890 | Թիֆլիսում կազմակերպվում է դաշնակցություն կուսակցությանը։ |
1891, Փետրվար | Սուլթան Աբդու՚լ Համիդ I-ը ստեղծում է «Համիդիե» գնդերը հայերին կոտորելու համար։ |
1892 | Թիֆլիսում հիմնադրվեց «Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիա» կազմակերպությանը։ |
1894, օգոստոս | Սասունի ինքնապաշտպանությունը։ |
1894 | Սարաջյանի գինու, կոնյակի գործարանի բացումը Երևանում։ |
1895 | Ալեքսանդրապոլամ տեղի ունեցավ Մալխասյանի տպարանի բանվորների գործադուլը։ |
1895 | Պետերբուրգում Վ. Ի. Լենինի գլխավորությամբ ստեղծվեց «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը»։ |
1895, մայիսի II | Կ. Պոլսամ Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիրը։ |
1895, սեսյտեմրեր– դեկտեմբեր | Հայերի զանգվածային կոտորածները Արևմտյան Հայաստանի գավառներում։ |
1895, հոկտեմբերի 12 | Ապստամբություն է բռնկվում Ջեյթունում։ |
1896, ապրիլի 8 | Բանվորների գործադուլը Ախթալայում։ |
1896, հանիս | Վանի հերոսական պաշտպանությունը։ |
1896, օգոստոս | Հայերի կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում։ |
1896, նոյեմբերի 16 | Կ. Պոլսում լույս տեսավ «Բյուզանդիոն» թերթը։ |
1897, հոկտեմբեր | Բանվորական ելույթներ տեղի ունեցան երկաթուղու շինարարության Կարսի տեղամասում։ |
1898, Փետրվար | Երևանում բացվեց Կովկասյան գյաղատընտեսական ընկերության բաժանմունք։ |
1898, մարտի 1—8 | ՌՍԴԲԿ աոաջին համագումարը։ |
1898 | Թիֆլիսում կազմակերպվեց հայ բանվորների առաջին սոցիալ-դեմոկրատական մարքսիստական խումբը։ |
1899, հունվարի 1 | Շահագործման հանձնվեց Թիֆլիս–Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը։ |
1899, հուլիսի 15 | Ավարտվեց Թիֆլիս–Կարս երկաթուղու շինարարությունը։ |
1899 | Ստ. Շահումյանի ղեկավարությամբ Ջալալօղլիում (Ստեփանավան) ստեղծվեց Հայաստանում առաջին մարքսիստական խըմբակը։ |
1900-1903 | Լենինյան «Իսկրա» թերթի հրատարակությունը։ |
1901 | Երևանում ստեղծվեց սոցիաւ-ոեմոկրատական լենինյան-իսկրայական խմբակ։ |
1901, դեկտեմբերի 10—20 | Ռիգայամ տեղի ունեցավ Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստ. Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը։ |
1901, դեկտեմբերի 13 | Բացվեց Ալեքսանդրապոլ–Երևան երկաթուղագիծը։ |
1901 | Ստ. Շահումյանը Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրեց մարքսիստական «Թեորետիկ» խմբակը։ |
1902, ապրիլի 10 | Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։ |
1902 | Ստ. Շահումյանը Բ. Կնունյանցի, Ա. Զուրաբյանի, Ա. Խումարյանի, Ս. Խանոյանի և ուրիշների հետ միասին Թիֆւիսում հիմնադրեց լենինյան-իսկրայական ուղղության «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» : |
1902, հոկտեմբեր | Թիֆլիսում լույս տեսավ «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» օրգան «Պրոլետարիատ» թերթը։ |
1903, հունվարի 12 | Ցարական կառավարության օրենքը հայ եկեղեցական գույքի և կալվածքների բռնագրավման և պետականացման մասին։ |
1903, մարտ | Թիֆլիսում ստեղծվեց ՌՍԴԲԿ Կովկասյան միությունը։ |
1903, մայիս և նոյեմբեր | Հաղպատի գյուղացիների զինված ելույթը կալվածատեր Բարաթովի դեմ։ |
1903, հուլիսի 17 | Բացվեց ՌՍԴԲԿ երկրորդ համագումարը։ |
1903, հոկտեմբեր | ՌՍԴԲԿ Կովկասյան միության երկրորդ համագումարը։ |
1903, նոյեմբեր | Հիմնվեց Հավլաբաբի բոլշևիկյան ընդհատակյա տպարանը։ |
1903 | Ժնևում հիմնվեց «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը» (սպեցիֆիկներ)։ |
1904, Փետրվարի 22 | ՌՍԴԲԿ Կենտկոմը Ժնևում հաստատեց հայերեն և վրացերեն սոցիալ-դեմոկրատական գրականության հրատարակող հանձնաժողովի կազմը՝ Ստ. Շահումյանի գլխավորությամբ: |
1904, Փետրվար– մայիս | Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը։ |
1904, ապրիլի 29 | Ալեքսանդրապոլի արդյունաբերական և այլ ձեռնարկությունների աշխատողների գործադուլը։ |
1904, մայիս | ՌՍԴԲԿ Կովկասյան միության երրորդ համագումարը։ |
1905, հունվարի 9 | «Արյունոտ կիրակի»-ի դեպքերը Պետերբուրգում։ Ռուսական առաջին բուրժուա– դեմոկրատական հեղափոխության սկիզբը։ |
1905, Փետրվար | Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևաևում, Ելիզավետպոլում, Շուշիում և այլուր։ |
1905, մարտ–ապրիլ | Գործադուլային շարժումներ և բողոքի ցույցեր Երևանում. Ալավերդիում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ |
1905, ապրիլի 25 | Լոնդոնում բացվեց ՌՍԴԲԿ երրորդ համագումարը։ |
1905, մայիս | Ստեղծվեց ՌՍԴԲԿ Բորչալուի գավառական կոմիտեն։ |
1905, օգոստոսի 1 | Ցարական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1903 թ. հունիսի 12-ի օրենքը։ |
1905, հոկտեմբերի 15 | Սկսվեց Հայաստանի երկաթուղայինների ընդհանուր գործադուլը։ |
1905, հոկտեմբերի 17 | Նիկոլայ II-ը հրապարակեց մանիֆեստ՝ խոստանալով օրենսդրական դումա և դեմոկրատական ազատություններ։ Ալավերդու հանքագործների գործադուլը։ |
1905, նոյեմբերի 20 | Ալավերդու հանքագործների գործադուլը։ |
1906, Փետրվար | Ցարական զորքերը ապստամբ գյուղացիներին ահաբեկելու նպատակով ռմբակոծեցին Սիսիանի Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերը։ |
1906, ապրիլի 1 | Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը՝ Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրությամբ։ |
1906, ապրիլի 10 | Ստոկհոլմում բացվեց ՌՍԴԲԿ չորրորդ «Միավորիչ» համագումարը։ |
1906, հունիս | Թիֆլիսում ստեղծվեց «Կովկասի հայոց դպրոցների ուսուցիչների և վարժուհիների միությունը»: |
1906, օգոստոսի 2 | Բոլշևիկների ղեկավարությամբ Ալավերդիում սկսվեց խոշոր գործադուլ։ |
1906, օգոստոսի 18 | Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Նոր խոսք» թեբթը՚ Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրությամբ։ |
1906, սեպտեմբեր | Երևանում սկսեց գործել քաղաքային ձիաքարշը։ |
1907, հունվարի 27 | Երևանի Սարաջևի գործարանի բանվորների գործադուլը։ |
1907, մարտի 10 | Ալեքսանդրապոլի տպագրական բանվորների գործադուլը։ |
1907, մարտի 26—29 | Ղափանի պղնձահանքերի բանվորների գործադուլը։ |
1907, ապրիլի 30 | Լոնդոնում գումարվեց ՌՍԴԲԿ հինգերորդ համագումարը։ |
1907, մայիս | Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը |
1907, հունիսի 3 | Ստոլիպինյան պետական հեղաշրջումը Ռուսաստանում։ |
1907, հանիս | «Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության հայկական կազմակերպության» ստեղծումը։ |
1907, դեկտեմբերի 27 | Փարիզում հրավիրվեց Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի կոնգրեսը։ |
1908, Փետրվարի 20 | Ավարտվեց Ուլուխանլու–Ջուլֆա երկաթուղու շինարարությունը։ |
1908, հուլիսի 23 | Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը։ |
1909, մարտի 31 — ապրիլի 13 | Ադանայի և շրշակա հայերի կոտորածը։ |
1910, հունիս | Ալավերդու հանքարդյունաբերական շրջանի Սիսիմադանի պղնձաձուլական գործարանի բանվորների գործադուլը։ |
1910—1911 | Գյուղացիական ելույթներ տեղի ունեցան Երևանի, էշմիածնի. Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի, Ձանգեզուրի գավառներում։ |
1911, Փետրվարի 21— 23 | Կողբի աղահանքերի բանվորների գործադուլը: |
1912, հունվարի 5 | Պրագայում բացվեց ՌՍԴԲԿ վեցերորդ կոնֆերանսը։ Ստ. Շահումյանը ն Ս. Սպանդարյանն ընտրվեցին Կենտկոմի կազմում։ |
1912, հոկտեմբերի 2 | Ամենայն Հայոց Գևորգ հինգերորդ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ երկրորդին։ |
1912, հոկտեմբերի 9 | Սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, որին մասնակցեց Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը։ |
1912, նոյեմբերի 10 | Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ կազմվեց Ազգային պատվիրակության Հայկական հարցը եվրոպական պետությունների մոտ արծարծելու համար։ |
1913, հունվար | Թուրքիայում իշխանության գլուխ անցավ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ Փաշաների եռապետությունը։ |
1913, մայիսի 4 | Երևանում բացվեց հեռախոսային ցանցը։ |
1913, հունիսի սկիզբ | Կազմվեց Արևմտյան Հայաստանում անցկացվելիս բարենորոգումների ռուսական նախագիծը։ |
1913, հունիսի 29 | Սկսվեց Բալկանյան երկրորդ պատերազմը։ |
1913, հուլիսի 3 | Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը։ |
1914, հունվարի 26 | Ռուսաստանի և Թուրքիայի միջև Կ, Պոլսում կնքվեց համաձայնագիր։ |
1914, հուլիսի 19 | Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ |
1914, հուլիսի 20 | Կ. Պոլսում Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց գաղտնի ռազմական դաշինք։ |
1914, սեպտեմբեր | Հայտարարվեց հայ կամավորական շոկատներ ստեղծելու մասին։ |
1914, հոկտեմբերի 20, (նոյեմբերի 2) | Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։ |
1914, դեկտեմբերի 9—1915, հունվարի 5 | Սարիղամիշի օպերացիան, Էնվեր Փաշայի բանակի ջախջախումը։ |
1915, Փետրվար | Երիտթուրքերի պարագլուխների գաղտնի խորհրդակցությունը, որն ընդունեց արևմտահայերի բնաջնջման որոշում։ 1915, ապրիլ Ինքնապաշտպանական կռիվները Շատախում։ |
1915, ապրիլի 7—մայիսի 6 | Վանի հերոսամարտը։ |
1915, ապրիլի 15 | Թալեաթի. Էնվերի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին ուղարկվեց արևմտահայերի համատարած բռնագաղթի ու բնաջնջման հրահանգ։ |
1915, ապրիլի 24 | Հայ մտավորականների ձերբակալումը Կ. Պոլսում, աքսորը և սպանությունը։ Հայկական Մեծ եղեռնի սկիզբը։ |
1915, մայիսի 12 | Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունների հուշագիրը Թուրքիային՝ հայկական ջարդերին վերջ տալու մասին։ |
1915, հունիսի 1—29 | Շապին-Գարահիսարի հերոսամարտը։ |
1915, հուլիս | Ռուսական զորքերի նահանջը։ Վանի և Վասպուրականի հայերի մեծ գաղթը և ծանր կորուստները։ |
1915, հուլիս | Մուշի հայերի ինքնապաշտպանական կռիվները թուրք ջարդարարների դեմ։ |
1915, հուլիսի 29— սեպտեմբերի 13 | Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը։ |
1915, օգոստոս | Ցիմերվալդի կոնֆերանսի մանիֆեստը, ուր ցավակցություն էր հայտնվում պատերազմի զոհերի համար։ |
1915, սեպտեմբերի 30—հոկտեմբերի 23 | Ուրֆայի հայերի գոյամարտը։ |
1915-1917 | Թիֆլիսում հրատարակվեց բոլշևիկյան «Պայքար» թերթը։ |
1916, հունվարի 1 | Մոսկվայում լույս տեսավ «Армянский вестник» շաբաթաթերթը։ |
1916, Փետրվարի 3 | Ռուսական զորքերը գրավեցին էրզրումը։ |
1916, Փետրվար | Ռուսական զորքերը գրավեցին Մուշը, Բիթլիսը. Մամախաթունը։ |
1916. նոյեմբերի 14 | Հուզումներ սկսվեցին Ղափանի Կոնդուրովների պղնձաձուլական գործարանում։ |
1916, նոյեմբերի 26 | Ֆրանսիան հայերից կազմեց «Արևելյան լեգեոնը»։ |
1917, Փետրվարի 27 | Բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակը և ցարիզմի տապալումը Ռուսաստանում։ |
մարտ | Երևանում, Ալեքսանդրապոլում, Սարիղամիշում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր ստեղծվեցին բանվորների, զինվորների դեպուտատների և գյուղացիական սովետները։ |
մարտի 9 | Ժամանակավոր կառավարությունը վերացրեց Կովկասի Փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ)։ |
մարտի 16 | Թիֆլիսում հիմնվեց «Հայ ժողովրդական կուսակցությունը»։ |
ապրիլի 24—29 | Պետրոգրադում կայացավ բոլշևիկների կուսակցության համաոուսաստանյան յոթերորդ (ապրիլյան) կոնֆերանսը։ |
մայիսի 2 | Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը։ |
հուլիսի 5 | Երևանի բանվոր-ծառայողների ցույցերը ժամանակավոր կառավարության դեմ։ |
հուլիսի 19 | Բոլշևիկները Ալեքսանդրապոլում կազմակերպեցին բանվոր-ծառայողների և զինվորների մեծ ցույց։ |
հուլիսի 26 | Իր աշխատանքն սկսեց ՌՍԴԲԿ վեցերորդ համագումարը։ |
օգոստոսի 15 | Ալավեբդու բանվորների գործադուլը։ |
սեպտեմբերի 29 | Թիֆլիսում բացվեց հայկական ազգային համախորհրդակցությունը. որտեղ ընտըրվեց Հայոց ազգային խորհուրդ։ |
հոկտեմբերի 2—7 | Թիֆլիսում կայացավ ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան կազմակերպությունների աոաշին համագումարը։ |
հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7) | Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը։ |
նոյեմբերի 3-24 | Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդիում, Ղարաքիլիսայում, Կարսում, Սարիղամիշում, Ջալալօղլիում և այլ վայրերում տեղի ունեցան բազմամարդ միտինգներ, որոնց մասնակիցները ողջունեցին Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը։ |
նոյեմբերի 15 | Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը։ |
դեկտեմբերի 16 | Սովետական Ռուսաստանի ժողկոմխորհը, Վ. Ի. Լենինի նախագահությամբ, Բաքվի սովետի նախագահ Ստ. Շահումյաևին նշանակեց Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։ |
1917—1918 | Թիֆլիսում լույս տեսավ «Բանվորի կռիվը» թերթը։ |
դեկտեմբերի 29 | Սովետական Ռուսաստանի ժողկոմխորհն ընդունեց «Թուրքահայաստանի» մասին դեկրետը։ |
դեկտեմբեր | Սովետական Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Սոսկվայում ստեղծվեց ՛Հայկական գործերի կոմիսարիատը։ |
1918 հունվարի 19 | Բաքվում լույս տեսավ «Բանվորի խոսք» շաբաթաթերթը։ |
փետրվարի 10 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան սեյմը։ |
փետրվարի 27 | Թիֆլիսում լույս տեսավ «Բանվոր» օրաթերթը։ |
մարտի 3 | Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը։ |
մարտի 6 | Պետրոգրադում բացվեց ՌԿ(բ)Կ յոթերորդ համագումարը։ |
մարտի 12 | Թուրքական բանակը գրավեց Էրգրումը։ |
ապրիլի 13 | Սովետական Ռուսաստանի կառավարության բողոքի հեռագիրը թուրքական բանակի՝ դեպի Անդրկովկաս առաջ շարժվելու և խաղաղ բնակչությանը բնաջնջելու առթիվ։ |
ապրիլի 22 | Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ։ |
ապրիլի 25 | Բաքվում կազմվեց ժողկոմխորհ՝ Ստ. Շահումյանի գլխավորությամբ (Բաքվի կոմունա)։ |
ապրիլի 25 | Թուրքական բանակը գրավեց Կարսը։ |
մայիսի 15 | Թուրքական բանակը գրավեց Ալեքսանդրապոլը։ |
մայիսի 22-26 | Սարդարապատի հերոսամարտը։ Թուրքական բանակի ջախջախումը։ |
մայիսի 25-28 | Ղարաքիլիսայի հերոսամարտը։ |
մայիսի 26-28 | Տրվեց Անդրկովկասյան սեյմը։ Վրաստանը. Ադրբեջանը և –"Հայաստանը հայտարարվեցին անկախ հանրապետություններ։ |
հունիսի 4 | Բաթումում Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակության միջև կնքվեց պայմանագիր։ |
հուլիսի 31 | Բաքվում ժամանակավորապես ընկավ սովետական իշխանությունը; |
սեպտեմբերի 19 | Արաբայի (Պաղեստին) ճակատամարտը։ Արևելյան (Հայկական) լեգեոնի մարտիկների հաղթանակը թուրքական զորքերի դեմ։ |
սեպտեմբերի 20 | Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը անդրկասպյան ավազուտներում։ |
դեկտեմբերի 9—31 | Դաշնակցականների և մենշևիկների արկածախնդրական քաղաքականության հետևանքով տեղի ունեցավ հայ-վրացական զինված ընդհարում։ |
1919, հունվարի 9 | Թիֆլիսում, Անտանտի զինվորական գործիչների ղեկավարությամբ, բացվեց դաշնակցական և մենշևիկյան կառավարությունների ներկայացուցիչների կոնֆերանս, որի որոշմամբ Լոռին հայտարարվեց «Չեզոք գոտի»։ |
մարտի 18 | Սոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարը։ |
ապրիլի 8 | Գործադուլ հայտարարեցին Երևանի երկաթուղային բանվոր-ծառայողները։ |
ապրիլի 20 | Երևանում ստեղծվեց «Սպարտտկ» կազմակերպությունը։ |
օգոստոսի 1 | Երևանում բացվեց Հայաստանի բուրժուական հանրապետության պառլամենտը։ |
սեպտեմբեր | Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհատակյա խորհրդակցություն, որն ընտրեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե՝ Արմենկոմ։ |
հոկտեմբերի 30 | Սկսվեց Ալեքսանդրապոլի տպարանի բանվորների գործադուլը։ |
1920, հունվարի 6 | Ալեքսանդրապոլի երկաթուղային կայարանում տեղի ունեցավ խոշոր գործադուլ։ |
հունվարի 19—20 | Երևանում տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների աոաջին ընդհատակյա կոնֆերանսը։ |
մարտի 29 | Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ իններորդ համագումարը։ |
ապրիլի 23 | Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ աշխատավորության հակակառավարական ցույց։ |
ապրիլի 28 | Սովետական իշխանության հաստատումը Ադրբեջանում։ |
մայիսի 1 | Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում և Հայաստանի այլ վայրերում կոմունիստների ղեկավարությամբ տեղի ունեցան խոշոր ցույցեր դաշնակցական կառավարության դեմ։ |
մայիսի 7 | Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ Ալեքսանդրապոլի, Կարսի, Սարիղամիշի, Քյավթառլուի. Ղազախ-Շամշադինի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցություն՝ Արմենկոմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունը զինված ապստամբությունը ղեկավարելու համար կազմեց Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտե։ |
մայիսի 10 | Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նան ամբոդջ Հայաստանում, հայտարարեց սովետական իշխանություն։ |
մայիս | Զինված ապստամբություններ տեղի ունեցան Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Իջևանում, Դիլիջանում, Ղազախում, Շամշադինում, Զանգեզուրում և այլուր։ |
մայիսի 31 | Մոսկվայում բանակցություններ սկսվեցին Սովետական Ռուսաստանի ներկայցուցիչների և Հայաստանի կառավարության պատվիրակության միջև։ |
հունիս | ՌԿ(բ)Կ Հայաստանի կազմակերպությունները ձևավորվեցին որպես Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցություն։ |
օգոստոսի 10 | Սևր քաղաքում (Փարիզի մոտ) դաշնակիցների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվեց դաշնագիր։ |
օգոստոսի 10 | ՌՍՖՍՀ լիազոր-ներկայացուցիչ Բ. Լեգրանը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ Թիֆլիսում կնքեց համաձայնագիր : |
սեպտեմբերի 22 | Սկսվեց թուրքական բանակի ներխուժումը Արևելյան Հայաստան։ |
հոկտեմբերի 8 | Հրապարակվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի կոչը դաշնակցական կառավարությունը տապալելու մասին։ |
հոկտեմբերի 11 | Դաշնակցական կառավարության հետ բանակցություններ վարելու համար Երևան ժամանեց Սովետական Ռուսաստանի պատվիրակությանը : |
նոյեմբերի 15—28 | Հեղափոխական ելույթներ տեղի ունեցան Շիրակի, Նոր Բայազետի, Դարալագյազի, Ախտայի, Ապարանի, էջմիածնի. Իջևանի, Դիլիջանի, Շամշադինի և Հայաստանի այլ շրջաններում։ |
նոյեմբերի 29 | Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն։ |
նոյեմբերի 30 | ՀՍՍՀ Հեղկոմը Հայաստանի ապստամբ բանվորների և գյուղացիների անունից հեռագիր ուղարկեց Վ. Ի. Լենինին։ |
դեկտեմբերի 2 | Վ. Ի. Լենինը ողջույնի հեռագիր ուղարկեց Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Ս. Կասյանին։ |
դեկտեմբերի 2 | Դաշնակցական կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում թուրքական զավթիչների հետ կնքեց Հայաստանը անդամահատող և ստրկացնող ապօրինի պայմանագիր: |
դեկտեմբերի 4 | Երևան ժամանեց ՀՍՍՀ Հեղկոմը։ |
դեկտեմբերի 5 | Երևանում լույս տեսավ ՀԿ(բ)Կ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» հայերեն օրաթերթի առաջին համարը։ |
դեկտեմբերի 6 | ՀՍՍՀ Հեղկոմի դեկրետով հանրապետության սահմաններում պետական լեզու ճանաչվեց հայերենը։ |
դեկտեմբերի 10 | ՀՍՍՀ Հեղկոմը դեկրետ ընդունեց բանկերի ազգայն ացման մասին։ |
դեկտեմբերի 13 | Վ. Ի. Լենինն ընդունեց ՀՍՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին ն Ս. Տեր-Գաբրիելյանին։ |
դեկտեմբերի 13 | ՀՍՍՀ ներքին գործերի ժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկներն ու պաշտոնները վերացնելու մասին։ |
դեկտեմբերի 17 | ՀՍՍՀ Հեղկոմի դեկրետով ՛Հայաստանի բոլոր կուլտուր-կրթական հիմնարկները պետականացվեցին։ |
դեկտեմբերի 18 | ՀՍՍՀ արդարադատության ժոդկոմիսարիատի հրամանով վերացվեցին հին դատարանները։ |
դեկտեմբերի 25 | Դաշնակցականները կազմեցին այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվեց և կոչվեց «Լեռնահայաստանի կառավարություն»)։ |
դեկտեմբերի 28 | ՀՍՍՀ ՛Հեղկոմն ընդունեց դեկրետ հողի ազգայնացման մասին։ |
1921, հունվարի 21 | ՀՍՍՀ Հեղկոմն ընդունեց դեկրետ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ, կազմակերպելու մասին։ |
հունվարի 23 | Երևանի Ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից պետական համալսարան)։ |
Փետրվարի 5 | ՀՍՍՀ Հեղկոմն ընդունեց դեկրետ էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա Հայաստանի կալտուր-պատմական գիտական ինստիտուտ հիմնելու մասին։ |
Փետրվարի 12 | Սկսվեց Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու «Չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը։ |
Փետրվարի 13 | Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը։ |
Փետրվարի 25 | Սովետական իշխանության հաստատումը Վրաստանում։ |
Փետրվարի 26 | Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվեց Հայաստանի հյուսիսային գավառների Ռազմահեղափոխական կոմիտե։ |
մարտի 8 | Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարը։ |
մարտի 16 | Մոսկվայում կնքվեց սովետա-թուրքական պայմանագիրը։ |
ապրիլի 2 | Երևանն ազատագրվեց դաշնակցական խռովարարներից։ |
ապրիլի 14 | Վ. Ի. Լեհինի պատմական նամակը Ադրրեջանի, Վրաստանի, ՛Հայաստանի, Դաղըստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին։ |
ապրիլի 22 | Ալեքսանդրապոլն ազատագրվեց թուրքական զավթիչներից։ |
մայիսի 21 | ՀՍՍՀ Հեղկոմը վերակազմվեց ՀՍՍՀ Ժողովըրդական կոմիսարների խորհրդի։ |
հունիսի 24 | ՀՍՍՀ Ժողկոմխորհի դեկրետը պարենմասնատրումը պարենհարկով փոխարինելու մասին։ |
հունիսի 26— հուլիսի 13 | Քաղաքացիական կռիվները Զանգեզուրում։ |
հունիս | Ստեղծվեցին առաշին սովետական տնտեսությունները ՛Հայաստանում։ |
օգոստոսի 21 | Երևանում բացվեց Հայաստանի կոմերիտմիության առաջին համագումարը։ |
օգոստոսի 22 | Երևանում բացվեց Հայաստանի արհեստակցական միությունների առաջին համագումարը։ |
սեպտեմբերի 21 | ՀՍՍՀ ժողկոմխորհն ընդունեց դեկրետ Հայաստանում անգրագիտությունը վերացնելու մասին։ |
սեպտեմբերի 29 | ՌՍՖՍՀ Կենտգործկոմն ընդունեց դեկրետ «Լազարյան ճեմարանը Սովետական Հայաստանի կուլտուրայի տուն վերանվանելու և նրա բոլոր նյութական ու կուլտուրական արժեքները Սովետական Հայաստանի կառավարության տրամադրության տակ դնելու մասին»։ |
հոկտեմբերի 13 | Մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև կնքվեց Կարսի պայմանագիրը։ |
դեկտեմբերի 1 | Հայաստանում սկսվեցին սովետների առաջին ընտրությունները։ |
դեկտեմբեր | Սկսվեց հայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան։ |
1921 | Սփյուռքում ձևավորվեց ռամկավար ազատականների կուսակցությունը։ |
1922, հունվարի 26 | Երևանում բացվեց Հկ(բ)կ առաշին համագումարը։ |
հունվարի 26 | Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը։ |
հունվարի 30 | Երևանում բացվեց ՛ՀՍՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների պատգամավորների սովետների առաջին համագումարը։ |
Փետրվարի 3 | ՀՍՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀՍՍՀ առաջին սահմանադրությունը։ |
Փետրվարի 19 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը։ |
մարտի 12 | Թիֆլիսում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր կոնֆերանսը, որը հաստատեց Անդրկովկասյան ֆեդերացիայի ստեղծման դաշնակցային պայմանագիրը։ |
մարտի 27 | Բացվեց ՌԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը։ |
նոյեմբերի 7 | Երևանում բացվեց պետական հանրային գրադարանը։ |
նոյեմբերի 7 | Երևանում բացվեց պետական թանգարանը։ |
նոյեմբերի 29 | Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների երկրորդ համագումարը։ |
դեկտեմբերի 10 | Բաքվում բացվեց Անդրկովկասյան սովետների առաջին համագումարը, որը որոշեց ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի։ |
դեկտեմբերի 30 | Սովետների համամիութենական առաջին համագումարում կազմավորվեց Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությանը՝ ՍՍՀՍ։ |
1923, հունվարի 29 | Տեղի ունեցավ Երևանի առաջին բանֆակի հանդիսավոր բացումը։ |
մարտի 13 | Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ երկրորդ համագումարը։ |
մարտի 20 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների երկրորդ համագումարը։ |
ապրիլի 16 | ՀՍՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունեց Սովետական Հայաստանի պետկինո (հետագայում Հայկինո) ստեղծելու մասին։ |
ապրիլի 17 | Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը։ |
մայիսի 5 | Լույս տեսավ ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը։ |
հունիսի 2 | ՀՍՍՀ Կենտգործկոմը որոշում ընդունեց Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան սահմանելու մասին։ |
դեկտեմբերի 1 | Երևանում բացվեց Հայաստանի պետական կոնսերվատորիան։ |
դեկտեմբերի 4 | Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների երրորդ համագումարը։ |
1924, հունվարի 21 | Վ. Ի. Լենինի մահը։ |
Փետրվարի 26 | ՍՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվեց Լենինական։ |
մայիսի 5 | Երևանում բացվեց ՝ՀԿ(բ)Կ երրորդ համագումարը։ |
մայիսի 13 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների երրորդ համագումարը։ |
մայիսի 23 | Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներեքերորդ համագումարը։ |
նոյեմբերի 7 | Շարք մտավ Ղափանի պղնձաձուլարանը։ |
1925, մարտի 12 | Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների հինգերորդ համագումարը։ |
ապրիլի 27 | Երևանում բացվեց ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը։ |
հունիսի 21 | Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։ |
նոյեմբերի 30 | Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ չորրորդ համագումարը։ |
դեկտեմբերի 5 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների չորրորդ համագումարը։ |
դեկտեմբերի 18 | Մոսկվայում բացվեց ՀամԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը։ |
1926, մայիսի 16 | Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի գործարկումը։ |
օգոստոսի 26 | Բացվեց «Արզնի» առողջարանը։ |
1927, մարտի 20 | Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների հինգերորդ համագումարը։ |
հուլիսի 24 | Զորագէսի հանդիսավոր հիմնադրումը։ |
նոյեմբերի 13 | Բացվեց ՀԿ(բ)Կ հինգերորդ համագումարը։ |
նոյեմբերի 21 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների հինգերորդ համագումարը։ |
դեկտեմբերի 2 | Մոսկվայում բացվեց ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը։ |
1928, նոյեմբերի I | Լենինականում բացվեց Հայաստանի պետական երկրորդ դրամատիկ թատրոնը։ |
նոյեմբերի 17 | Երևանում բացվեց Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը։ |
նոյեմբերի 29 | Տեղի ունեցավ Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի գործարկումը |
1929, հունվարի 20 | Բացվեց ՀԿ(բ)Կ վեցերորդ համագումարը։ |
ապրիլի 7 | Բացվեց ՀՍՍՀ սովետների վեցերորդ համագումարը, որտեղ հաստատվեց ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը։ |
նոյեմբերի 29 | Բացվեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը։ |
նոյեմբերի 29 | Տեղի ունեցավ Լենինական–ԱրթիԿ երկաթգծի հանդիսավոր բացումը։ |
1930, մարտի 1 | Սկսեց աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ աո՚աջինը Սովետական Հայաստանում։ |
մայիսի 24 | Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ յոթերորդ համագումարը։ |
հունիսի 5 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների վեցերորդ համագումարը։ |
հունիսի 26 | Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը։ |
հուլիսի 25 | ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում ընդունեց ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին։ |
օգոստոսի 5 | ՀՍՍՀ Կենտգործկոմը և ժողկոմխորհը որոշում ընդունեցին ՀՍՍՀ գավառները վերացնելու մասին։ Հանրապետությունը բաժանվեց 25 շրջանի։ |
նոյեմբերի 1 | ՀՍՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունեց ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին։ |
նոյեմբերի 29 | Բացվեց Փոքր Սարդարապատի ջրանցքը։ |
1931, Փետրվարի 14 | Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների յոթերորդ համագումարը։ |
1932, հունվարի 3 | Երևանում տեղի ունեցավ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հանդիսավոր բացումը։ |
հունվարի 17 | Բացվեց ՀԿ(բ)Կ ութերորդ համագումարը։ |
Փետրվարի 23 | Երևանում լույս տեսավ Հայաստանի սովետական գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթի» առաջին համարը։ |
ապրիլի 9 | Կազմակերպվեցին Հայաստանի սովետական գրողների միությունը. Սովետական Հայաստանի երաժիշտների միությունը, սովետական նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և սովետական ճարտարապետների միությունը։ |
նոյեմբերի 5 | Տեղի ունեցավ Երևանի երկրորդ հիդրոկայանի գործարկումը։ |
նոյեմբերի 7 | Բացվեց Մինջևան–Ղափան երկաթուղին։ |
նոյեմբերի 15 | Տեղի՛ ունեցավ Զորագէսի հանդիսավոր գործարկումը։ |
1933, հունվարի 12 | Գործարկվեց Երևանի տրամվայը։ |
հունվարի 20 | Տեղի ունեցավ ՜ՀՍՍՀ պետական օպերայի հանդիսավոր բացումը։ |
նոյեմբերի 29 | Գործարկվեցին Կիրովականի քիմիական կոմբինատը և Դավալուի (Արարատ) ցեմենտի գործարանը։ |
1934, հունվարի 10 | Երևանում բացվեց ՀԿ(բ)Կ իններորդ համագումարը։ |
հունվարի 15 | Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների յոթերորդ համագումարը։ |
հունվարի 27 | Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնյոթերորդ համագումարը |
հուլիսի 12 | Լույս տեսավ ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀՍՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը։ |
օգոստոսի 1 | Բացվեց Հայաստանի սովետական գրողների առաջին համագումարը։ |
սեպտեմբերի 6 | Տեղի ունեցավ Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայի հանդիսավոր բացումը։ |
նոյեմբերի 5 | Բացվեց Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ |
նոյեմբերի 29 | Գործարկվեց Երևան–Քանաքեռ երկաթգիծը։ |
1935, հունվարի 10 | Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների ութերորդ համագումարը։ |
մայիս | էկրան բարձրացավ «Պեպո» առաշին հայկական հնչուն կինոնկարը։ |
հունիսի 19 | Երևանում բացվեց ՀՍՍՀ պետական պատմական թանգարանը։ |
հուլիսի 14 | Տեղի ունեցավ ՍՍՀՍ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (Արմֆանի) հանդիսավոր հիմնադրումը։ |
1936, նոյեմբերի 19 | Բացվեց ՀՍՍՀ սովետների իններորդ արտակարգ համագումարը։ |
դեկտեմբերի 5 | ՍՍՀՍ սովետների ութերորդ արտակարգ համագումարը հաստատեց ՍՍՀՍ նոր սահմանադրությունը։ |
դեկտեմբերի 5 | Շարք մտավ ՔանաքեոհԷկը։ |
1937, մարտի 23 | ՀՍՍՀ սովետների իններորդ համագումարը հաստատեց Հայկական ՍՍՀ նոր սահմանադրությունը։ |
մայիսի 26 | Բացվեց ՀԿ(բ)Կ տասներորդ համագումարը։ |
նոյեմբերի 15 | Տեղի ունեցավ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում։ |
դեկտեմբերի 17 | Տեղի ունեցան ՍՍՀՍ առաջին գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
1938, հունիսի 2 | Բացվեց ՀԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը։ |
հունիսի 12 | Տեղի ունեցան Հայկական ՍՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
հուլիսի 12 | Բացվեց ՀՍՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի առաջին նստաշրջանը։ |
1939, Փետրվարի 26 | Բացվեց ՀԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը։ |
մարտի 10 | Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնութերորդ համագումարը։ |
սեպտեմբերի 15 | Սկսվեց «Սասունցի Դավիթ» Էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը։ |
հոկտեմբերի 20 | Մոսկվայում բացվեց հայկական արվեստի տասնօրյակը։ |
1940, մարտի 11 | Բացվեց Հկ(բ)կ տասներեքերորդ համագումարը։ |
մարտ | Շահագործման հանձնվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը։ |
նոյեմբերի 24 | Տեղի ունեցավ Վ. Ւ. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում։ |
1941, մայիսի 10 | Մոսկվայում սկսվեց հայ գրականության տասնօրյակը։ |
մայիսի 25 | Տեղի ունեցավ Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը։ |
հունիսի 22 | Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա։ Սկսվեց սովետական ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը։ |
օգոստոսի 17 | Հրապարակվեց Սովետական ՜Հայաստանի գիտության, արվեստի ու գրականության մի խումբ աչքի ընկնող գործիչների դիմումը արտասահմանյան երկրների բոլոր հայերին՝ ֆաշիզմի դեմ պայքարելու համար։ |
օգոստոսի 25 | «Պբավդա>-ում լույս տեսավ առաջնորդող հոդված «Հայ ժողովուրդը Սովետական Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն Է» վերնագրով։ |
դեկտեմբեր | Երևանում կազմավորվեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ։ |
1942, հունվար | Կերչի թերակղզում, մարտական իրադրության մեջ, ձևավորվեց 390-րդ հայկական Դիվիզիան։ Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան» համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, վերանվանվեց Հայկական դիվիզիա։ |
ապրիլ | Հայաստանում ձևավորվեց 408-րդ հայկական հրաձգային դիվիզիան։ |
1942 | Հիմնադրվեց Վ. Ի. Լհնինի անվան հայէլեկտրագործարանը: |
1943, հոկտեմբերի 9 | Թամանյան թեբակղզու ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով 89-րդ հրաձգային դիվիզիային շնորհվեց Թամանյան կոչում։ |
նոյեմբերի 29 | Բացվեց Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան։ |
1944, մարտի 18 | Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղծվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով։ |
նոյեմբերի 20 | Հիմնադրվեց արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությանը։ |
1945, հունվարի 12 | Երևանում բացվեց Հայաստանի կոմպոզիտորների աոաջին համագումարը։ |
մարտ | Ռամկավար ազատական կուսակցության, Ամերիկահայ առաջադիմական միության և հնչակյան կուսակցության միջև կայացած համաձայնությամբ ստեղծվեց Ամերիկահայ ազգային խորհուրդ։ |
մայիսի 9 | Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի օրը։ |
օգոստոսի 27 | Երևանում բացվեց Հայաստանի սովետական նկարիչների միության աոաջին համագումարը։ |
հոկտեմբեր | Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները։ |
1946, մարտի 27 | ՀՍՍՀ գերագույն սովետի Նախագահության հրամանագիրը ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀՍՍՀ Մինիստրների սովետի և ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀՍՍՀ մինիստրությունների վերակազմելու մասին։ |
հուլիսի 2 | Արտասահմանից ներգաղթող հայերի աոաջին խմբի ժամանումը Սովետական Հայաստան։ |
1947, հունվարի 4 | Տեղի ունեցան ՀՍՍՀ երկրորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
ապրիլի 30 | ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես։ |
օգոստոսի 23 | ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ կազմակերպվեց ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը։ |
1947 | Նյու Յորքում ձևավորվեց ամերիկահայ«Միջհայրենակցական միությունը»։ |
1948, նոյեմբերի 12 | Բացվեց ՀԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը։ |
1949, մարտի 16 | Բացվեց Հայաստանի թատերական ընկերության աոաջին համագումարը։ |
նոյեմբերի 11 | Գործարկվեց Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանը։ |
1950 | Շահագործման հանձնվեցին Քանաքեռի ալյումինի և Երևանի պոլիվինիլացետատի գործարանները։ |
1951, Փետրվարի 25 | Տեղի ունեցան ՀՍՍՀ երրորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
մարտի 20 | Բացվեց ՀԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը։ |
1951 | Շահագործման հանձնվեցին Երևանի էլեկտրալամպերի գործարանը, բրդյա նուրբ գործվածքների կոմբինատը և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ |
1952, սեպտեմբերի 20 | Բացվեց ՀԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը։ |
հոկտեմբերի 5 | Բացվեց ՍՄԿԿ տասնիններորդ համագումարը։ |
1952 | Շահագործման հանձնվեցին Շահումյանի շրջանի Վ.Ի. Լենինի անվան մետաքսի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները։ |
1953, ապրիլի 26 | Ավարտվեց Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությանը։ |
1954,Փետրվարի 14 | Բացվեց ՀԿԿ տասնյոթերորդ համագումարը։ |
1955, մարտի 6 | Տեղի ունեցան ՀՍՍՀ չորրորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
1955 | Հիմնադրվեց Բեյրութի Հայկազյան կոլեջի հայագիտական ամբիոնը. ԱՍՆ-ում՝ Հայագիտական ազգային ընկերությունը։ |
1956, հունվարի 19 | Բացվեց ՀԿԿ տասնութերորդ համագումարը։ |
Փետրվարի 14 | Բացվեց ՍՄԿԿ քսաներորդ համագումարը։ |
1957, հունիսի 6 | Ստեղծվեց ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ։ |
հոկտեբերի 11 | Լույս տեսավ «Երևան» (այժմ՝ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը։ |
նոյեմբերի 17 | Շահագործման հանձնվեց Երևան–Ախտա (այժմ՝ Հրազդան) երկաթուղին։ |
1958, հունվարի 25 | Բացվեց ՀԿԿ տասնիններորդ համագումարը։ |
նոյեմբերի 2 | Գործարկվեց Արզնի–Շամիրամ ջրանցքի աոաջին հերթը։ |
դեկտեմբերի 29 | ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագիրը Հայկական ՍՍՀ-ն Լենինի շքանշանով պարգևատրելու մասին։ |
1958 | Շահագործման հանձնվեցին Երևանի մետաղահատ հաստոցների. Չարենցավանի (Լուսավանի) ներտաշ հաստոցների, երկաթբետոնե կոնստրուկցիաների. Կիրովականի ճշգրիտ հաստոցների. Լենինականի հղկող հաստոցների գործարանները։ |
1959, հունվարի 10 | Բացվեց ՀԿԿ քսաներորդ արտահերթ համագումարը։ |
հունվարի 27 | Բացվեց ՍՄԿԿ քսանմեկերորդ արտահերթ համագումարը։ |
մարտի 15 | Տեղի ունեցան ՀՍՍՀ հինգերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
նոյեմբերի 5 | Գործարկվեց Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը։ |
դեկտեմբերի 3 | Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։ |
I960, Փետրվարի 10 | Բացվեց ՀԿԿ քսանմեկերորդ համագումարը։ |
Փետրվարի 10 | Ավարտվեց Ղարաբաղ–Ղազախ–Երևան գազամուղի շինարարությունը։ |
սեպտեմբերի 26 | Երևանում բացվեց Հայաստանի ուսուցիչների համագումարը։ |
նոյեմբերի 30 | Երևանում բացվեց ՀՍՍՀ հեղափոխության պետական թանգարանը։ |
1961, ապրիլի 29 | Երևանում բացվեց ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը։ |
օգոստոսի 12 | ՍՍՀՍ Մինիստրների սովետի որոշումը«Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շրջելու միջոցառումների մասին»։ |
սեպտեմբերի 21 | Բացվեց ՀԿԿ քսաներկուերորդ համագումարը։ |
հոկտեմբերի 17 | Բացվեց ՍՄԿԿ քսաներկուերորդ համագումարը։ |
1962, մայիսի 27 | Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը։ |
հոկտեմբերի 12 | Սկսվեց արտասահմանյան երկրներում ապրող հայերի նոր զանգվածային վերադարձը Սովետական Հայաստան։ |
նոյեմբերի 9 | Շարք մտավ Կիրովականի արհեստական մետաքսաթելի գործարանը։ |
1963, Փետրվարի 13 | Գործարկվեց Լուսավանի (Չարենցավանի) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետությունում։ |
մարտի 17 | Տեղի ունեցան Հայկական ՍՍՀ վեցերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
ապրիլի 29 | Գործարկվեց Երևանի ջերմաէլեկտրակայանի աոաջին ագրեգատը։ |
մայիսի 28 | Գործարկվեց յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պնղձամոլիբդենային կոմբինատը։ |
հոկտեմբերի 26 | Նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։ |
1964, հունվարի 7 | Բացվեց ՀԿԿ քսաներեքերորդ համագումարը։ |
հունիսի 25 | Երևանում հիմնադրվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։ |
1965, ապրիլի 22 | Հրապարակվեց ՀՍՍՀ Մինիստրների սովետի որոշումը «Գիտության և արվեստի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին»: |
հունիսի 17 | Երևանում քացվեց Ավ. Իսահակյանի արձանը։ |
նոյեմբերի 29 | Երևանում բացվեց Մ. Նալբանդյանի արձանը։ |
1966, մարտի 3 | Բացվեց ՀԿԿ քսանչորսերորդ համագումարը։ |
մարտի 29 | Բացվեց ՍՄԿԿ քսաներեքերորդ համագումարը։ |
հունիսի 1 | Հայկական սովետական հանրագիտարա՛նի հրատարակումը կազմակերպելու միջոցառումների մասին ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը. |
1967, մարտի 19 | Տեղի ունեցան ՀՍՍՀ յոթերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
նոյեմբերի 5 | Երևանում գործարկվեց էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ |
նոյեմբերի 28 | Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Սեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։ |
1968, մայիսի 25 | Տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը։ |
օգոստոսի 13 | Շարք մտավ Մխչյանի ջրհան կայանը։ |
հոկտեմբերի 16 | Սովետական Հայաստանը պարգևատրվեց Լենինի երկրորդ շքանշանով։ հոկտեմբերի 18 Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը։ |
1969, սեպտեմբեր | Նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը։ |
նոյեմբերի 18 | Ընդունվեց որոշում գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ հիմնելու մասին։ |
նոյեմբեր | Նշվեց Կոմիտասի ծննդյան 100-ամյակը։ |
1970, ապրիլ | Հայ ժողովուրդը տոնեց Վ. Ւ. Լենինի ծննդյան 100-ամյակը։ |
նոյեմբերի 23 | Տեղի ունեցավ Հրազդանի Լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը։ |
նոյեմբեր | Լրացավ Հայաստանում սովետական իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 50-ամյակը. հանրապետությունը պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ |
1971, Փետրվարի 25 | Բացվեց ՀԿԿ քսանհինգերորդ համագումարը։ |
մարտի 30 | Բացվեց ՍՄԿԿ քսանչորսերորդ համագումարը։ |
հունիսի 13 | Տեղի ունեցան ՀՍՍՀ ութերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
հունիսի 25 | Երևանում հանդիսավոր նշվեց հայկական օպերայի 100-ամյակը։ |
դեկտեմբերի 17 | Նշվեց Ալ. Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։ |
1972, մարտի 20 | Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի։ |
հոկտեմբերի 27 | Ավարտվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը։ |
նոյեմբերի 3 | Գ. Սունդուկյանի հուշարձանի բացումը Երևանում։ |
դեկտեմբերի 12 | Երևանում նշվեց ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակը։ |
1973, հունվարի 24 | ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին։ |
1973 | Շահագործման հանձնվեցին Իջևանի «Բենթոնիտ», Չարենցավանի լիզինի արտադրության. «Արզնի» հանքային ջրերի գործարանները. Երևանի կաշվի –գալանտերեայի, Կիրովականի կահույքի ֆաբրիկաները։ |
1974, հունիսի 14 | Երևանում տեղի ունեցավ Ա. Ս. Գրիբոյեդովի արձանի հանդիսավոր բացումը։ |
հունիսի 26 | Երևանում տեղի ունեցավ Ալ. Թամանյանի արձանի հանդիսավոր բացումը։ |
օգոստոս | Շահագործման հանձնվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի վերջին՝ 4-րդ էներգաբլոկը։ |
հոկտեմբերի 19 | Երևանում ստեղծվեց ՍՍՀՍ առողջապահության մինիստրության կլինիկական ու փորձնական վիրաբուժության համամիութենական ինստիտուտ։ |
նոյեմբերի 28 | Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։ |
1975, հունվարի 10 | Երևանում բացվեց Եղիշե Ձարենցի տուն-թանգարանը։ |
հունիսի 15 | Տեղի ունեցան ՀՍՍՀ իններորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
հոկտեմբերի 30 | Նշվեց Ավ. Իսահակյանի ծննդյան 100-ամյակը։ |
1976, հունվարի 20 | Բացվեց ՀԿԿ քսանվեցերորդ համագումարը։ |
Փետրվարի 24 | Բացվեց ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը։ |
դեկտեմբերի 28 | Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի աոաջին էներգաբլոկը։ |
1977, Փետրվարի 18 | Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը։ |
մայիսի 18 | Նշվեց Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը։ |
օգոստոսի 13 | ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Մինիստրների խորհըդի ու ՀԱՄԽ-ի որոշումը՝ աշխատանքային ակնառու նվաճումների համար Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին։ |
հոկտեմբերի 7 | ՍՍՀՄ Գերագույն սովետի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատեց ՍՍՀՄ նոր սահմանադրությունը։ |
նոյեմբերի 4 | Տեղի ունեցավ Տաուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը։ |
1978, ապրիլի 14 | Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջանը հաստատեց Հայկական ՍՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը)։ |
մայիսի 19 | Նշվեց Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակը։ |
մայիսի 31 | Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրշան)։ |
հուլիսի 28 | Սպիտակում տեղի ունեցավ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակաոայցի հանդիսավոր բացումը։ |
հոկտեմբերի 14 | Երևանամ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին։ Սովետական Հայաստանը պարգեվատրվեց Լենինի երրորդ շքանշանով։ |
նոյեմբերի 21 | Նշվեց Ստ. Շահումյանի ծննդյան 100-ամյակը։ |
1978 | Շահագործման հանձնվեց Շամբի հէկը։ |
1979, հունվարի 17 | Սկսվեց համամիութենական մարդահամարը։ |
նոյեմբերի 19 | Նշվեց Միքայել Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը։ |
դեկտեմբերի 31 | Գործարկվեց Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբւոկը։ |
դեկտեմբերի 31 | Տեղի ունեցավ Արփա–Սևան թունելի վերջին երկու հատվածների միակցումը։ |
1980, Փետրվարի 24 | Տեղի ունեցան ՀՍՍՀ տասներորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
ապրիլի 11 | Նշվեց Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը։ |
մայիսի 16 | Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը։ |
հունիսի 27 | ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թամանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին։ |
սեպտեմբերի 16 | Շարք մտավ Արփա–Սևան ստորգետնյա ջրամբարի գլխամասային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը։ |
նոյեմբերի 22 | Սահմանվեցին Սեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի. Մ. Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու համար։ |
նոյեմբերի 22 | Գործարկվեց Ջողասի ջրամբարը։. |
նոյեմբերի 24 | Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը։ |
նոյեմբերի 26 | Երևանում տեղի ունեցավ Ալ. Մյասնիկյանի արձանի բացումը։ |
1981,հունվարի 22 | Բացվեց ՀԿԿ քսանյոթերորդ համագումարը։ |
Փետրվարի 23 | Բացվեց ՍՄԿԿ քսանվեցերորդ համագումարը։ |
1981 | Շահագործման հանձնվեցին Երևանի մետրոպոլիտենի աոաջին հերթը, «Զվարթնոց» օդանավակայանը, շարք մտավ Մասիս-Նուռնուս երկաթուղագիծը։ |
1982,դեկտեմբերի 17 | Հայ ժողովուրդը մեծ շուքով նշեց ՍՍՀՄ կազմակերպման 60-ասյակը։ |
1982 | Նշվեց պրոֆեսիոնալ հեդափոխական Կամոյի ծննդյան 100-ամյակը։ |
1982 | Շարք մտավ Իջևան–Դիլիջան երկաթուղագիծը՝ 30 կմ երկարությամբ։ |
1983 | Շարք մտավ Սպանդաըյանի հիդրոէլեկտրակայանը, Գորիս–Նախիջևան գազատարը։ |
1984, հոկտեմբերի 14—18 | Տոնվեց Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը։ |
1984 | Ընդունվեց հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի մասին օրենքը։ |
1984 | Երևանում ամբողջությամբ շահագործման հանձնվեց Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրը։ |
1985, Փետրվարի 24 | Տեղի ունեցան ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները։ |
ապրիլի 23 | Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարի հրավիրման և դրա նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող խնդիրների մասին» հարցը։ |
հոկտեմբերի 15 | Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրության նախագծի մասին» հարցը։ |
1985 | Ավարտվեց Իջևան–Հրազդան երկաթուղագծի կառուցումը։ |
1986, հունվարի 24 | Տեղի ունեցավ ՀԿԿ քսանութերորդ համագումարը։ |
Փետրվարի 25 | Տհղի ունեցավ ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարը։ |
1987, հունվարի 27—28 | Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց վերակառուցման և կուսակցության կադրային քաղաքականության մասին հարցը։ |
հունիսի 25—26 | Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «Կուսակցության խնդիրները էկոնոմիկայի կառավարման արմատական վերակառուցման ուղղությամբ» հարցը։ |
նոյեմբերի 2—3 | Տեղի ունեցավ Մեծ հոկտեմբերի 70-ամյակին նվիրված ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ՍՍՀՄ Գերագույն սովետի և ՌՍՖՍՀ Գերագույն սովետի համատեղ հանդիսավոր նիստը։ |
նոյեմբերի 20 | Նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակը։ |
1988 թվականից սկսած | Ղարաբաղյան շարժման ու ԽՍՀՄ-ի անխուսափելի փլուզման գործառույթների ներքո 1990 թվականին տեղի ունեցան ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրությունները, որին որպես թեկնածուներ կարող էին մասնակցել ընտրվելու իրավունք ունեցող ԽՍՀՄ քաղաքացիները անկախ բնակության վայրից: ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ 260 պատգամավորական տեղերով, կազմավորվեց ընտրատարածքի ընտրողների կեսից ավելիի քվեարկությանը մասնակցելու դեպքում ընտրությունները կայացած համարվելու պայմանով, բացարձակ մեծամասնական ընտրակարգով, երկու փուլով` մայիսի 20-ին և հունիսի 3-ին: Մի շարք ընտրատարածքներում ընտրությունները դեռ երկար ժամանակ չէին կայանում մասնակիցների թվի պակաս լինելու պատճառով: Ասել թե բոլոր ընտրատարածքներում ընտրությունները մաքուր էին, մեղմ ասած, սուտ կլինի, բազմաթիվ ընտրատարածքների ընտրություններ անվավեր ճանաչվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշ չափով անաչառ մոտեցման հետևանքով, բայց Գերագույն Խորհրդի կազմը հիմնականում ներկայացվեց ընտրողների ցանկություններին համարժեքորեն և քիչ թե շատ իրական քվեարկության արդյունքներին համապատասխան, հատկապես երբ հանրությունն ավելի շատ կառավարվում էր Ղարաբաղյան շարժման կողմից: |
1990 թվականի օգոստոսի 23 - ին | «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ընդունումից հետո, 1990թ. օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ նորընտիր Գերագույն Խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհուրդ: |
1991 թվականի սեպտեմբերի 21-ին | Հայաստանի երկրորդ Հանրապետության հռչակումը Հանրաքվեով: ԽՍՀՄ Սահմանադրության պահանջների պահպանմամբ անցկացվեց հանրաքվե. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ - ի կազմից դուրս» հարցով: Քվերակության արդյունքների վերաբերյալ ոչ մեկի կողմից, որևէ կասկած չեղավ, նույնիսկ ԽՍՀՄ - ի պատվիրակների կողմից: |
1991թ. սեպտեմբերի 23-ին | ՀԽՍՀ գերագույն խորուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն: ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991թ. սեպտեմբերի 21-ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: |
1991 թվականի հոկտեմբերի 16-ին | Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքները կասկածելի չէին, չնայած թեկնածուներից մեկի՝ իր քարոզչությանը որոշ տեղերում խոչընդոտելու պնդմանը: |
1995 թվականի հուլիսի 5-ին | տեղի ունեցան Սահմանադրության ընդունման հանրաքվեն և ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի 190 պատգամավորների՝ 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով ընտրությունները, որոնց արդյունքները որոշակի կասկածների տեղիք տվեցին: Գործադրվեցին վարչական, ոստիկանական, բանակային ռեսուրսները, այդ թվում, նաև թաղային հեղինակությունների ազդեցությունները, բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների զգալի մասը պատգամավորական մանդատներ ստացան ընտրատարածքների ընտրողների քվեների արդյունքով: |
1996 թվականի սեպտեմբերի 22 – ին | տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունները, որի արդյունքները վիճարկվեցին: Սեպտեմբերի 26 – ին մի շարք տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով հանդես եկող հանրությունը մուտք գործեց Ազգային Ժողովի այգի և Ազգային Ժողովի շենք, որտեղ տեղակայված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն արդյունքում բռնություն կիրառվեց Ազգային Ժողովի նախագահի և տեղակալի նկատմամբ, որից հետո օդում կրակահերթերի հետևանքով ցուցարարները ցրվեցին և երկրում մտցվեց արտակարգ դրություն, իսկ հետո նորաստեղծ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ընտրությունների արդյունքները հաստատելու մասին:
Կարծում եմ, որ 1996 թվականի ընտրությունների հետևանքով առաջացած հանրության իշխանությունների հանդեպ ունեցած անվստահության մեղմացման, ինչպես նաև հետագա ընդվզումների հնարավորությունները սահմանափակելու համար, 1997 թվականին ՀՀ վարչապետ նշանակվեց Ղարաբաղի նախագահը նկատի ունենալով, որ հանուն Ղարաբաղի, Հայաստանի հանրությունը կհանդուրժի համարյա ամեն ինչ: |
1998 թվականին | հանրապետության նախագահի և նրա հետ միասին Ազգային ժողովի ղեկավարի, ինչպես նաև Ազգային Ժողովի ղեկավարների ու նրանց թիմակիցների հրաժարականները փոխեց իրադրությունը: Նախագահի պաշտոնակատար դարձավ վարչապետը: Սակայն երկրում քաղաքականություն թելադրողը պաշտպանության նախարարն էր:
1998թ. տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ, իհարկե ընտրակեղծիքներով և ամենակարևորն է սահմանադրական նորմի խախտմամբ: Նախագահի պաշտոնակատարը ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ խախտվում էր սահմանադրության Հոդված 50-ի պահանջը, ըստ որի <<Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք>>: Սակայն նա առաջադրվեց և հետո նախագահ դարձավ ընտրակեղծիքներով: Ընդ որում, այդ ամենը տեղի ունեցավ այսպես կոչված քաղաքական էլիտայի, այդ թվում նաև մրցակցող թեկնածուների, բացառությամբ մեկ - երկուսի, հասարակության զգալի հատվածի համաձայնությամբ և թողտվությամբ, ընդ որում, ընտրական հանձնաժողովները կազմավորվել էին և կազմավորվեցին իշխանությունը զիջած կուսակցության ներկայացուցիչներով, որոնք աշխատեցին հօգուտ, այսպես կոչված նախագահի պաշտոնակատարի: Ընտրակեղծիքների դեմ հանդես չեկավ նաև իրականում ամենաշատ քվե ստացած թեկնածուն, ով մեկ տարի հետո սպանվեց Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում Ազգային Ժողովի նիստի ժամանակ: Սահմանադրական դատարան բողոք եղավ այլ թեկնածուի կողմից, սակայն Սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատվեց ընտրությունների արդյունքները, նույնիսկ առանց հաշվի առնելու, որ միջազգային հանրությանը Հայաստանի կողմից ներկայացվող ու պաշտպանվող այլ` թեկուզև միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, վերջին, ոչ պակաս, քան 6 տարիների նախագահը, չեր կարող վերջին տասը տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքական գործիչների զգալի մասը, ովքեր հանդես էին գալիս իբր արդար և օրինական ընտրությունների կողմնակիցներ, պաշտպանեցին անօրինականություններն ու ընտրակեղծիքները: Իսկ երկրում օրինականության և արդարության պաշտպանությանը կոչված պետական մարմինները նպաստեցին անօրինական իշխանության կազմավորմանը: Հարկ եմ համարում նշել, որ, ըստ իս, այդ պահին երկրում քաղաքականության հարցերը որոշող պաշտպանության նախարարը, նախագահի պաշտոնակատարին կարգեց նախագահ: |
1999թ. | կազմավորվեց Ազգային ժողով: Պատգամավորների զգալի մասը փոխեց կուսակցական պատկանելիությունը: Իրադրությունն այլ էր, իշխանության ներկայացուցիչների մի մասը փոխվել էր, սակայն համակարգը՝ ոչ: Պատգամավորների մի մասը, որոնք մեծամասնության մեջ էին, հայտնվել էին ընդդիմության մեջ, իսկ ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ իշխանության կողքին էին:
Ընդունվել էր ընտրական նոր օրենսգիրք, բայց ընտրական համակարգը պահպանվել էր: Ընտրությունների արդյունքները նորից մեծամասամբ կախված էին ընտրական հանձնաժողովներից ու վարչական ռեսուրսների չարաշահումներից, այլ ոչ թե ընտրողներից: Ընտրություններն անցան նոր ընտրական օրենսգրքով: Ըստ օրենսգրքի` համամասնական և միամանդատ մեծամասնական ընտրակարգերի համադրությամբ ընտրությունները, ըստ որի Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 56 պատգամավոր ընտրվելու են կուսակցություններին տրված ձայներին համամասնորեն, կուսակցությունների կողմից առաջադրված ցուցակներում ընդգրկված պատգամավորության թեկնածուների թվից, հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից համամասնական ընտրական համակարգով: Իսկ մյուս մասը` 75–ը, համապատասխան թվով ընտրատարածքներից, առանձին առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների թվից միամանդատ հարաբերական մեծամասնական ընտրական համակարգով: Ասել թե Ազգային Ժողովի ընտրություններն անցան առանց ընտրակեղծիքների, անխղճություն կլինի, բայց ընտրողների քվեներն ավելի շատ հաշվի առնվեցին: 1998 թվականին իրականում հաղթած, բայց արդյունքները չբողոքարկած ու ընտրակեղծիքների հետ հաշտված, նախագահի աթոռը զիջած նախագահի թեկնածուն ու նրա մրցակցին նախագահ դարձրած պաշտպանության նախարարը, վերջինիս առաջարկությամբ կազմեցին դաշինք և մեծամասնություն ստացան պառլամենտում: Ազգային ժողովի նախագահը, ով իրականում հաղթել էր նախորդ արտահերթ նախագահական ընտրություններում, սակայն արդյունքների կեղծման արդյունքում չեր դարձել նախագահ դարձավ Ազգային ժողովի նախագահ, իսկ պաշտպանության նախարարը դարձավ վարչապետ: |
1999թ. հոկտեմբերի 27-ին՝ | Ազգային ժողովի նիստի ժամանակ, ահաբեկության զոհ դարձան Ազգային Ժողովի ղեկավարությունը և վարչապետը, ով, 1997 թվականին լինելով պաշտպանության նախարար, պահանջել էր գործող նախագահի հրաժարականը, իսկ հետո օգտագործել իր հնարավորություններն, ամեն կերպ, նախագահի պաշտոնակատարին նախագահ դարձնելու համար, ընդ որում հրաժարական տված նախագահի և նրա թիմի աջակցությամբ:
1999թ. հոկտեմբերի 27-ից հետո կազմավորվեց նոր կառավարություն, իսկ դրանից որոշ ժամանակ անց փոխվեց կառավարության կազմը: Պատգամավորների զգալի մասը փոխեց կուսակցական պատկանելիությունը: |
2003 թվականի փետրվարի 19 - ին | տեղի ունեցան նախագահական ընտրություններ, գործող նախագահը նորից դարձավ նախագահ: Արդյոք առանց ընտրակեղծիքների և ընտրության արդյունքների վիճարկման, իհարկե ոչ: Սակայն ընտրակեղծիքներով ընտրությունների արդյունքների հաստատման պրակտիկան դարձել էր անընդհատ: |
2003 թվականի մայիսի 25-ին | տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, ասել թե մաքուր և առանց ընտրակեղծիքների, արդյունքների բողոքարկման ու հանրության ընդվզման, հնարավոր չէ:
Խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ անցնում էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն, սակայն նախագծի քվեարկության արդյունքներով կայացվեց իրականությանը մոտ որոշում, առ այն, որ Սահմանադրական փոփոխությունների առաջարկը չի ընդունվել: |
2005 թ. նոյեմբերի 27-ին | հանրաքվեով ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Քվեարկության հետևանքով հաստատված արդյունքները կասկածելի էին: |
2007 - ին | տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ նորից կեղծված արդյունքների հաստատումով: |
2008 թվականի փետրվարի 19 - ին | տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Այս անգամ ընտրակեղծիքների և հանրության դրա դեմ ընդվզման արդյունքում իշխանությունների կողմից զենքի գործադրմամբ, մարդասպանությամբ ու արտակարգ դրության հաստատմամբ նախագահի պաշտոնը հանձնվեց, մի քանի ամիս առաջ մահացած վարչապետին փոխարինած գործող վարչապետին, ով մինչ այդ դարձել էր պաշտպանության նախարար, իսկ 1993 թվականից սկսած զբաղեցրել էր Հայաստանի ուժային կառույցների ղեկավարի պաշտոններ: Հետաքրքիր է, որ մյուս թեկնածուն ՀՀ առաջին նախագահն էր, ով նշված ժամանակին նշանակել էր, թե նշված անձին և թե հետո՝ հրաժարականից առաջ, նպաստել էր երկրորդ նախագահի գահակալությանը, իսկ այսպես կոչված երկրորդ նախագահը և վարչապետը պարզապես իշխանության փոխանցումը մեկից մյուսին իրականացրեցին ընտրակեղծարարությամբ, բռնությամբ ու 10 մարդկային կյանքերի գնով: Ցավալին այն է, որ նախկինում ընտրակեղծիքներից տուժած քաղաքական գործիչների մի զգալի մասը պաշտպանեց ընտրակեղծիքներն ու դրա արդյունքում նշանակված նախագահին: |
2012 թվականի մայիսի 6 – ի | կեղծված Ազգային ժողովի ընտրություններ: |
2013 թվականի փետրվարի 18-ի | կեղծված նախագահական ընտրություններ: |
2015 թվականի | կեղծված արդյունքներով նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե: |
2017 թվականի ապրիլի 2 - ի | Ազգային ժողովի ոչ մաքուր, վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ընտրակաշառքներով ու կեղծիքներով ընտրություններ: |
2018 թվականի ապրիլի 23 - ին | պետության ղեկավար վարչապետը, ով երկու անընդմեջ ժամանակահատվածում եղել էր երկրի ղեկավար՝ նախագահ, նոր Սահմանադրության համաձայն խորհրդարանական կառավարմանն անցնելով և իր թիմի միջոցով իրեն կարգելով վարչապետ, հանրության ճնշման ներքո հրաժարական տվեց: Հանրության ճնշմամբ վարչապետ ընտրվեց հանրությանը ընդվզման հանած ղեկավարը, որը հասավ Ազգային ժողովի լուծարմանն ու նոր ընտրություններով Ազգային ժողովի կազմավորմանն ու նրա միջոցով նորից երկրի ղեկավարի՝ վարչապետի, պաշտոնը ստանձնելուն:
2018 թվականի դեկտեմբերի 9 – ին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևի թե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածում ամենա արդար ու համարյա առանց ընտրակեղծիքների ընտրություններ, բայց ոչ առանց թերությունների: |
1999-2009 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈՒՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ |
2012-2018 | ՀՀ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ |