ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԼՊՈՒԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ
խոսք` ՀԱՄԱՍՏԵՂԻ, Երաժշտ. ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Ոհ դու բարեկամ այրած սրտերու
Խոսնակ գիշերո, հոգյակ վարդերու,
Երգե՛ պըլպուլի՚կդ, երգե՛ ի սարեդ,
Զանմահ քաջքն Հայոց երգե՛ հոգվույս հետ.
Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ,
Սըրտիկս, որ ի խաչն էր կիպ, թունդ առավ
Ի խաչին թևերն թըոա ու հասա,
Գըտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա։
Պըլպո՚ւլ, քեզ համար մեր հարքն ասացին,
Թե չէ հավ՛ պըլպուլ մեր Ավարայրին,
Եղիշյա հոգյակն է քաղցրախոսիկ,
Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ.
Ձմեոն յանապատ կու գնա կա ի լաց,
Գարունն յԱրտազ գա ի թուփ վարդենյաց,
Երգել ու կանչել յԵղիշեին ձայն
Թե պատասխանիկ մարդյոք տա Վարդան