ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա՛Խ, ԻՄ ՃԱՄՓԵՍ
խոսք` Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ, Երաժշտ.` Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Ա՛խ, իմ ճամփես մոլոր գնաց,
Անտակ ծովին դեմ առա.
Վա՜խ, իմ սերս անցա՜վ, գնա՜ց,
Ետ կանչելու ճար չկա։
Դումանն եկավ, ծովը ծածկեց,
Էն խաս հավքերն ի՛նչ եղան,
Դարդը եկավ, սիրտս ծակեց,
Էն ալ-վարդերս ի՞նչ եղան։
Ախ, խաս հավքերն ծովում խեղդման.
Ագռավն վրես կղռռա,
Սիրուս զառ-վառ վարդերն թոռման,
Բլբուլս անթև կսգա...