ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱՃԿԱԼ
խոսք` ԱՎ.ԻՍԱՀԱԿՅԱՆԻ

Մաճկալ ես. բեզարած ես,
Առը շուռ տո՛ւր, շո՚ւտ արի.
Ծովի պես քրտնած ես,
Եզներդ արձկի՛, տուն արի՛։

Կաթի սերը քաշել եմ,
Դրել եմ հովին՝ սառի,
Ալ գոգնոցս կապել եմ
Արի, թառլան, ը՛ռռ, արի՛։

Տեղ եմ գըցել շվաքում,
Քամին կուգա, զով կանի.
Լուսնի շողքն է մեր ծոցում
Չափ տո՛ւր, չափ ա՚ո, շուտ արի։

Դադրած, բեզարած յա՛ր ջան,
Ամպերն ելան, դե՚հ, արի.
Բեզարած ջանիդ ղուրբան,
Ծըտից թև առ, շուտ արի՛...