ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒՅՍ
խոսք` Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆԻ

Թո՛ղ փչե քամին պաղ-պաղ երեսիս,
Վերեն, ամպերեն սաստիկ ձյուն թո՛ղ գա.
Որքան որ կուզե՝ թող փչե Հյուսիս,
Հուսով եմ՝ վաղ-ուշ գարունը պիտ գա։
Թուխպը թող պատե երկինքը պայծառ,
Թանձր մառախուղ երկիր թո՛ղ փակե,
Տարերք աշխարհիս խառնվին իրար,
Հուսով եմ՝ վաղ-ուշ արև պիտ ծագե։
Թո՛ղ գա փորձություն, թո՛ղ գա հալածանք,
Խավար թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չեն հային տառապանք,
Միայն... չի հատներ խղճուկի հույսը։