ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԻՄ
Ըստ. ԳՐ. ՍՅՈՒՆՈՒ
Սարերի հովին մեռնիմ,
Իմ յարի բոյին մեռնիմ.
Էս օր օխտն օր չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնիմ։
«Ա՜խ, Էնիմ՝ արուն կուգա,
Սև սըրտիս գարուն կուգա,
Ի՞նչ Էնիմ ես Էն յարը,
Պըտըտվի տարուն կուգա։
Յա՜ր, յա՜ր, յա՛ր, յա՛ր, նա, նայ,
Ա՜խ, նանի, ջան նանի
Վա՛յ, նանի, նանի ջան։
Լուսնյակ, դու բարձրանց գնա,
Լույս տուր ու բարձրանց գնա.
Հեռու տեղ մի յար ունիմ,
Բարև տուր, անցի, գնա։
«Ա՛խ Էնիմ...
Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Աև ունքեր, կարմիր թշեր.
Իմ սիրած յարն ինձ տըվեք,
Ձեզ խեր ու բարի գիշեր։
«Ա՛խ Էնիմ..