Home
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔՐԻՍՏՈՍԻՑ ԱՌԱՋ
1330—1316. Ասորեստանում թագավորում է Սալմանասար Ա, որ առաջին անգամ տիրեց Հայկական Բարձրավանդակին (Նաիրիին)։.
1108—1080. Թիդլաթպալասար Ա, որ արշավում է Նաիրի։
884. 883. 880. 867. - Ասսուրնազիրպալի արշավանքները Նաիրի։ Նաիրիի անկումը։ Այս ավերիչ արշավանքների հետևանքով ուժեղանում է Ուրարտուն:
860. Արամե թագավոր։ Սալմանասարի առաջին արշավանքը նրա դեմ:
857. 844 Սալմանասարի երկրորդ և երրորդ արշավանքները Արամեի դեմ։
832. Սալմանասարի չորրորդ արշավանքը։ Ուրարտուի թագավորն է Սարդուրին։
825. Շամսի-Ռամմանի արշավանքը Ուրարտուի վրա։
780. Ուրարտուի մեջ թագավորում է Արգիշտի Ա, որ անընդհատ 14 տարի արշավանքներ է կատարում դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք և հարավ-արևմուտք՝ իր պետությունը մեծացնելու համար:
788. 785. 784 Արգիշտի Ա-ի արշավանքներն Ասորեստանի դեմ։
743. Թիգլաթպալասար Գ-ի ճակատամարտը Արպագ բերդի մոտ։ Ուրարտուի թագավոր Սարդուրի Բ մեծ պարտություն է կրում և հազիվ կարողանում է փրկել իր անձը:
722. Հեղափոխություն Ասորեստանում։ Թագավորում է Սարգոնը:
719 Ապստամբական շարժումներ Մաննայի երկրռւմ։.
714. Սարգոնը հարձակվում է Ուրարտուի թագավոր Ռուսայի վրա Մաննայի երկրռւմ և չարաչար պարտության մատնում նրան։ Ուրարտուի անկումը։
520. Հայաստանը (Արմենիան) ապստամբված է պարսից Դարեհ Վշտասպյա թագավորի դեմ։ Չորս ճակատամարտեր ապստամբների և պարսից մեջ:
519. Ապստամբությունը Հայաստանում ճնշված։
401—400. Քսենոֆոնի և նրա տասն հազար հույների նահանջը Հայաստանի վրայով (Աղերդ– Բաղեշ—Մուշ –Բուլանըխ –Ալաշկերտ —Ջուղա-Երևան-֊Դիլիջան-֊Հասան-Կալա—Կարին) դեպի Սև ծով։
331. Արբելայի ճակատամարտը։ Ալեքսանդր Մակեդոնացին ջարդում է պարսից բանակը, որի մեջ գտնվում էին և հայոց զորքերը։ Աքեմենյան թագավորության անկումը։ Արևմտյան Ասիայում հաստատվում է մակեդոնական տիրապետությունը։
250. Արշակը հիմնում է Պարթևների հարստությունը Պարսկաստանի հյուսիս-արևելյան մասում ։
230. Արսամես (Արշամ?) թագավոր հայոց, Փոքր Հայքում։
220. Արդիսարես թագավոր հայոց։
200. Քսերքսես թագավոր, նախընթացի որդին։
190. Մագնեսիայի ճակատամարտը. Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծը չարաչար պարտություն է կրում հռոմեացիներից։
189. Ապստամբություն Հայաստանում. Արտաշեսը և Զարեհը անկախություն են հայտարարում։
163. Ազգամիջյան պատերազմ Արտպշեսի և Զարեհի մեջ։
165. Արտաշեսը պարտություն է կրում Սելևկյան թագավոր Անտիոքոս Դ-ից։
140, Տիգրան Մեծի ծնունդը։
95. Տիգրանը գահ է բարձրանում։
70. Տիգրանը վերջացնում է իր նվաճողական պատերազմները Արևմտյան Ասիայում։
69. Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցումը։ Լուկուլլոսը Հայաստանում։ Տիգրանի սաստիկ պարտությունը և նահանջը դեպի Արտաշատ։
68. Լուկուլլոսի արշավանքը դեպի Արտաշատ, պարտությունը, և նահանջումը դեպի Միջագետք։
67, Մծբինը պաշարված, գրավված և կողոպտված Լուկուլլոսի ձեռքով։ Հռոմեական բանակի դասալքությունը։ Լուկուլլոսը` մատնված կատարյալ անկարողության:
66.Պոմպեոսը հաղթում է Միհրդատ Պոնտացուն։
65. Տիգրանը Պոմպեոսի վրանում։ Հայ կայսրության վերջը:
55. Տիգրանի մահը։
53. Հռոմեական զորքի (Կրասոսի հրամանատարությամբ) ահավոր պարտությունը Եփրատի մոտ, պարթևների ձեռքով։
36. Անտոնիոսը Հայաստանից արշավանք է սկսում պարթևների դեմ։ Պ արտություն և նահանջ։
34. Անտոնիոսը հայոց Սրտավազդ թագավորին և նրա ընտանիքը կալանավորում է և տանում Եգիպտոս իր Կլեոպատրա սիրուհուն ընծայելու համար։
31. Անտոնիոսը Ալեքսանդրիայում գլխատել է տալիս Արտավազդ թագավորին։
20. Հայաստանում հռոմեական կուսակցության ձեռքով սպանվում է Արտաշես թագավորը»
ՔՐԻՍՏՈՍԻՑ ՀԵՏՈ
2. Գայոս Կեսարը Հայաստանում։ Պարսկա-հոոմեական համաձայնություն։
10. Հայերի ապստամբությունը հռոմեական թեկնածուի դեմ։
24. Պարսկաստանից հալածված Վոնոնը փախչում է Հայաստան։
17. Գերմանիկոսի գալուստը Հայաստան։ Արտաշես Պոնտացու (Զենոնի) թագավորումը:
34. Արշակ Ա Պարթև թագավորում է Հայաստանում։
35. Միհրդատ Վրացին, Հայաստանի թագավոր, սպանվում է իր եղբորորդի Հռադամիզդից, որ և թագավորում է նրա տեղ։
54—64. Տասնամյա պատերազմ պարթևների և հռոմեացիների մեջ՝ Հայաստանի համար։
60. Կորբուլոնը բարբարոսաբար հրդեհում և հիմնահատակ քանդում է Արտաշատը։
62. Պետոս զորավարը ամոթալի պարտություն է կրում պարթևներից ու հայերից Եփրատի Հովտում ։
63. Տրդատ Պարթևի ճանապարհորդությունը Հռոմ։
114. Տրայանոս կայսրը Հայաստանում։ Նա հայտարարում է այս երկիրը հռոմեական մի պարզ նահանգ։ Հայերն ապստամբվում են։
ԱՆՀԱՅՏ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՆԵՐ
215. Անտոնիոս Կարակալլան գալիս է Հայաստան և կրկնում է Տրայանոսի փորձը։ Հայերը պատասխանում են դարձյալ ապստամբությամբ։
224. Պարթևական հարստությունը վերանում է Պարսկաստանում։ Սկսվում է Սասանյան հարստությունը:
228. Արտաշիր Սասանյանի աոաջին հարձակումը Հայաստանի վրա:
238. Սպանվում Է հայոց Խոսրով թագավորր։
252. Շապուհ Ա Սասանյանը գրավում Է Հայաստանը։
276. (Ենթադրական) Տրդատ Գ-ի թագավորությունը։
280—290. (ԵնթադրականJ Քրիստոնեության ՛մուտքը Հայաստան։
298. Կնքվում Է քաոասնամյա հաշտություն պարսիկների և հռոմեացիների մեջ։
308. Հռչակավոր հայ հռետոր Պրոերեսիոսը Աթենքում։
310. Գահ Է բարձրանում Սասանյան Շապուհ Բ Երկարակյացը:
311. Առաջին կրոնական պատերազմը քրիստոնեության համար, որ մղեցին հայերը հռոմեացիների դեմ:
339. Շապուհ Բ հալածանքներ Է սկսում քրիստոնյաների դեմ։ Կոստանդ կայսրը գալիս Է Հայաստան և վերահաստատում Է Խոսրով Կոտակին թագավորության մեջ:
347. Սպանվում Է Հուսիկ կաթողիկոսը։
350. Ներսեհ զորավարը կանչում է իր մոտ Տիրան թագավոոին։ կուրացնում է նրան և գերի տանում Պարսկաստան:
351. Կաթողիկոսական գահն Է բարձրանում Ներսես Մեծը:
354. Աոաջին եկեղեցական ՚ ժողով՛ Աշտիշատում: ՚
357. Շապուհի և ՚Կոստանդ՛կայսրի մեջ՛տեղի են ունենում հաշտության բանակցություններ։
359. Շապուհը արշավում Է հռոմեական երկրները։ Ամիդ քաղաքի գրավումը և ավերումը:
360. Կոստանդ կայսրի տեսակցությունը Արշակ թագավորի հետ։
363. Հուլիանոս Ուրացողն արշավանք Է սկսում Պարսկաստանի դեմ և սպանվում Է թշնամու բանակից արձակված նետից։ Հովիանոսը ։ հաջորդելով նրան բանակում, շտապում Է կնքել Շապուհի հետ հաշտություն, որ «ամոթալի» անունն Է ստացել հռոմեական պատմագրության մեջ։ Այս դաշնագրությամբ Շապուհն իրավունք Էր ստանում ազատ գործելու Հայաստանում։
367. Արշակ Բ-ի սպանությունը:
368. Արտագերս բերդը պաշարում են պարսիկները:
369. Հայաստանի ավերումը Շապուհի ձեռքով։ Պապը թագավոր Է ճանաչվում կայսրի կողմից։
371. Հայ-հռոմեական պատերազմը պարսիկների դեմ։ Չիրավի ճակատամարտը։
372. Ներսես Մեծի մահը։
374. Պապ թագավորի սպանությունը։
377. Մանվել Մամիկոնյանի պատերազմը Վարազդատ թագավորի դեմ։
381. Երկրորդ տիեզերական ժոզով Կ. Պոլսում։
384. Հայաստանի բաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի մեջ։ Երկու հատվածների մեջ հայ թագավորներ են նստում։
386. Հայոց թագավորության, վերջը բյուգանդական Հայաստանում։
387. Կաթողիկոս Է ընտրվում Սահակ Պարթևը։
403—412. (Ենթադր.) Հայոց տառերի գյուտը և կատարելագործումը։
414. Վռամշապուհ ուսումնասեր թագավորի մահը։
415. Հազկերտ Ա Հայաստանում թագավորեցնում Է իր Շապուհ որդուն։
428. Վերջ հայ Արշակունի թաղավորության:
428. Վեհմիհրշապուհ, առաջին մարզպան Հայաստանի։
432. Սահակ Պաըթևի վերադարձը Պարսկաստանից։
- թարգմանիչները ճանապարհվում են Արևմուտք` ուսման մեջ կատարելագործվելու համար։
437—457. Հազկերտ Բ Թագավոր Պարսկաստանի:
438 (սեպտ. 7), Սահակ Պարթևի մահը։
439 (փետը, 17), Մաշտոց Վարդապետի մահը։
441 (?). ՛Ղազար Փարպեցու ծնունդը։
442—451. Վասակ Սյունի մարզպան Հայոց։
446. Հազկերտի առաջին հալածանքը քրիստոնյաների դեմ։
447. Շահապիվանի եկեղեցական ժողովը:
448. Հազկերտի նամակը հայերին, վրացիներին և աղվաններին:
449. Հայոց, Վրաց և Աղվանից նախարարները գնում են Հազկերտի մոտ:
450. Նախարարների վերադարձը Պարսկաստանից։
— Հայոց ապստաամբությունը։
451 (մայիսի 26). Ավարայրի ճակատամարտը։
-Փաղկեդոնի եկեղեցական ժողովը։
454. Գերի տարված քահանաները ( Հովսեփ, կաթողիկոս, Ղևոնգ երեց և ուրիշները) նահատկվում են Պարսկաստանում։
455. Վասակ Սյունու մահը Պարսկաստանում,
— Հազկերտը, Աշուշա բդեշխի աղաչանքներին զիջանելով, ազատ Է արձակում փոքրահասակ Վահան Մամիկոնյանին և նրա եղրայրներին։
459. Թագավորում Է Պևրոզը (Փիրուզ)։
465, Գերի տարված նախարարները վերադառնում են Հայաստան:
478. Գյուտ կաթողիկոսի մահը։—Հաջորդում Է Հովհան Մանդակունին։
481. Վահան Մամիկոնյանի ապստամբության սկիզբը:
482. Ներսեհապատի ճակատամարտը։
— Զենոն կայսրի "Հենոտիկոն" կոչված հրովարտակը։
— ճարմանայնու դաշտի ճակատամարտը հայերի ու պարսիկների միջե:
484. Բալաշի (Վաղարշի) թագավորությունը Պարսկաստանում:
— Նվարսակի դաշնադրությունը։
486—506 {?}. Վահան Մամիկոնյանը Հայոց մարզպան:
489-—531. Կավատի (Կաբատի) թագավորությունը Պարսկաստանում:
502. Պարսկաբյուզանդական պատերազմ։—Կարինի կործանումը։
506. Հաշտություն պարսիկների և բյուզանդացիների միջև։
— Վարդ պատրիկ Մամիկոնյան կառավարիչ Հայաստանի։ Դվինի առաջին եկեղեցական ժողովը։
527—565. Հուստինիանոս Ա կայսր Բյուզանդիայի։
529. Հուստինիանոսի հալածանքները հեթանոսների և նեստորականների դեմ:
531—579. Խոսրով Անուշիրվան թագավոր Պարսկաստանի։
536. Հուստինիանոսի օրենսդրությունը Բյուզանդական Հայաստանի մասին։—Հայերի ապըստամբությունը։
539—562. Պարսկա-բյուզանդական պատերազմները։
543. Խոսրով Անուշիրվանի խնդիրքով Հայոց Գևորգ կաթողիկոսը գնում Է բյուզանդական բանակը հաշտության բանակցություններ վարելու համար։
545. Հայ իշխանների (Արաավան և ուրիշներ) քաջագործությունները Հյուսիսային Աֆրիկայում։
550. Հովհան ՛Քոշ Հայ իշխանի քաջագործությունները բյուզանդական բանակում։
— Ներսես պատրիկ Հայկազնի փայլուն հաղթություններն Իտալիայում, գոթերի դեմ։
552. Հաստատվում Է Հայոց թվականը։
554. Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը։
670. Մուհամմեդի ծնունդը Մեքքայում։
571—591. Պարսկա– բյուզանդական պատերազմներ։
572 (փետր. 2). Վարդան Մամիկոնյանի ապստամբությունը Դվինում։
577. Բյուգանդական հրամանատար Մորիկ Արզն գավառից հայ գաղթականություն է ուղարկում Կիպրոս կղզին`՝ շենացնելու համար։
579. Օրմիղդը հաջորդում Է Խոսրով Անուշիրվանին:
582—602. Մորիկ կայսր Բյուզանդիայի։
589. Հայ նախարարների ապստամբությունը բյուգանդական Հայաստանում։
— Վահրամ (Բեհրամ) Չորինի ապստամբությունը Պարսկաստանում։
591. Հայաստանը բաժանվում Է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև:
596. Բյուզանդական Հայաստանից Պարսկաստան են անցնում ապստամբված հայ նախարարները։
599. Կյուրիոն եպիսկոպոսը Դվինում, Մովսես Եղվարդեցի կաթողիկոսից ձեռնադրվում Է վրաց կաթողիկոս։
601. Նախարարական նոր ապստամբություն Բյուզանդական Հայաստանում։
604—630. Պարսկա-բյուզանդական պատերազմներ։
604. Խոսրով Պարուեզը նորից գրավում Է Պարսկական Հայաստանը։
607. Սմբատ Բագրատունին, մարզպան Վրկան աշխարհում, արձակուրդով Հայաստան Է
գնում և իր եդբայր Վրթանես եպիսկոպոս Քերթողի հետ միասին վեճ Է վարում Վրաց Կյուրիոն կաթողիկոսի հետ։
608. Պարսիկները վերցնում են Կարին բերդը։
609. Վրաց եկեղեցին բաժանվում Է Հայոց եկեղեցուց։
610—641. Հերակլ կայսր Բյուզանդիայի։
611. Պարսիկները գրավում են Սիրիան։
614. Երուսաղեմը նվաճվում Է Խոսրով Պարուեզի ձեռքով։
615—628. Կոմիտաս կաթողիկոս։
616. Եկեղեցական ժողով Տիզբոնի արքունիքում, Խոսրովի հրամանով, քրիստոնեական դավանությունները քննելու համար։
622. Մուհամմեդի փախուստը Մեքքայից Մեդինա ( Հիջրեթ )։
623. Հերակլը գրավում Է Ատրպատականի Գանձակ Շահաստան քաղաքը (Թավրեզ)։
626. Պատերազմական գործողությունները Հայաստանում բյուզանդացիների ե պարսիկների միջև։
627. Հերակլը Տիգրիս գետի ափին, հին Նինվեի մոտ, չարաչար ջարդում Է պարսիկներին;
628. Խոսրով Պարուեզը գահընկեց Է լինում և սպանվում։
629. Հերակլը նորից վերահաստատում Է պարսիկների գերի տարած խաչափայտը Երուսաղեմում։
632. Մուհամմեդի մահը։
633. Թագավորում Է Հագկերտ Գ, վերջինը Սասանյան տոհմից։
634. Արաբների սաստիկ պարտությունը պարսիկներից՝ Եփրատի ափին։ .
635. Արաբները գրավում են Սիրիան։
636. Բյուգանդական բանակը չարաչար պարտություն Է կրում արաբներից Ցարմուկ գետի ափին։
637. Արաբների փայլուն Հաղթությունը: Բադիսիայի ճակատամարտում։ — Տիզբոնն արաբների ձեռքում։ Օմար խալիֆը վերցնում է Երուսաղեմր։
640. Արաբական առաջին արշավանքը Հայաստան ։
642. Նեհավենդի ճակատամարտը։ Սասանյան պետությունը վերջանում է:
643. Երրորդ արաբական արշավանքը Հայաստան:
653. Թեոդորոս Ռշտունին դաշնակցում Է արաբների հետ՝ ընդդեմ Բյուզանդիայի։
661—682. Գրիգոր Մամիկոնյան սպարապետ և. կառավարիչ Հայաստանի։
661. Վախճանվում է Ներսես Գ կաթողիկոսը, Շինող կոչված (Զվարթնոց եկեղեցու շինողը)։
680. Մոավիա խալիֆի մահը:
Ալի խալիֆի որդի Հյուսեին սպանվում է Քերբելայի մոտ:
682—685, 689—692. Աշոտ պատրիկ Բագրատունի, կառավարիչ Հայաստանի։
692—695. Ներսեհ Կամսարական կառավարիչ Հայաստանի, մեկենաս:
692, Բյուզանդական բանակը ծանր պարտություն Է կրում արաբներից Կիլիկիայում,
Սևաստոպոլիս բերդի մոտ։
693. Արաբական կործանարար արշավանքը Հայաստանում ։
703. Վարղանակերտի կռիվը:
706, "Կրակի տարին»* Հաշմ (Կասըմ) ոստիկանը Նախիջևանի և Խրամի եկեղեցիներում
այրել Է տալիս նախարարներին և նրանց ձիավորներին, թվով 800 մարդ։
711—713. Վարդան Փիլիկ հայազգի կայսր Բյուզանղիայում:
717. Օմարը խալիֆ Է դառնում։
717—723. Հովհան կաթողիկոս Օձնեցի։
720. Եկեղեցական ժողովը Դվինում։
742—743. Արտավաղդ Հայազն կայսր Բյուզանղիայի։
750. Աբրասյան հարստության սկիզբը:
754. Աբու Ջաֆար Ալ Մանսուր խալիֆ Է դառնում։
762. Հիմնարկություն Բաղդադ քաղաքի։
773. Հայաստանում սկսվում Է մեծ ապստամբական շարժում արաբների դեմ։
775. Բագրևանդի ճակատամարտը։
783. Աշոտ Մսակեր և նրա եղբայր Շապուհ Բագրատունիները փողով գնում են Կամսարական իշխաններից Արշարունյաց գավառը։
790. Հայկական պահնորդ գունդը Կ. Պոլսի արքունիքում հեռացնում Է Երինե կայսրուհուն։
792. Կոստանդին կայսրը կուրացնում Է երևելի Հայ զորավար Մուշեղին, և այս պատճառով Հայկական գունդը, որ ուղարկված Էր Տրապիզոնի շրջակաները, ապստամբում Է և ջարդում իր դեմ ուղարկված կայսերական զորքը։
806—825. Աշոտ Մսակեր սպարապետ Հայոց։
813—820. Լևոն Ե Հայկազն կայսր Բյուզանդիայի։
817. Բաբեկ (ըստ Հայոց պատմագիրների՝ Բաբան) "Խոռյամ" անվանված կոմունիստական աղանդի առաջնորդ Է դաոնում։
820. Աշոտ Բագրատունու (առաջին Բագ. թագավորի) ծնունգը։
829. Բաբանը նվաճում Է Սյունիքը և կոտորած Է անում Գեղարքունի գավառում։
838. Սմբատի որդի Սահլ իշխանը բռնում Է Արցախի լեռներում ապաստանած Բաբեկին և հանձնում Է արաբական զորավար Աֆշինին, ստանալով իբրե պարգև մի միլիոն դրամ:
847—861. Մոթավաքիլ Ալալլահին՝ արաբական խալիֆ,
850 Բագարատ Բագրատունին, Տարոնի նախարար. ապստամբում Է չընդունելով խալիֆից ուղարկված Աբուսեթ (Աբու-Սաիդ) ոստիկանին։
— Աշոտ Արծրունին Հաղթական պատերազմներ Է մղում Վասպուրականում և Տարոնում արաբների դեմ։
851. Ցուսուֆ ոստիկանի արշավանքը: — Բագարատ իշխանի գերեվարումը։
852. Սասունի շարժումը. — Մուշը գրավված, Յուսուֆ ոստիկանն սպանված։
— Բուղայի արշավանքը։
853. Աշոտ Արծրունին և Վասպուրականի նախարարները գերի են ուղարկվում Սամառա։
854. ՚Բթիշ բերդի պաշարումը։ Բուղան ծանր պարտություններ Է կրում Աբու՛ Մուսե Եռանշահիկ իշխանից:
855. Բուղան ետ Է կանչվում Հայաստանից։
1225. Զալալեդդին սուլթանի արշավը Թիֆլիսի վրա։
1453. Կ. Պոլսում Հաստատվում է օսմանյան թուրքերի տիրապետությունը։
1461. Սուլթան Մեհմեդ Բ-ն հայերի համար Էլ հաստատում Է պատրիարքություն։
1572. Խոսրով փաշայի նշանավոր շինությունները։
1606. Շահ Աբասի գերեվարությունը
1660. Մեփիսքալաքի քաղաքի կառուցումը վրաց Ռոստոմ թագավորի կսղմից, որ բնակվում Է հայերով։
1698. Իսրայել Oրին ուղարկում է Հայաստան։
1699. Անգեղակոթի ժողովը։ Իսրայել Օրին՝ ներկայացուցիչ հայոց։ Դիմումներ պետություններին։
1700. Հակոբ կաթողիկոս Շամախեցին դիմում է անում ռուսաց կայսրին հայերի ազատության համար։
1701. Իսրայել Օրին Մոսկվայում։ Մխիթարյան միաբանության հիմնարկությունը։
1702. Պարսկական խիստ հարկահանություն Ղարաբաղում– Իսրայել Օրիի սուրհանդակ Միրոն
Վասիլևը էջմիածնում։
1703. Մելիքների ժողովր Գանձասարում։ Եսայի կաթողիկոս։
1705. Բռնի իսլամացման հրաման Բաղեղում ։ Ներսես հակաթոռ կաթողիկոս Աղվանից։
1707. Իսրայել Օրին իբրև դեսպան գնում է Պարսկասաան:
1709. Օրին Սպահանում։
1711. Օրիի մահն Աստրախանում։
1716. Մինաս վարդապետի առաքելությունր Գանձասար և էջմիածին։
1717. Մխիթարյան միաբանությունը հաստատվում է Վենետիկիս, Ղաղար կղզում ։ –Քուրդ տիրողների ապստամբություն Վանում։
1718. ժողովրդական խռովություն Թիֆլիսում։
1722. Լեզգիների արշավանքը Ղարաբաղ։ Կազմակերպվում է հայկական րնդհանուր զինվորություն։ Պետրոս Մեծի արշավանքր Դերբենդ։ Հայ-վրացական զինակցություն Գանձակի մոտ։ Պետրոսը վերադաոնում կ Աստրախան։ Հայ զինվորությունը Ղարաբաղի լեռներում կազմակերպում Է երկու ամրացրած բանակ (Սղնախներ) ։ Դավիթ բեկը Սյունիքում։
1723. Իվան Կարապետի առաքելությունը Ղարաբաղ։ Պետրոս Մեծը դաշնագրով օսմանցիներին Է թողնում Վրաստանն ու Հայաստանը։
1724. Օսմանյան արշավանքը։ Երևանի պաշտպանությունը և անկումը։ Պետրոս Մեծը հրավիրում Է Ղարաբաղի հայերին գաղթել Կասպից ծովի ափերը։
1725. Հերոսամարտեր Մեղրիի շրջանում։ Լեզգիները կոտորում են Մսկուրի շրջանի հայերին։
1726. Օսմանյան զորքերը, ութ օր տևած պատերազմում պարտություն են կրում Ղարաբաղում։ Դավիթ բեկի պատերազմները Ղափանում՝ օսմանցիների դեմ։ Հովսեփ Էմինի ծնունդը։
1727. Դավիթ բեկի մեծ հաղթությունը Հալիձորոլմ։ Մելիք Փարսադանի սպանությունն Ագուլի սում։ 1
1728. Եսայի կաթողիկոսի մահը։ Ղափանի անկախությունը։ Դավիթ բեկի մահը։
1729. Ավան յուզբաշին գաղթում Է Ռուսաստան։
1730. Մ խիթար սպարապետի դավաճանական սպանությունը Խնձորեսկ բերդում։
1735. Մուրադ– թափայի կռվում Նադիրը ջարդում Է օսմանցիներին։
1736. նադիրը Պարսկաստանի շահ։ Աբրահամ կաթողիկոս Կրետացին Մուզանի դաշտում։ Վա ր ան դա յի մելիք Հուսեինի մահր։
1741. Պատերազմ Մուշի և Բազեշի քրդերի միջև։
1742. Ժողովրդական խռովություն Թիֆլիսում։
1744. Գիզակի մելիք Եգանի մահը։
1745. Գիզակի մելիք Արամի մահը։
1747. նադիրի սպանությունը։
1749. Փանահ խանը բերդ Է շինում Շահբուլաղում ։ Մելիք Շահնազարը (Վարանդա) հպատակվում Է Փանահ խանին։
1750. Շահկերտի ապստամբությունը։
1752. Ագուլիսի "Վեբումն Ազատ խանի ձեռքով։
1754. Շուշի բերդի հիմնարկությունը:
1758. Սով. Դիարբեքիրի և հարևան նահանգներում։
1759. Քերիմ խանի արշավանքը։
1761. Հովսեփ Էմինը Թուրքաց Հայաստանում։
1762. Քրդական Էմիրների պատերազմները։
1763. Սիմեոն կաթողիկոս Երևանցի։ Ղարաբաղում իր հորը հաջորդում է Իբրահիմ խանը։
Իսրայել կաթողիկոս Աղվանից։
1765. Հերակլ թաղավորի արշավանքը Երևան։
1767. Հովսեփ էմինը Ղարաբաղում։ Մելիք Հովսեփի (Գյուլիստան) հաղթահան պատերազմը
Գանձակի խանի դեմ։
1768. Սկսվում Է ռուս֊թուրքական պատերազմը։
1769. Խռովություններ Վանում։
1770. Հովսեփ էմինը գնում է Հնդկաստան:
1771. Հույն ժողովրդի ապստամբությունը թուրքերի դեմ։
1772. Հրատարակվում Է Մովսես Բաղրամյանի «Նոր Տետրակ» գիրքը։
1773. Հովսեփ արքեպիսկոպոս Արզությանը Ռուսաստանում։ Հրատարակվում է Հակոս Շահամիրյանի «Որոզայթ փառաց"֊ ը։
1774. Տպարան Էջմիածնում։
1777. Անիշխանական խռովություններ Կիլիկիայում։
1779. Հերակլի երկրորդ արշավանքր Երևան: Հայերի գաղթեցումը Վրաստան ; Խորհրդակցություններ Պետերբուրգում անկախ Հայաստան ստեղծելու համար:
1780. Սիմեոն կաթողիկոսի մահը: Հուկաս կաթողիկոս Կարնեցի։
1781. Վախճանվում Է Դիզակի մելիք Եսային։
1783. Գնորդիևսկի դաշնագիրը։
1783. Մահ Զրարերղի մելիք Հաթամի և Գյուլիստանի մելիք Հովսեփի։ Գեորգիևսկի դաշնադրությունը Հերակլի և ռուսների միջև։
1784. Վենետիկում հրատարակվում Է Հ. Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» աշխատության առաջին հատորը։ Մելիքների ժողով Գանձասարում ։ Հովհաննես կաթողիկոս։
1786. Լեզգիների Օմար խանն արշավում Է Լոռի։ Իբրահիմ խանը կալանավորում Է Գանձասարի ժողովի անդամներին։
1787. Պատերազմ Թուրքիայի և Ավստրիայի և սրա դաշնակիր Ռուսաստանի միշև։ Ավստրիան նվաճում Է ամբողջ Աերբիան։
1787. Մելիք Աբովն ու մելիք Մեժլումը փախչում են Շուշու բանտից։ Ռուսաց զո րամ ասն անակնկալ հեռանում Է Անդրկովկասից։
1788. Ռուս ֊Թուրքական պատերազմը:
1788. Իբրահիմ խանն սպանել Է տալիս Հովհաննես կաթողիկոսին և մելիք Բախտամին։ Օսմանցիների պատերազմական գործողությունները Կիլիկիայում՝ անիշխանությունը ճնշելու համար։
1790. Կ. Պոլսում հայոց անդրանիկ թազային դպրոցի և մի փոքրիկ տպարանի հիմնումը Շնորհք Մկրտիչ ամիրա Միրիջանյանհ կողմից։
1790. Հովսեփ, արքեպիսկոպոս Աըղությանը մի նոր զեկուցագիր Է ներկայացնում իշխան Պոտյոմկինին՝ հայոց հարցի մասին։ Հերակլ թագավորը Լոռին ընծայում Է հնդկաստանցի վաճառական Շահամիրյանին ։
1791. Սիստովոյի դաշնագրով Աերբիան նորից վերադարձվում Է Թուրքիային։
1792. Վարանդայի մելիք Շահնազարի մահը։
1795. Աղա Մամադ խանի արշավանքը։ Թիֆլիսի ավերումը։
1795. Թիֆլիսի ավերումը Աղա Մահմադ խանի կողմից։
1796. Պ. Ցիցրանովի մասնանցությունը Զուբովի անդրկովկասյան արշավանքին։
1796. Մելիք Մեժլումն սպանվում Է Գանձակի պատերազմում։ Այստեղ սպանվում են նաև Դալի-Մահրասա և Թյուլի-Արգուման ժողովրդական հեբոսները.– Ոուսական արշավանք Անդրկովկան։ Եկատերինա կայսրուհու մահը։ Ռռւսական բանակը վերադառնում Է Հյուսիսային Կովկաս:
1797. Աղա Մամադ խանի սպանությունր Շուշում։
1798. Վրաստանի թագավոր Հերակլ Բ-ի վախճանը Թելավ քաղաքի իր ապարանքում ։
1798. Սով և Ժանտախտ Ղարաբաղում։ Ժոդովուրդր գաղթում Է ոիրիշ տեղեր։
1799. Մելիք Ջումշուդր և մելիք Ֆրեյդունր Պետերբուրգում։ Պավել կայսրի հրովարտակը Ղուկաս կաթողիկոսի մահը։
1799. Դանիել Սուրմառեցու կաթողիկոս ընտրվելը Էշմիածնում։
1800. Հովսեփ արք. Արղությանն ընտրվում Է ամենայն հայոց կաթողիկոս։
1800. Վրաց Գեոբղի ԺԲ թագավորի վախճանը։
1801.Վրաստանի անվերապահ կցումր Ռուսաստանին։ Սով ՚Ղարաբաղում։ Պարսից շահի հարձակումը Երևանի վրա։ Կիլիկիայի հայոց Թորռս կաթողիկոսի սպանությունը Խոզան օղլու ցեղի կողմից։ Հովսեփ կաթողիկոս Արղությանի մահը Թիֆլիսում։ Պավել Ա կայսրի մահը Միքայելյան ամրոցում։ Դավիթ Ղորղանյանի կաթողիկոս օծվելը էջմիածնում։ Ալեքսանդր Ա կայսրի թագադրության տոները Մոսկվայում։ Գրիգոր եպիսկոպոս Խամսեցու պատրիարք նշանակվելը Կ. Պոլսում։ Ռուսաստանի և Ֆրանսիայի դաշնադրությունը, որով համաձայ֊նություն էր կայացվում արևելյան քաղաքականության վերաբերմամբ։
1802. Դանիելի կաթողիկոս օծվելր Ուչքիլիսեի վանքում։ Գրիգոր Խամսեցու փոխարեն պատրիարք է ընտրվում Հովհաննես Չամաշրճյանը; Դավիթը Դանիելին հարկադրում է հրաժարական ստորագրել։ Կախեթում կազմակերպվում է շարժում՝ հօգուտ Հուլոնի թագավորեցման։
1803. Տամարովին Կ. Պոլսի դեսպանությունից ազատելը։ Ցիցիանովը Թիֆլիսում։ Դավիթ և Վախթանգ արքայորդիների աքսորումը։ Գեորգի ԺԲ-ի ընտանիքի՝ Մարիամ թագուհու և իր զավակների, աքսորը Ռուսաստան։ Դանիելի բանտարկությունը։ Գրիգոր եպիսկոպոս Խամսեցին և Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում։ Պատերազմական գործողություններ Գանձակի համ ար։
1804. Գանձակի նվաճումը; Աղա Մահմադի հրամանով հայերի գաղթեցումը Կարսի երկիր։ Ռուսաց զորքը գրավում է Գյումրին, հաղթանակներ է տանում էջմիածնում և Քանաքեռում t Գնդապետ Ցեխունսկու զոհվելը։ Աբաս Միրզայի հրամանով Թավրիղի բերդում սպանվում է Ռռստոմ բեկը՝ Մելիք Աբովի որդին։ Երևանի պաշարման վերացումը։ Բուդաղ սուլթանի որդին հարձակվում է Փամբակի վրա և քշում տանում է հայ գյուղացիներին ու անասուն
ները։ Լիսանևիչի արշավանքը Ղարաբաղ, որի հետևանքով 250 հայ ընտանիքներ քշվում են Գանձակ։ Նապոլեոնն իրեն հայտարարում է Ֆրանսիաի կայսր։ Սերբերի ապստամբությունը ենիչերիների խժդժությունների դեմ։
1805. Ամիդե Ժոբերը Նապոլեոն կայսրի հատուկ հանձնարարությամբ դնում Է պարսից շահի մոտ։ Քյուրակ չայի դաշնագիրը։ Ղարաբաղի կցումը Ռուսաստանին։ Գնդապետ Կարյագինի հաղթանակը Զագամի դաշտում։ Մահմադ Հասան աղայի՝ Իբրահիմ խանի մեծ որդու, մահը։ Հակաֆրանսիական կոալիցիան (Անգլիա, Ռուսաստան, Ավստրիա) հարձակողական պատերազմի մեջ մտավ։ Անգլիական նավատորմի հաղթանակը Տրաֆալգար հրվանդանի մոտ։ Նապոլեոնի հաղթանակները Ուլմի և Աուստերլիցի մոտ։ Արևմուտքից և հարավից Սերբիա խուժեցին թուրքական երկու խոշոր բանակ։
1806. Հյուսեին Ղուլի խանը դավադրաբար սպանվում Է Իբրահիմ բեկ անունով մեկի կողմից։
Իբրահիմ խանի սպանությունը Լիսանևիչի կողմից։ Ռուսները կոմս Գուդովիչի գլխավորությամբ գրավում են Բաքուն, Ղուրան և Դերբենդը։ ժոբերի հանդիպումը թագաժառանգ Աբաս Միրզայի հետ։ Նապոլեոնի արտակարգ դեսպան Սեբաստիանին Կ. Պոլսում։ Սերբիայում քրիստոնյա ռայան ապստամբում Է օսմանյան տիրապետության դեմ և հաղթական պատերազմներ Է մղում։ Ռուսաստանը իր զորքերը մտցնում Է Մոլդավիա և Վալախիա։ Նապոլեոնը ջարդում Է պրուսական բանակը Ենայի և Աուերշտադտի մոտ, որից հետո նրա առջև բացվում են Բեռլինի դռները։ Սերբերը վերցնում են իրենց մայրաքաղաք Բելգ֊բադը, և թուրքերը հեռանում են այդտեղից։ Թուրքիայի սուլթան Աելիմը պատերազմ Է հայտարարում Ռուսաստանին։
1807. Նապոլեոնի դեսպան գեներալ Գարդանի ուղևորությունը Պարսկաստան։ Աբաս Միրզայի շնորհիվ Էջմիաձնի կաթողիկոսական աթոռը գրավում է Դանիելը։ Իսրայել կաթողիկոսի ինքնագլուխ հարկահավաքությունը Գանձակում։ Ժողովրդի խռովությունը։ Իսրայել կաթողիկոսին վերադարձնում են Ղարաբաղ. Փաղվան օղլու մահը։ Ֆինկենշտայնի պայմանագիրը. Թուրքերը հարձակվում են ռուսաց սահմանապահ փոքրիկ ամրոցի` Ռեդութ կալեի վրա և այրում ու ոչնչացնում են։ Տիլզիտի դաշնադիրը։ Գեներալ Գարդանի մուտքը Թեհրան։
1808. Դանիելը էջմիածնում հաստատում է "Սյունհոդոս" ժողովը։ Ներսես Աղտարակեցին ձեռնադրվում է եպիսկոպոս։ Դանիել կաթողիկոսը էջմիածնում ընդունում է ֆրանսիական հյուպատոս Ժան Բատիսա Բուասոնին։ Փոխգնդապետ բարոն Վրեդեն Թավրիզում։ Գուդո֊վիչը գրավում է էջմիածինը և շարժվում դեպի Երևան։
1809. Գեներալ Գարդանը թողնում է պարսից մայրաքաղաքը։ Անգլիական դեսպանության մուտքը Թեհրան։
1810. էջմիածնի կաթողիկոսական գահը գրավում է Եփրեմ Զորագեղցին։ Կոտլյարևսկին գրավում է Մեղրի ավանը։ Ռուսական զորքը մարկիզ Պաուլուչչիի հրամանատարությամբ հաղթանակ է տանում Ախալքալաք բերդի մոտ։ Միջագգային առուծախի դաշնագիր Անգլիայի և ՛Պարսկաստանի միջև։ Վենետիկում կազմակերպվում Է առաջին կրթ. "֊հրատարակչական՝«Աբշարռւնյաց» ընկերությունը։
1811. Ժանտախտն ու սովը Անդրկովկասում ։ Հորդ անձրևները, մկները փչացնում են ցանքերը։ Տորմասովին փոխարինում Է մարկիզ Պաուլուչչին։
1812. Ռուս-֊թուրքական հաշտությունը Բուխարեստում։
1813. Բոհեմիայի Տեպլից քաղաքում Ալեքսանդր կայսրը ստորագրում Է հայերին ուղղված մանիֆեստ։ Կոտլյարևսկու հաղթանակները Աբաս Միրզայի դեմ Ասլանդուզ բերդի համար և Աադղխանի դեմ՝ Լենքորանի համար։ Գյուլիստանի դաշնադրությունը։
1814. Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Է նշանակվում Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին։ Հեթերիա հունական հեղափոխական գաղտնի կազմակերպությունը։ Մոսկվայում բացվում Է Լազարյան ճեմարանը։
1815. Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև հիմնվում Է Արբազան դաշինք։ ՜ՏՑ16– Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար Է նշանակվում գեներալ Ալեքսեյ Երմոլովը։ 1817. Իշխան Մադաթով։ Երմոլովի ճանապարհորդությունը Պարսկաստան, տեսակցությունը Աբաս Միրզայի և Ֆաթալի շահի հետ։
1819. Շաքիի Իսմայիլ խանի մահը։ Զեյթունցիների ապստամբությունը թուրքերի դեմ։
1820. Պողոս պատրիարքը հալածվում Է ժողովրդի կողմից՝ մեղադրվելով հայ եկեղեցուն դավաճանելռւ մեջ։ Պողոսը ապաստան Է գտնում մի թուրքի տանը։ Կառավարությունը ենիչերի զինվորներ Է ուղարկում ապստամբների դեմ և ծեծով ու խոշտանգումներով ճնշում նրանց։ Ստեղծվում Է հայ-֊եզդիական խոշոր միություն, որի առաջնորդն Էր Տեր-Պոզոս անունով քահանան։
1821. Ռուսաց կառավարությունը հաստատում Է տրանզիտի առևտուր Պարսկաստանի հետ։ Ռուսաց կառավարությունը 10 տարով բացառիկ արտոնություններ Է տալիս Անդրկովկաս,՛–
խոշոր առևտրական դասակարգին։ Եփրեմ կաթողիկոսի փախուստը ՛Հարաբաղ Էջմիածնում պարսկական կեղեքումների չափն անցնելու պատճառով։
1822. Ծովակալ Ալի փաշան նվաճում է Քիոս կղզին։ Կղզու քսաներեք հազար բնակիչ սրի քաշվեց, քառասունյոթ հազար մարդ գերի վաճառվեց։
1823. Մխիթար Վուլֆի տեսակցությունը Եփրեմ կաթողիկոսի և Ներսես Աշտարակեցու հետ։
1824. Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում բաց է անում Ներսիսյան դպրոցը: Գևորգ Արծրունուց դպրոցը նվեր է ստանում հայկական տպարան։
1825. Ալեքսանդր Ա կայսրի վախճանը։ Պետերբուրգում գտնվող զորքերի մի մասը հրաժարվում է հավատարմության երդում տալ Նիկռչային։ Ապստամբությունը ճնշվում է (խոսքը դեկաբրիստների ապստամբության մասին է։ Խմբ,)
1826. Ներսես Աշտարակեցին հայերին կոչ է անում ռուսների հետ զենք վերցնելու և պարսիկների դեմ պայքարելու համար։ Ռուսների հաղթանակը Գանձակում։ Մադաթովը հաջողությամբ տարածում է ռուսական տիրապետությունը Ղարաբաղի խանությունում։
1827. Երմոլովը անփառունակ կերպով հեռացվում է պաշտոնից, նրան փոխարինում է Պասկևիչը։ Նիկոլայ կայսրի հրովարտակը Ներսես Աշտարակեցուն։ Աշտարակեցու կոչը Հայ կամավորական զորք կազմակերպելու։ Երևանի գրավումը Պասկևիչի կողմից։ Երեք դաշնակից պետությունների կողմից Անգլիա, Ռուսաստան, Ֆրանսիա, միացյալ նավատորմ կազմելը։ Նավարինի ծովային ճակատամարտը։ Թուրք-եգիպտական նավատորմի պարտությունը։ Իբրահիմ փաշան ընդունում է դաշնակիցների պահանջները։
1828. Թուրքմենչայի դաշնագիրը։ Պարսկահայերի գաղթը։ Ջրօրհնեքի հանդեսը ռուսաց զորքերի մասնակցությամբ։ Ներսես Աշտարակեցին Նիկոլայ կայսրից ստանում է շքանշան։ Ներսեսի աքսորը Բեսարաբիա (15 տարով)։ Կաթոլիկ հայերի բռնի տեղահանությունը։ Ռուս-թուրքական պատերազմը։ Պասկևիչի գրոհը Կարսի բերդի վրա և նրա գրավումը ։ Պասկևիչի հաղթանակը Ախալցխայի համար մղված կռիվներում և նրա մուտքը Արդահան։ Քրդական արշավանքներ հայկական գյուղերի վրա։ Բայազետի և Ալաշկերտի գրավումը ռուսների կողմից։ Նահանջ Բադնոցից։
1829. Ահմեդ բեյի արշավանքը Ախալցխա և նրա անհաջողությունը։ Դեսպան Գրիբոյեդովի ժամանումը Թեհրան։ Հարձակում դեսպանության վրա։ Գրիբոյեդովի մահը։ Էրզրումի գրավումը Պասկևիչի կողմից։ Բայազետի ազատագրումը։ Հաղթանակ Բաբերդի տակ։ Ադրիանուպոլսի հաշտությունը։
1830. Հայերի գաղթը Թուրքաց Հայաստանից Անդրկովկաս։ Եփրեմ Ձորագեղցու հրաժարումը
կաթողիկոսությունից։ Պասկևիչը Ղարաբաղ է ուղարկում Զուբարյովին՝ քննելու այդ երկրռւմ հաստատված կարգերը։
1832. Մարդահամար Թիֆլիսում։
1833. Ռուս-թուրքական դաշնագիրը՝ կնքված Կ. Պոլսի Հյունքյար-Իսիկլեսի արվարձանում։
1836. Նիկոլայ կայսրը հաստատեց մի կանոնադրություն՝ հռչակավոր "Պոլոժենիեն"։ «Պոլոժենիեն» զարկ տվեց ռուսահայերի դպրոցական գործին։
1839. Սուլթան Մահմուդ Բ-ի մահը։
1841. Սենատոր Հանի նախագիծը։ Ապստամբություններ բեկերի ու աղալարների հրահրմամբ։
1842. Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի վախճանը։ Խ. Աբովյանը գրեց «Վերք Հայաստանի» վեպը։
1843. Մահմեդականություն ընդունած և նորից քրիստոնեության անցած հայ երիտասարդ Հովակիմի գլխատումը Կ, Պոլսում մահմեդականների կողմից։ Բեդերխան բեկի և Հուր Ալլահ բեկի հարձակումը Թիար լեռնագավառի վրա։ կոտորվեց 10 հազար բնակիչ։ Վենետիկի Մխիթարյան վանքում սկսում է հրատարակվել «Բազմավեպ» հանդեսը արևմտյան (Կ. Պոլսի) աշխարհաբարով։ Վենետիկում տպագրվում է Հ. Մինասյանի «Խոսրով Մեծ» ողբերգությունը։
1844. Վորոնցովը նշանակվում է Կովկասի փոխարքա։
1846. Բեդերխան բեկի արշավանքը Թխոմա գավառի վրա, ջարդվում է 2 հազար մարդ։ Կաթոլիկ ինտելիգենցիան հիմնեց Համազգյաց ընկերությունը։
1847. Տրանզիտի առևտուր։ Սուլթանական հրովարտակով կազմվեց երկու ժողովի Գերագույն և Հոգևոր։
1848. Հնդկաստանի Մադրաս քաղաքում սկսում է հրատարակվել «Բանասեր» տասնօրյա թերթը
Ս. Պ. Հովհաննեսի խմբագրությամբ։ Ֆրանսիական հեղափոխությունը։
1849. Տեղի գյուղացիների պայքարը կալվածատեր Աստղաբեկ Ռուստամբեկովի դեմ ։ Սինգապուրում Գալստանյան վաճառականը հրատարակում է «Ուսումնասեր» երկշաբաթաթերթը։
1870. Կ. Պոլսի հայոց Ազգային ժողովի նիստը։
1872. Գրիգորիս վարդապետ Աղվանյանը պատրիարքական պաշտոն է վարում Մուշում ։
1878. Քննիչի պաշտոնով Հայաստան է ուղարկվում Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը։