Home

Գրադարաններ


Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստ-ը հիմն. է 1959-ի մարտի 3-ին պետական ձեռագրատան հիմքի վրա: Ունի մատենագրության և մանրանկարչության հին և միջնադարյան մատենագրության, վավերագրերի, բնագիտ. հուշարձանների և ձեռագրերի պահպանության, արխիվային ձեռագրերի վերականգնման ու պատճենահանման բաժիններ, հայագիտ. գրադարան։

Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դ-ից։ Ըստ Ղազար Փարպեցու, էջմիածնի կաթողիկոսարանին կից գործել է մի գրատուն, որտեղ պահվել են հայերեն և հուն, մատյաններ։

Ռուսաստանի հետ Արլ. ՛Հայաստանի միավորումից (1828) հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվում մատենադարանի հավաքածուների հարստացման համար. 1828-ին այստեղ հաշվվում էր 1809 միավոր ձեոագիր, 1914-ին՝ 4660:

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ Հեղկոմի 1920-ի դեկտ. 17-ի դեկրետով, պետականացվել է էջմիածնի. մատենադարանը, իսկ 1921-ի Փետը. 5-ի դեկրետով՝ մատենադարանի հիմքի վրա ստեղծվել է Կուլտուր-պատմ. ինստ-ը։ Մատենադարանում պահվում են V—XVIII դդ. ձեռագրեր, XVI—XVIII դդ. հնատիպ գրքերի եզակի հավաքածուներ, հին և միջին դարերի հայ պատմագիրների, գրողների, փիլիսոփաների, մաթեմատիկոսների, աշխարհագետների, բժիշկների ստեղծագործություններ, հին հուն., արաբ., լատ. աշխատությունների թարգմանություններ, որոնց մի մասը բնագրի դեր են կատարում։

Մատենադարանի խնդիրն է՝ կազմակերպել հին ձեռագրերի պահպանությունը, վերականգնումն ու պատճենահանումը, ի մի բերել ձեռագիր հուշարձանները, կազմել հայերեն ձեռագրերի մայր ցուցակ, ուսումնասիրել և հրատարակել կարևորագույն բնագրերը, հայկ, մանրանկարչության հուշարձանները, համաշխարհային նշանակություն ունեցող միջնադարյան հայկ, աղբյուրները ռուս. և եվրոպական լեզուներով, գիտահանրամատչելի գրքույկների միջոցով մասսայականացնել հայ ժողովրդի ձեռագիր մշակույթի արժեքավոր կոթողները ևն։ Մատենադարանում, հայ հին ձեռագրերի աշխարհում ամենախոշոր գրապահոցում՝ 1986-ին կար 13,672 հայերեն, 2807 արաբ., պարսիկ, և այլ լեզուներով ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, որոնք գիտ. և պատմ. մեծ արժեք ունեն և կարևորագույն սկզբնաղբյուրներ են Հայաստանի, ինչպես և Կովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների պատմության ու հոգևոր մշակույթի ուսումնասիրման համար։ Մատենադարանը սերտ կապերի մեջ է ձեռագրական մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող սովետական և արտասահմանյան գիտ. ու թանգարանային հաստատությունների հետ, կատարում է գրքերի ու մանրաժապավենների Փոխանակում։ Ամեն տարի հազարավոր հայ և օտարազգի հյուրեր այցելում են Մատենադարանի թանգարանը և ծանոթանում հայ ժողովրդի հոգևոր մշակույթի եզակի նմուշներին։ 1941-ից հրատարակվում է «Բանբեր Մատենադարանի» աշխատությունների ժողովածուն։

Ա. Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարանը
հայ գրքի ամենահարուստ գրապահոցն է աշխարհում։ Հիմնվել է 1922-ին Երևանի գավառ, ուսումնարանի, ինչպես և արական գիմնազիայի գրադարանների U. Մյասնիկյանի անվ. հանրապետ. գրադարանի գիտ. ընթերցասրահում գրքային ֆոնդերի հիման վրա։ Գրադարանում պահվում են (1512-ից) հայատառ գրականություն, հայերեն պարբերականների հարուստ հավաքածու (1794-ից), XVI—XVIII դդ. հազվագյուտ արժեք ներկայացնող այլալեզու գրականության, Մարքսի, էնգելսի, Լենինի աշխատությունների հայերեն առաջին հրատարակություններ։ 1986-ին ունեցել է 5583 հգ. գիրք (41 հգ. ընթերցող)։ 1982-ին պարգեվատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով։

Գիտական խոշոր գրադարաններից են՝ ԳԱ հիմնակազմ գրադարանը (հիմն. է 1935-ին)։ Գրքային ֆոնդը 2800 հգ. միավոր է (1986): Ունի հազվագյուտ և հնատիպ գրքերի ֆոնդ, որտեղ պահվում են XVI—XVIII դդ. հայ., ռուս. և օտար լեզուներով հրատարակություններ։ Արդյունավետ կապեր է պահպանում արտասահմանյան 49 երկրների 620 գրադարանների և գիտ. այլ հիմնարկների, առանձին հայագետների, հայագիտ. կենտրոնների հետ։

Երևանի համալսարանի գրադարանը հիմն. է 1921-ին՝ նախկին ուսուցչական սեմինարիայի ֆոնդերի հիման վրա։ Նույն տարում ֆոնդերը համալրվել են Գևորգյան ճեմարանի, Երևանի թեմական դպրոցի ու արական գիմնազիայի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, ինչպես նաև աոանձին անձանց (Վ. Տերյան, Ա. Ծատուրյան, 0. Չուբարյան, Ա. Աթաբեկյան, Մ. Բերբերյան և ուրիշներ) հավաքածուներով։ Գրադարանն ունի 1,415 հզ. կտոր գիրք և պարբերական (1986): Կուլտ. մինիստրության ենթակայության տակ 1986֊ին գործել են 1397 մասսայական գրադարաններ (այդ թվում քաղաքներում՝ 403, գյուղական վայրերում՝ 994), որոնք ըստ վարչատերիտորիալ բաժանման համախմբված են 41 գրադարանային կենտրոնացված համակարգերում։ Ունի հարուստ տեղեկատու պատենտային գրականություն։ Գիտատեխ. ինֆորմացիայի խոշոր կենտրոն է, ակտիվ գրքափոխանակություն է կատարում հայրենական և արտասահմանյան գիտատեխ. ինֆորմացիոն հրատարակությունների հետ։

Հարուստ մասնագիտ. գրականություն ունի հանրապետ. բժշկ. գիտ. գրադարանը (հիմն, է 1949-ին), որը ղեկավարում է հանրապետ. առողջապահության մինիստրության համակարգի 39 գրադարանների (գրքային ընդհանուր ֆոնդը՝ 1.528 հզ.) աշխատանքները։

Հանրապետ. գյուղատնտեսական գիտ. գրադարանը (հիմն, է 1967-ին) ղեկավարում է գյուղատնտեսության մինիստրության համակարգի 21 գրադարանների (գրքային ընդհանուր ֆոնդը՝ 1 մլն 90 հզ.) աշխատանքները։

Երաժշտ. գրականության հանրապետ. գրադարանը (հիմն. է 1967-ին) ունի երաժշտ. արվեստին վերաբերող 132 հզ. միավոր գրականություն։ ՀՀ պրոֆտեխկրթաթյան պետ. կոմիտեի համակարգում կա 99 գրադարան (1260850 գիրք, 55470 ընթերցող)։

Մանկ. գրադարանների գիտամեթոդ. ղեկավարումն իրականացնում է Խնկո-Ապոր անվ. հանրապետ. մանկ. գրադարանը (հիմն. է 1963-ին, ունի 321 հգ. գիրք)։

1986-ին Հայաստանում կար մոտ 3,3 հզ. գրադարան՝ 47 մլն գրքով։