ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԻՆ ԳԱԼԼԸ
Ըստ.` Ք. ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ

Հովիվը սարում տխրեց,
Սիրո երգը նվազեց։
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։

Ա՜յ, խեղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին։
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։

Ահա, եկավ նոր գարուն,
Ծաղիկներով զարդարուն.
Սիրում եմ գույնզգույն
Ծաղիկներ, հա, հա, հա,
Գույնզգույն ծաղիկներ։

Ա՛յ, խեղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին։
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։