ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՄԵՆԱ՛Կ ՃԱՄՓՈՐԴ ԵՄ
խոսք` ԱԼ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ, Երաժշտ. Դ. ՂԱԶԱՐՅԱՆԻ

Մենա՛կ ճամփորդ եմ... հոգնա՜ծ, ուժասպա՛ռ.
Անցել եմ կյանքի փշոտ ճանապարհ.
Անցել եմ, քույրի՚կ, սարե՛ր ու ձորե՜ր,
Մեն-մենակ քաշել սևամաշ օրեր։
Մենա՜կ ճամփորդ եմ... ճամփեքով քարոտ
Քո դուռն եմ եկել, քո սերին կարո՚տ,
Ա՛խ, քույրի՚կ, կյանքս–բո՚ւք Է ու բորա՚ն,
Մի՛ թող ինձ անհույս, անտեր՛ քո դռան...