ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՛Վ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ
խոսք` Ն. ՄԵԶՊՈՒՐՅԱՆԻ, ըստ ԿՈՄԻՏԱՍԻ

Ո՛վ մեծասքանչ դու լեզու,
Ո՚վ հեշտ բարբառ մայրական,
Քաղցրահնչյուն բաոերուդ
Նման արդյոք այլ տեղ կա՞ն։
Դա որ նախ ինձ հնչեցիր,
Նախ սիրո, ո՜հ, հեշտ խոսքեր,
Այն նախ զքեզ թոթովելս
Դեռ իմ մտքեն չէ ելեր։

Իմ մայրենի քաղցր լեզու,
Կյա՚ց անսասան, կյա՚ց հավետ,
Կյա՚ց միշտ լեզուդ իմ հայկարժան,
Կյա՚ց ծաղկալից ծաղկավետ։

Ինչ դառն վիշտ Է սրտիս,
Երբ օտար տեղ ու լեզու
Բռնի իրեն զիս քաշե,
Սրտես արյուն կը հեղու,
Ո՜հ, զայն օտարն ես սիրել
Բնավ չեմ կարող ի սրտե,
ՉԷ այն, չէ քաղցր իմ լեզու,
Որ սիրով զիս կոդջունե։

Իմ մայրենի քաղցր լեզու,
Կյա՚ց անսասան, կյա՚ց հավետ,
Կյա՚ց միշտ լեզուդ հայկարժան
Կյաց ծաղկալից ծաղկավետ։

Լեզու համակ սիրաշարժ.
Քանի ճոխ, պերճ ու պայծառ,
Մինչ կը հնչես դուն քեզի,
Սրտերն ամեն գողացար.
Հնչե՛, հնչե՛ հավիտյան
Վեհ՝ դյուցազանց պերճ երգ դու,
Թոթվե փոշիդ խոր մութեն,
Ե՚վ երևան պերճ երգ դու:

Իմ մայրենի քաղցր լեզու,
Կյա՚ց անսասան, կյա՚ց հավետ,
Կյա՚ց միշտ լեզուդ հայկարժան
Կյա՚ց ծաղկալից ծաղկավետ։