ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐԻԿԻՍ
խոսք` ԱՎ.ԻՍԱՀԱԿՅԱՆԻ
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տխուր-տրտում, քուն չունիմ։
Սարեն կուգաք, նախշուն հավքե՚ր
Ա՛խ, իմ մորըս տեսել չե՜ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովեր,
Ախըր բարև բերել չե՚ք։
Հավք ու հովեր եկան կըշտիս
Անձեն դիպան ու անցա՜ն.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն։
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՚կ ջան.
Երնե՜կ, երնե՚կ երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՚կ ջան։
Երբ քունըդ գա, լուո գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վաո կարոտով,
Լա՛մ ու խընդա՚մ, մայրի ՚կ ջան...