ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆՈՒՇԱԿ
խոսք` Ղ.ԱՂԱՅԱՆԻ, Երաժշտ. Ա. ՏԵՐ-ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

— Սիրո՛ւն մանուշակ, ինչո՞ւ ես թոռմել
Կապույտ աչիկներդ ինչո՞ւ ես փակել
Քեզ ո՞վ նեղացրեց, ո՞վ վատ բան ասեց,
Քո անուշ հոտով ո՞վ չը զմայլվեց։
— Սիրո՛ւն մանկիկներ, դուք ինձ սիրեցիք,
Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք,
Բայց կոշտ ձեռներից, կոպիտ ճանկերից
Ինձ չազատեցիք, չպահպանեցիք։
— Ծաղիկ ես ծաղկաց, սիրո՛ւն մանուշակ,
Բա՚ց քո գեղանի աչքերդ կապուտակ,
Անխիղճ են մարդիկ, բայց մենք կպահենք,
Ռր չընկնես երբեք նրանց ոտքի տակ։