ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա՛Խ, ՏՎԵ՛Ք ԻՆՁ
խոսք` Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ,
Ա՛խ, տվե՛ք ինձ քաղցր մի քուն,
Կյանքից հեռո՜ւ սլանամ
Այն աշխարհը, ուր խնդություն,
Ուր սերն է միշտ անթառամ։
Քնքուշ վարդերն ինձ բարձ լինին,
Վառ կանաչից իմ վերմակ,
Նոցա բույրը զվարթագին
Շնչեմ անվերջ ես անհագ։
Եվ խայտալով իմ աոաջին
Վտակն անուշ խոխոջե,
Մի թարմություն եդեմային
Չորս բոլորքս տարածե։
Եվ ինձ ժպտի արշալույսին
Գարնան մատաղ արեգակ.
Եվ գիշերով իմ ճակատին
խաղա գողտրիկ վաո լուսնակ։
Եվ աչագեղ կույսն ականջիս
Յուր մեղեդին մեղմ հնչե,
Եվ հերարձակ՝ սիրով վզիս
Փարե քնքուշ, փաղաքշե...
Եվ հավիտյան վայելչություն
Գրկե հոգիս, չհագենամ...
Ա՛խ, տվե՛ք ինձ քաղցր մի քուն,
Հեոո՜ւ, հեռո՛ւ սլանամ։