Home    Russian

ՄՇԱԿՈԻՑԹ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈԻԹՅՈՒՆ

Կրթությունը հնագույն ժամանակներից մինչև XIX դ.
Նախաքրիստոնեական շրջանից մեզ հայտնի հայ կրթատունը Երազամույն տաճարի (ենթադրվում է, որ եղել է այժմյան Զվարթնոցի տեղում) քրմական դպրոցն է։

Մինչև հայոց գրերի և հայալեզու դպրոցների ստեղծումը ՜Հայաստանում գործել են հուն., մասամբ էլ ասորերեն ուսուցմամբ դպրոցներ։ Դրանք ազգ. դպրոցներ չէին, բայց կարևոր դեր են կատարել հայ դպրության զարգացման գործում։

՛Հայոց դպրոցի բուն պատմությունն անխզելիորեն կապված է գրերի ստեղծման հետ։ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ, հայ գրերն ստեղծելուց հետո ձեռնամուխ է լինում կրթատներ հիմնելու գործին։ Առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է Վաղարշապատում։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա), հետագայում նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն և այլ առարկաներ։ Դպրոցը պատրաստել է ուսուցիչներ; քարոզիչներ և եկեղեց. գործիչներ, որոնք լուսավորական գործունեության էին մեկնում ՜Հայաստանի տարբեր գավառները։ Այստեղ սովորելու և կատարելագործվելու էին գալիս ՛Հայաստանի տարբեր վայրերից։ Դպրոցը հատկապես ծաղկում է ապրել Ղազար Փարպեցու ուսումնապետության ժամանակ։ ՛Հատուկ ուշադրություն է նվիրվել սաների ֆիզիկակ. դաստիարակությանը (մարզանք, խաղ, ձիավարժություն, զինավարժություն ևն)։ Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510-ը։

Վաղարշապատից հետո Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ է բացել ՛Հայաստանի միջնաշխարհում և գավառներում։ Մեսրոպյան դպրոցներում դասավանդվել են հայոց լեզու, երգ, երաժշտություն, գրչության արվեստ և այլ առարկաներ։ Խոշոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ և ունեցել ձեռագրատներ։ Գործել են նաև որոշակի թեքումով դպրոցներ։ Եթե վաղարշապատի մայր վարժարանը բազմաճյուղ էր և մի քանի մասնագիտություն էր ուսուցանում, ապա Սյունյաց դպրոցին տրված էր թարգմանիչներ, Արշարունյաց դպրոցին՝ գրիչներ պատրաստելու մենաշնորհ։

Երբ եռյակ գիտությունների ուսումնառության համար արդեն թարգմանվել էին քերականական, ճարտասանական և փիլ. մի շարք գրքեր, Դավիթ Անհաղթը, որպես արտաքին կամ աշխարհիկ գիտությունների դասընթաց, առաջարկեց քառյակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն ՜և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։ Դա իրականացրեց Անանիա Շիրակացին։ Նա ստեղծեց հայ աշխարհիկ առաջին գիտ. դասագիրքը՝ "Քննիկոն"-ը, ուր զետեղված են "3ոթ ազատ արվեստները»։ Կաթողիկոսարանը ժամանակին դասագիրքն արգելել է աշխարհիկ բովանդակության համար։ 400 տարի անց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ձեռք բերելով «Քննիկոն»-ի մեկ օրինակ, դրանով դասավանդել է Սանահինի և Բջնիի դպրոցներում։

VIII—IX դդ. վերելք է ապրել Այունյաց դպրոցը։ Այդ շրջանում բեղմնավոր գործունեությամբ աչքի էր ընկնում մի այլ կրթարան՝ Գեղարքունի գավառի Մաքենյաց ուխտը։

IX դ, արաբ, լծի թոթափումը, հայկ. պետականության վերականգնումը, և դրա հետ կապված տնտ. կյանքի, ինչպես նաև քաղաքների զարգացումը, նպաստավոր պայմաններ ստեղծեցին հայկ. մշակույթի զարգացման համար։ Բագրատունիները և Զաքարյանները Հայաստանում, իսկ Ռուբինյանները Կիլիկիայում հովանավորում էին գիտության, գրականության և արվեստի մարդկանց գործունեությունը։ Վանքերին կից, քաղաքներում և այլ բնակավայրերում բացվեցին տարբեր տիպի դպրոցներ։ Դպրոցների մի մասն աշխարհիկ բնույթի էր և կոչվում էր հասարակական կամ ժողովրդական։ Պահվում էին պետության, եկեղեցու կամ հասարակական միջոցներով։ Այդպիսի դպրոցներ են գործել Անիում, Արգինայում, Վանում, Կարսում և այլուր։ Աշակերտներին ուսուցանում էին գրել, կարդալ, երգեցողություն և տարրական թվաբանություն։ Առանձին ուսումնասեր մարդիկ կազմակերպել են նաև մասնավոր բնույթի դպրոցներ, որոնք մատենագրության մեջ անվանվում են նաև առանձնական, իմաստնոց, տուն դպրանոց։ Դրանք տալիս էին սոսկ քահանայական կրթություն։ Ուս. տևողությունը երեք տարի էր։ Լայն տարածում են ունեցել նաև վանական դպրոցները, որոնք գործել են խոշոր վանքերին կից և եղել են երկու կարգի՝ տարրական և բարձր։ Տարրականում ուսուցանում էին գրագիտություն, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն ևն։

Այդ շրջանի դպրոցներում դասավանդման մեջ նկատվում էր աշխարհականացման պրոցես։ Դպրոցի նշանավոր դեմքերից էին ՛Հովհաննես Կոզեոնը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ՛Հովհաննես Սարկավագը և ուրիշներ։

Կիլիկյան ՛Հայաստանում դպրությունն առաջընթաց է ապրել XI դ. վերջից։ Ժամանակի առաջավոր պետ. գործիչներն ու մտավորականները առաջադրել են դեռահաս սերնդի համընդհանուր ուսուցման և դաստիարակության գաղափարը՝ ձգտելով կենսագործել այն։ Երկրի բազմաթիվ բնակավայրերում ու վանքերում բացվել են դպրոցներ։ Կրթությունը եղել է ձրի և մատչելի։ Նախնական կրթությունը սկսվել է 7 տարեկանից և տևել 3—5 տարի։ Սովորեցրել են գրաճանաչություն, ընթերցանություն և արտասանություն, թվաբանություն, երաժշտություն, նկարչություն, նախնական գիտելիքներ տվել կրոէից, պատմությունից, աշխարհագրությունից ևն։ Միջնակարգ դպրոցներում ուսուցանել, են քերականություն, ճարտասանություն, գրչության արվեստ, նկարչություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա են։ Պատրաստել են պետ. և հասարակական մանր աստիճանավորներ։ Վարդապետարաններում դասավանդել են աստվածաբանություն, իմաստասիրություն, տրամաբանություն, իրավագիտություն, դիվանագիտություն, բժշկագիտություն ևն։ Պատրաստել են գիտնականներ, պետ. և հոգևոր բարձր աստիճանավորներ։ Ուսուցումը տարվել է ժոդովըրդի խոսակցական լեզվին մոտ՝ կիլիկյան միջին հայերենով։ Կիլիկիայում ուսումնագիտ. խոշոր կետրոններ են եղել Ակները, Արքայակաղնին, Դրազարկը, Կրական, Հեսվանցը, Մեծքարը, Սկևոան, Միսը, Տարսոնը ևն։

XII դ. վերջի աչքի ընկնող ուս. հաստատություններից է Խորանաշատի վանքի Հովհաննես Տավուշեցու դպրոցը, ուր սովորել է Մխիթար Գոշը։ Նոր Գետիկում նրա հիմնած վարդապետարանը, որը հետագայում կոչվել է Գոշավանք, լայն ճանաչում է ունեցել։ Այստեղ ուսանելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Մխիթար Գոշի մահից հետո դպրոցը ղեկավարել է Մարտիրոս Վարդապետը, ապա՝ Կիրակոս Գանձակեցին։ Խորանաշատի գրչության դպրոցում, որը հիմնվել է XIII դ. սկզբին, Մխիթար Գոշի աշակերտ Վանական Վարդապետի ջանքերով, որպես դասագիրք գործածվել են նրա որոշ երկեր։

Վարդան Արևելցին XIII դ. Կարնո բերդում հիմնել է դպրոց, որը հետագայում տեղափոխվել է Խոր Վիրապ։ Դպրոցներ են գործել նաև Հաոիճում, Հաղարծնում, Երգնկայում (վերջինս գլխավորել է Հովհաննես Երզնկացին) և այլուր։

XIV—XV դդ. ուսումնագիտ. նշանակալից արդյունքի են հասնում Սյունյաց աշխարհի Հերմոնի դպրոցը, Եղվարդի, Այրիվանքի, Ցիպնավանքի և այլ դպրոցներ։ Այս դպրոցներում շեշտը դրվել է հատկապես գիտափիլ., հասարակական առարկաների ուսումնասիրման և գրչագրական-ձեոագրագիտ. հմտություն ձեռք բերելու վրա։

XIV— XVl դդ. պատմ. խառնակ ու դժվարին պայմաններում խամրեցին ու վանական անապահով խցերում պարփակվեցին հայկ. ուս. հաստատությունները։ Չնայած դրան՝ դպրոցներն արձագանքում էին ժամանակի համազգային բոլոր կարևոր իրադարձություններին; XV—XVI դդ. հիշարժան ուս. հաստատություններից են՝ Սևանի, Սսի, Սեբաստիայի, Ամիդի դպրոցները։ XVII դ. 1-ին կեսից, երբ երկրռւմ համեմատաբար խաղաղ իրադրություն հաստատվեց, ժողովուրդը կրկին ձեռնամուխ եղավ դպրոցների բացման գործին։ Այսպես, Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցը վերակենդանացավ, ծաղկում ապրեց հատկապես Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ և կոչվեց համալսարան։ Ուշագրավ երևույթ էր դարասկզբին կյանքի կոչված Հարանց անապատի դպրոցը, որի հիմնադիրներից էր Մովսես Գ Տաթևացին։ Նա դպրոցներ է հիմնել նաև էջմիածնում, Երևանում և այլուր։ Աշխուժանում են Հովանավանքի, Բադեշի, Լիմ կղզու և այլ դպրոցներ։

XVII դ. 30-ական թթ. Սյունյաց Մեծ անապատի սան Խաչատուր Կեսարացին հայկ. դպրոց է հիմնել Նոր Զուղայում, որը եղել է նաև գրչության կենտրոն։ Դպրոցին առընթեր ստեղծված մատենադարանը այսօր էլ գործում է, ունի շուրջ 600 հայերեն ձեռագիր։ Բուն դպրոցը գոյատևել է մինչև XVIII դ. վերջը։

XVIII դ. սկզբին Երևան է գալիս մի նոր հայ կրթարան, որը խոր հետք է թողել հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ։ Մխիթար Սեբաստացին 1717-ին Վենետիկի Ս. Ղազար կղզում միաբանության վանքին կից հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտ. կենտրոն։ 1732-ից դպրոցն ուներ երկու բաժին՝ նորընծայարանի և քահանայության։ Դպրոց էին ընդունվում 12— 16 տարեկան տղաներ՝ հիմնականում Կ. Պոլսից և Արմ. Հայաստանի տարբեր վայրերից։ Սկզբնական շրջանում դասավանդվել են միջնադարյան հայկ, դպրոցների ավանդական առարկաները (ճարտասանություն, Փիլիսոփայություն, աստվածաբանություն, տրամաբանություն ևն)։ Հետագայում, եվրոպ. դպրոցների օրինակով, լայն տեղ են հատկացվել պատմալեզվագիտ. ու աշխարհագր. առարկաներին։ Դպրոցի մատենադարանում պահվում են բազմաթիվ հայերեն ձեռագիր մատյաններ։ 1799-ին Զմյուռնիայում հիմնվեց Արմ. Հայաստանի առավել նշանավոր և համեմատաբար երկար գոյատևած (մինչև 1922-ը) ուս. հաստատություններից մեկը՝ Մեսրոպյան վարժարանը։

Միջնադարում կրթական գործի տարածման ու զարգացման ասպարեզում խոշոր դեր են կատարել Սանահինի, Գլաձորի, Տաթևի համալսարանները։ Դպրոցները լայնորեն օգտագործել են համալսարանների ուսումնակրթական փորձը և մատենագիտ. վիթխարի ժառանգությունը։ Դըպրոցները ինչպես բուն Հայաստանում ու Կիլիկիայում, այնպես էլ գաղթավայրերում (Հնդկաստան, Հալեպ, Երուսաղեմ ևն) ժողովրդի մեջ գրագիտություն տարածելուց բացի, եղել են գիտ., մշակութային, մատենագրական, ազգային-հասարակական կենտրոններ, գրականության և գիտության, արվեստի ստեղծման ու տարածման կրթատներ, արձագանքել ժամանակի կարևոր իրադարձություններին։ Ուս. հաստատություններին կից գործող գրչության կենտրոններում գրվել և ընդօրինակվել են ոչ միայն ձեռագրեր, այլև կազմվել դասագրքեր-ժողովածուներ։

Ա. Մաթևոսյան



Կրթությունը XIX դ. և XX դ. սկզբին

Հայ ժողովուրդը, պատմության ճակատագրի բերումով բաժանված լինելով երկու հիմնական հատվածի, ստիպված էր իր մշակույթը զարգացնել հասարակական քաղ. տարբեր պայմաններում։ Արլ. Հայաստանի միացումը Ռուսաստանին . և հայ-ռուս. կապերի ուժեղացումը հնարավորություններ ստեղծեցին, որպեսզի հայկ. մշակույթն ավելի սերտորեն առընչվի ռուս, առաջավոր մշակույթի հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրում էր եվրոպ., հատկապես ֆրանս. մշակույթի ազդեցությունը։ Միաժամանակ, հայ ժողովրդի մեկ այլ խոշոր հատված, ապրելով աշխարհի զանազան երկրներում և գտնվելով տարբեր ազդեցությունների տակ, այնուամենայնիվ, կարողացավ ստեղծել մշակութային նշանակալի արժեքներ։ Դարասկզբի հայ առաջավոր կրթավայրերից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Աստրախանի Աղաբաբյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցները, Վենետիկի

Մուրադյան, Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր դեր է կատարել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (հիմն. է 1824-ին)։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, նկարչության, երաժշտության զարգացմանը։ Դպրոցի առաջին տեսուչն է եղել Հ. Ալամդարյանը, որը բեղմնավոր գործունեություն է ծավալել դպրոցը ուսուցման իսկական դարբնոց դարձնելու համար։

1836-ի մարտի 11-ին ցարական կառավարությունը հաստատեց «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» («Պոլոժենիե»)։ Այն իրավունք էր տալիս էջմիածնում բացելու հոգևոր ճեմարան, հայկ. եկեղեց. 6 թեմերի (Արարատյան, Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան—Բեսարաբիայի կենտրոններում՝ մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դըպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Առավել նշանավորներից էր 1837-ին բացված Երևանի թեմական դպրոցը, որը, չնայած նյութական ծանր պայմաններին և ցարական կառավարության համաձուլողական քաղաքականությանը, շուտով դառնում է ազգ. ուրույն դեմք ունեցող կրթատուն։

XIX դ. 40—50-ական թթ. հայաբնակ քաղաքների և գյուղաքաղաքների մեծ մասն արդեն ուներ եկեղեցական-ծխական, վանական, մասնավոր դպրոցներ։ Այդ ժամանակաշրջանում Արլ. Հայաստանում գործել են տարբեր տիպի ավելի քան 160 հայկ. դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։ 60-ական թթ. դպրոցը նկատելի առաջընթաց ապրեց։ Հիմնականում ձերբազատվեց թերուս, սահմանափակ գիտելիքների տեր վարժապետներից ու տիրացուներից։ Կրթական գործում սկսեց մեծ դեր խաղալ հասարակական նախաձեռնությունը։ Ստեղծվեցին կուլտուր-լուսավորական, հրատարակչական, թարգմանական, գրավաճառային, գրադարանային, գրաճանաչության տարածման ե այլ ընկերություններ։ 1863-ին հրապարակվեցին հայկ. ծխական դպրոցների աոաջին ընդհանուր կանոնները, որոնց համաձայն դպրոցների կառավարումը հանձնվում էր ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմնական կենտրոն դարձավ եկեղեցական-ծխական դպրոցը, որտեղ ուսուցումը 2—3 տարի էր։ Ավանդվում էին հայոց և ռուսաց լեզուներ, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն ևն։

Այսպիսով, XIX դ. 1-ին կեսը և հատկապես 50—60-ական թթ. հայ ազգ. դպրոցի համար գաղափարական որոնումների շրջան էր, երբ հայ գործիչները ճանապարհ էին հարթում ազգ. լուսավորության համար։ Հայ լուսավորականները, առաջնակարգ տեղ հատկացնելով դպրոցին, գտնում էին, որ այն պետք է երեխային դաստիարակի վառ հայրենասիրության ոգով, ժողովրդի հերոսական անցյալից վերցրած ոգեշունչ օրինակներով։ Լինելով ժողովրդի շահերի ջերմ պաշտպաններ, նրանք ջանում էին, որ կրթություն ստանան հասարակ ժողովրդի զավակները։ Դպրոցի ժողովրդականացման, նրա դեմոկրատականացման համար առանձնահատուկ նշանակություն ուներ աշխարհաբար լեզվի արմատավորման հարցը, որին մեծ կարևորություև էին տալիս հայ լուսավորիչները (Խ. Աբովյան, Մ. Նալբանդյան և ուրիշներ)։

1870-ական թթ. հրապարակ եկան հոգևոր կամ վիճակային դպրոցները, որոնցում ուսուցումը 6—8 տարի էր։ Դասավանդվում էին Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն ու աշխարհագրություն,՜ բնագիտություն, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդակազմություն, երկրաչափություն և այլ առարկաներ։ Այդ թվականներին լայն տարածում է ստանում աղջիկների կրթությունը։ Անդրկովկասում գործող հայկ. իգական որոշ դպրոցներ Փաստորեն դարձան թերի միջնակարգ կամ միջնակարգ ուսումնարաններ։ Նշանավոր էին Մարիամ-Ղուկասյան (Շուշի), Գայանյան (Երևան), Գայանյան, Մարիամյան-Հովնանյան (երկուսն էլ՝ Թիֆլիսում), Եդիսաբեթյան (Ախալցխա), Արղության (Ալեքսանդրապոլ) օրիորդաց դպրոցները։ Հայ դպրոցի առավել բարձր տիպը միջնակարգ թեմական դպրոցն էր, որը հիմնականում աշխարհիկ բովանդակություն ուներ։

Այսպիսով, 1870-ական թթ. ուրվագծվեց արևելահայ կրթական համակարգի չորս տիպ՝ ծխական, հոգևոր, թեմական դպրոցներ և ճեմարան։

1885-ին ցարիզմը վարեց հայկ, դպրոցները Փակելու քաղաքականություն, որը լուրջ խոչընդոտներ ստեղծեց ազգ. կրթության հետագա զարգացման համար։ Մեկ տարի անց ցարական կառավարությունը նահանջեց և թույլատրեց վերաբացել հայկ. դպրոցները, որոնք, սակայն, պետք է ենթարկվեին նոր կանոններին, որոնց համաձայն հայկ. դպրոցները սահմանափակվում էին տարրական ուսացման շրջանակով։ Սկսվեց հայ դպրոցի պայքարի շրշան՝ հանուն գոյատևման։ խամրեց մանկավարժ, միտքը և մատնվեց անշարժության, լռեց մանկավարժ, մամուլի ձայնը։ Դպրոցների դրության վատթարացման այդ շրջանում հայկ. բարեգործական ընկերություններն ընդլայնեցին նրանց ցույց տրվող օգնությունը՝ բացեցին մի շարք դպրոցներ, տրամադրեցին նյութական միջոցներ։ 1890-ական թթ. ցարիզմն ուժեղացրեց հետապնդումները։ 1895—96 ուսումնական տարում հայկ, դպրոցները Փակվեցին։ Ընդդեմ կրթության ասպարեզում եղած անարդարությունների, բռնությունների, կամայականությունների աշակերտական հուզումներ եղան Ներսիսյան դպրոցում, Երևանի, Շուշիի թեմական դպրոցներում, Գևորգյան ճեմարանում։ Չնայած հայ դպրոցի առջև ծառացած խոչընդոտներին, հայ ժողովուրդն իր համառ պայքարով կարողացավ ետ նվաճել ազգ. դպրոցի հարաբերական ազատությունը։ Ու թեև մոտ տասը տարի դպրոցները փակ՛ մնացին, 1905-ի օգոստոսին ցարը, վախենալով հակամիապետական տրամադրությունների ուժեղացումից, ստիպված եղավ ստորագրել հայկ, դպրոցների վերաբացման հրամանագիր :

Արևմտյան Հայաստանի և գաղթավայրերի կյանքում շրջադարձային էին հատկապես XIX դ. 60—70-ական թթ.։ Ստեղծվեցին մշակութային մի շարք ընկերություններ և ուս. հաստատություններ։ Վանում, Մաշում, էրզրումում, Խարբերդում և այլ վայրերում բացվեցին նախակրթարաններ։ Բարձր տիպի ուս. հաստատություններ հիմնադրվեցին Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Վենետիկում, Կալկաթայում և այլ վայրերում։ Կրթական կյանքին ուղղության տվող կենտրոնը շարունակում էր մնալ Կ. Պոլիսը։ Դարասկզբին այստեղ հիմնվեց եկեղեցիներին կից թաղային շուրջ 40 դպրոց։ Տարբեր տարիներ Կ. Պոլսում գործել են 50-ի չափ մասնավոր դպրոցներ։ Նշանավոր ուս. հաստատություններից են՝ պատրիարքարանի դպրոցը (1719—1826), որի հիման վրա ստեղծվել է Պեզճյան մայր վարժարանը (գործում է 1830-ից), Սկյուտարի ճեմարանը (1838—59՝ Փոքր ընդմիջումներով), Նարեկյան վարժարանը (1846—95), որի հիման վրա 1895-ին բացվել է էսայան վարժարանը, Պերպերյան վարժարանը (1876—1934): 1870-ական թթ. սկզբին ոչ լրիվ տվյալներով, Թուրքիայում գործում էր 450-ից ավելի հայկ, դպրոց՝ ավելի քան 24 հզ. աշակերտով, իսկ XX դ. սկզբին դպրոցների թիվն անցնում էր 800-ից (առանց Կ. Պոլսի), ուր սովորում էր 82 hզ-ից ավելի աշակերտ։ Ուսուցիչների թիվն անցնում էր 2150-ից։

Արևմտահայերի կրթական կյանքում մեծ դեր են խաղացել մխիթարյանների հիմնած Փարիզի Մուրադյան և Վենետիկի Ռափայելյան վարժարանները։ Արժանահիշատակ են Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցը (հիմն. է XVII դ. 1-ին կեսին) Նոր Զուղայում, Մեսրոպյան վարժարանը (1799—1922) Զմյուռնիայամ, Հայոց մարդասիրական ճեմարանը (հիմն. է 1821-ին) Կալկաթայամ, Սանդուխտյան-Մարիամյան (1870—1915), Երամյան (1878—1915), Կեդրոնական (1881—96) վարժարանները Վանում, Սանասարյան վարժարանը (1881 — 1915) Կարինում ևն։ XIX դ. 2-րդ կեսից Երևան են գալիս մասնագիտացված առաջին ուս. հաստատությունները։ Երկրագործական վարժարան հիմնելու առաջին փորձը կատարել է Սերովբե Վիչենյանը։ Նրա հիմնած դպրոցում (1853—55) ուսումնասիրել են այգեգործություն, կենդանաբանություն, մետաքսագործություն, շերամապահության։ 1880-ին Վանում երկրագործ, ուսումնարան է բացել Խրիմյան Հայրիկը։ Մանկավարժ, առաջին կրթ. հաստատությունը Վանի վարժապետանոցն էր (1878—81): XIX դ. 2-րդ կեսի նշանավոր ուս. կենտրոն էր Արմաշի դպրեվանքը (1889—1915), որը հոգևոր բարձրագույն ուս. հաստատություն էր։ Պատրաստել է նաև ուսուցիչներ։

Կիլիկիայի կենտրոնները բավական աշխույժ կրթական կյանք են ունեցել։ Ամենանշանավորը Այնթապն էր, որտեղ գործում էին և՛ ազգային, և՛ միսիոներական բազմաթիվ դպրոցննր։ Այստեղ էին Կիլիկյան գիշերօթիկ ճեմարանը, Ներսիսյան ու Հայկանուշյան դպրոցները, Վարդանյան և Ադենական մասնավոր վարժարանները։ 1910-ին Այնթապում կար 14 հայկ. ազգ. ու մասնավոր, ինչպես նաև 10 այլ դպրոց, ուր սովորում էր մոտ 3500 աշակերտ։

Մեծ եղեռնի պատճառով կրթական գործը Արմ. Հայաստանում լիակատար անկում ապրեց։

Գրկ. Սանթրոսյան Մ., Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Ե., 1964: Նազիկյան Գ., Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը, Ե., 1969: Ե րկ ա ն յ ա ն Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Ե., 1970:

Ն. Սարգսյան, Ա. Իգնատյան

Ժողովրդական կրթությունը Սովետական Հայաստանում

Հայ ժողովրդի ազգ. վերածննդի, նրա հոգևոր ուժերի ծաղկման, կրթական գործի զարգացման համար լայն հնարավորություններ ստեղծվեցին սովետական կարգերի հաստատումից հետո։ 1920-ի նոյեմբ. 29-ից սկսված կուլտ. հեղափոխությունը նախատեսում էր լուծել հետևյալ հիմնական խնդիրները, վերացնել աշխատավորների կուլտուրական հետամնացությունը, մասսայական անգրագիտությունը, պայմաններ ստեղծել մշակույթի նվաճումները ժողովրդին մատչելի դարձնելու համար, իրականացնել դպրոցական և բարձրագույն կրթության հիմնավոր ռեֆորմ, փոփոխել ուսանողների ու աշակերտության սոցիալ. կազմը, կիրառել համընդհանուր, պարտադիր ուսուցում, ստեղծել նոր գաղափարների վրա հիմնված սոցիալիստ, կուլտուրա։ Հայաստանի Հեղկոմի 1920-ի դեկտ. 6-ի դեկրետով հանրապետությունում պետ. լեզու ճանաչվեց հայերենը։ Դեկտ. 12-ի դեկրետով ստեղծվեց Սովետական Հայաստանի լուսավորության ժող. կոմիսարիատը (1946-ից՝ ՀՍՍՀ լուսավորության մինիստրություն)։ Հեղկոմի դեկտ. 17-ի դեկրետով և լուսժողկոմատի դեկտ. 31-ի հրամանով ազգայնացվեցին կուլտ-լուս. հիմնարկները։ Դպրոցներում արգելվեց կրոն. առարկաների դասավանդումը, իրականացվեց դպրոցի անջատումը եկեղեցուց։ Ստեղծվեց ժող. կրթության նոր համակարգ։ Փոխվեց ուս. պրոցեսի բովանդակությունը, ստեղծվեցին նոր ծրագրեր ու դասագրքեր։ Միջոցառումներ մշակվեցին դպրոցները ուսուցչական կադրերով ապահովելու համար։ Կազմակերպվեցին ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, մտցվեց չքավոր երեխաների ձրի ուսուցում։ Դպրոցը դարձավ աճող սերնդի կոմունիստական դաստիարակության հզոր միջոց։

Հաշվի առնելով դպրոցական շինարարության Փորձը ՈՍՖՍՀ-ում, ՀՍՍՀ լուսժողկոմատը 1921-ի որոշմամբ ստեղծեց դպրոցի երկու հիմնական տիպ՝ տարրական և յոթնամյա։ Այնուհետև կազմակերպվեցին աշխատանքային դպրոցներ։ 1921 — 1922 ուս. տարում նրանց թիվը հասավ 506-ի (47,7 հզ. սովորող), 1925—26 ուս. տարում՝ 758-ի (76,9 հգ. սովորող)։ 1923— 1924 ուս. տարում բացվեցին բանֆակներ (Երևան, Ալեքսանդրապոլ), որոնց նըպատակն էր բանվորներին ու գյուղացիներին նախապատրաստել բարձրագույն ուս. հաստատություններում սովորելու համար։ 1926-ի հունիսին ՀԿ(բ)Կ Կենտկոմը որոշում ընդունեց քաղաքային և գյուղական դպրոցի հիմնական տիպեր սահմանելու մասին։ Քաղաքներում ստեղծվեց եռաստիճան դպրոցական համակարգ՝ տարրական, յոթնամյա, լրիվ միջնակարգ, գյուղական վայրերում՝ տարրական, ինչպես նաև գյուղերիտ դպրոցներ, որոնք պետք է պահպանեին հանրակրթական բնույթը։ 1927-ին գործել է 17 գյուղերիտ դպրոց։ 1930-ի հոկտ. 5-ին ՀՍՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունեց ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին։ Այդ խնդրի իրականացման համար կարևոր նշանակություն ստացավ կրթության նյութական բազայի ընդլայնումը՝ դպրոցական շենքերի կառուցումը և դրանց հագեցումը անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով։ 1929— 1932-ին հանրապետությունում կառուցվեց 383 դպրոցական շենք՝ գլխավորապես գյուղական վայրերում։ 1932—33 ուս. տարում գործում էր 1099 դպրոց, այդ թվում՝ 782 տարրական, 302 յոթնամյա և 12 միջնակարգ (179 հգ. սովորող)։ 1932-ին հանրապետությունում իրականացվեց ընդհանուր պարտադիր տարրական կրթություն, որը պայմաններ ստեղծեց պարտադիր յոթնամյա ուսուցման անցնելու համար։ 1933—34 ուս. տարում գործում էր 377 յոթնամյա դպրոց, որոնք կազմակերպվել էին տարրական դպրոցների հիման վրա։ Ընդհանուր պարտադիր ասացման իրականացման կարևորագույն պայմաններից էր դպրոցի ապահովումը մանկավարժ, կադրերով։ 1927—28 ուս. տարում հանրապե– տուտյան դպրոցներում աշխատում էր 2598 ուսուցիչ՝ չորս անգամ ավելի, քան 1919-ին։ 1932-ին ուսուցիչների թիվը հասավ 4500-ի։

1920—30-ական թթ. մեծ աշխատանք կատարվեց չափահաս բնակչության անգրագիտության վերացման ուղղությամբ։ Հանրապետության ժողկոմխորհի 1921-ի դեկրետով ստեղծվեց անգրագիտության վերացման կայանների լայն ցանց։ Կազմակերպվեց «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը։ Այդ գործում կարևոր դեր կատարեցին նաև խրճիթ-ընթերցարանները, կարմիր անկյունները, ակումբներն ու կուլտուրայի տները։ 1922—23 ուս. տարում գործել է 344 լիկկայան (6301 սովորող), 1923—24 ուս. տարում՝ 429 լիկկայան (85 հզ. սովորող)։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պատմ. կարճ ժամանակամիջոցում հաջողությամբ լուծվեց սոցիալ. այդ կարևորագույն խնդիրը։ Եթե 1920-ին անգրագետ էր հանրապետության բնակչության 83%-ը, 1926-ին՝ 61,3%-ը, ապա 1939-ին՝ ընդամենը 16%-ը։

1938—42-ին ժողկրթության բնագավառի աշխատողների ջանքերն ուղղված էին գյուղական վայրերում ընդհանուր 7-ամյա ուսուցումն ավարտելու և քաղաքներում ընդհանուր միջնակարգ ուսուցում իրականացնելու վերաբերյալ ՀամԿ(բ)Կ XVIII համագումարի որոշումների կատարմանը։ 1937—38 ուս. տարվա համեմատությամբ 1940—41 ուս. տարում միջնակարգ դպրոցների թիվը 147-ից հասավ 325-ի, սովորողների թիվը գրեթե կրկնապատկվեց։ Այդ տարիներին հատուկ ուշադրություն նվիրվեց մտավոր թերզարգացած և ֆիզիկական պակասություն ունեցող երեխաների ուսուցմանը։

Ուս. պրոցեսի կատարելագործմանը զուգընթաց, նախապատերազմյան տարիներին դպրոցը լուրջ հաջողությունների հասավ սովորողների գաղափարաքաղաքական դաստիարակության ասպարեզում։

Հայրենական մեծ պատերազմը դպրոցի և ժողկրթության բնագավառի աշխատողների առջև նոր խնդիրներ դրեց։ Պահանջվում էր վերակառուցել ոաումնադաստիարակչական գործը, առանձնահատուկ ուշադրություն նվիրել սովորողների ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակությանը։ Պատերազմի սկզբից ևեթ դժվարություններ ծառացան ժողկրթության աշխատողների առջև։ Դպրոցակաև շենքերի մի մասը հատկացվեց հոսպիտալներին, խիստ կրճատվեց դպրոցական պիտույքների արտադրությունը և դասագրքերի հրատարակումը։ Հազարավոր ուսուցիչներ մեկնեցին ռազմաճակատ։ Պակասեց սովորողների թիվը (շատ դպրոցականներ ստիպված էին թողնել դպրոցը և աշխատանքի անցնել՝ փոխարինելով ռազմաճակատ մեկնած ծնողներին)։ Չնայած դժվարություններին, ժողկրթության բնագավառի աշխատողներն իրենց անձնվեր աշխատանքով ապահովեցին պարապմունքների նորմալ ընթացքը։ Պայմաններ ստեղծվեցին թշնամու կողմից ժամանակավորապես օկուպացված բնակավայրերից էվակուացված երեխաների ուսուցման ու խնամքի գործը կազմակերպելու համար։ Բացվեցին մանկատներ, ֆաբրիկա-գործարանային և արհեստագործական ուսումնարաններ։ ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով պարգևատրվեցին հանրապետության 22 դպրոցներ, որոնց սաներին շնորհվել էր Սովետական Միության հերոսի կոչում։

Հայրենական պատերազմի ավարտից հետո սովետական ժողովուրդը կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, կարճ ժամանակամիջոցում վերականգնեց երկրի ժող. տնտեսությունը։ 1946—50-ի հնգամյա պլանով մտցվեց ընդհանուր պարտադիր ուսուցում (7 տարեկանից)։ 1950—51 ուս. տարում հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը հասավ նախապատերազմյան մակարդակին։ 1956-ին հիմնականում իրականացվեց 7-ամյա ընդհանուր պարտադիր կրթությունը։ 1959-ին մտցվեց 7-ից մինչև 15—16 տարեկանների 8-ամյա ընդհանուր պարտադիր կրթություն։ Մեծ ծավալ ստացավ դպրոցաշինությունը։ Եթե V հնգամյակում (1951—55) կառուցվել է 80 դպրոց՝ 29,6 հզ. տեղով, ապա IX հնգամյակում (1970—75)՝ 332 դպրոց՝ 170,9 տեղով։ 1960—61 ուս. տարում հանրապետությունում գործել է 1219 ցերեկային հանրակրթ. դպրոց (319,1 հզ. սովորող), այդ թվում տարրական՝ 179 (6,7 հգ.), ութամյա՝ 632(100,7 հզ.) և միջնակարգ՝ 405 (211,3 հզ.)։ Հետագա տարիներին զգալիորեն աճել է միջնակարգ և նվազել ինչպես տարրական, այնպես էլ 8-ամյա դպրոցների թիվը, ինչը հնարավորություն տվեց 1966—67 ուս. տարուց անցնելու ընդհանուր միջնակարգ կրթության։ Բարեւավվեց դպրոցների ուսումնանյութական բազան, այն ապահովվեց սարքավորումներով ու դիդակտիկ պարագաներով։ 1969—70 ուս. տարում հանրապետության դպրոցներում կային 846 ֆիզիկայի, 615 քիմիայի, 322 կենսաբանության կաբինետ-լաբորատորիաներ, 1113 դպրոցական արհեստանոց։ Բարձր դասարանների սովորողների աշխատանքային դաստիարակության կարևոր ազդակ է աշխատանքային ուսուցման և մասնագիտական կողմնորոշման միջդպրոցային ուսումնաարտադրական կոմբինատների կազմակերպումը։ 1976-ին հիմն. են Երևանի Լենինյան, 26 կոմիսարների և Օրջոնիկիձեի շրջանների, 1978-ին՝ Վերին Արտաշատի ուսումնաարտադրական կոմբինատները։ 1985-ին հանրապետությունում կար 19 ուսումնաարտադրական կոմբինատ (21826 սովորող)։

1985—86 ուս. տարում գործել է 1479 հանրակրթական դպրոց, այդ թվում՝ 1367 ցերեկային (573,2 հզ. սովորող), 112 երե֊կոյան հերթափոխային (29 հզ. սովորող), 1033 երկարօրյա (143,4 հզ. սովորող)։ 988 դպրոցներում իրականացվել է աշխատանքային ուսուցում, այղ թվում՝ 430 քաղաքային և 558 գյուղական։

Դպրոցի ուսումնադաստիարակչական և հասարակական աշխատանքը սերտորեն կապված է կոմերիտմիության և պիոներական կազմակերպության գործունեության հետ։

1985—86 ուս. տարում ցերեկային հանրակրթական դպրոցներում աշխատել է 46,1 հզ. ուսուցիչ (շուրջ 82%-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Մանկավարժ, կադրերի որակավորման բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանք են կատարում ուսուցիչների կատարելագործման հանրապետ., Երևանի քաղաքային, Լենինականի և Կիրովականի միջշրջանային ինստ-ները։ Դպրոցների դիրեկտորների, ուսմասվարների, դպրոցական տեսուչների ու մեթոդիստների կատարելագործման ֆակուլտետներ են գործում Խ. Աբովյանի անվ. մանկավարժ, ինստ-ում։ Ուսուցչական կադրերի որակավորման բարձրացմանը նպաստում են մանկավարժ, գիտությունների ԳՀԻ-ը, ՀՍՍՀ մանկավարժ. ընկերությունը, ՀՍՍՀ լուսավորության մինիստրության տէզ՝. միջոցների ուսուցման հանրապետ. կաբինետը, մանկավարժ, մամուլը («Սովետական դպրոց թերթը, «Սովետական մանկավարժ», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում», «Русский язык в школе» հանդեսները)։ Հանրապետության մանկավարժներից և ժողկրթության բնագավառի աշխատողներից շատերն արժանացել են կառավարական բարձր պարգևների ու կոչումների, ընտրվել տեղական, շրջանային, քաղաքային, ՀՍՍՀ և ՍՍՀՍ Գերագույն սովետների դեպուտատներ։

Երկրռւմ անցկացվող դպրոցական ռեֆորմը (1984) նպատակ ունի դպրոցի աշխատանքը բարձրացնել զարգացած սոցիալիզմի հասարակության պայմաններին ու պահանջմունքներին համապատասխանող որակական նոր մակարդակի։ խնդիր է դրվում ըստ ամենայնի բարելավել ուսամնադաստիարակչական աշխատանքը, սովորողներին զինել կայուն գիտելիքներով, իրականացնել ուսուցման ու դաստիարակության միասնության սկղբունքը, ուժեղացնել ընտանիքի, դպրոցի և հասարակայնության սերտ կապը, հատուկ ուշադրություն նվիրել մայրենի և ռուսաց լեզուների դասավանդման, աշակերտների գաղափարաքաղաքական, ֆիզիկական ու գեղագիտական դաստիարակության բարելավմանը, պատրաստել բազմակողմանի զարգացած քաղաքացիներ։

Ս. Խուդոյան, Մ. Դիլբարյան

Գրկ. Խ ու դ ո յ ա ն Ս. Կ., Սովետահայ դպրոցի պատմություն. 1920—1941 թթ., Ե., 1973: Ղազախեցյան Ս. Մ., ՚Հանրակրթական դպրոցը Սովետական ՛Հայաստանում (1941 — 1970 թթ.), Ե., 1972: Սիմոնյան Շ. Ս., Սովետական Հայաստանի ժողովրդական կրթության նվաճումները 40 տարում, Ե., 1961: