ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԵՑԻ ՅԱՐՍ ՏԱՐԱՆ
խոսք` ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ

Սիրեցի, յարըս տարան.
Յարա տըվին ու տարան. —
Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Պոկեցին սիրտս տարան։
Ցավըս խորն է, ճար չը կա,
Ճար կա, ճար անող չը կա.
— էս ի՛նչ զուլամ աշխարհ է,
Սրտացավ ընկեր չը կա։
Լա՜վ օրերըս գընացի՜ն,
Ափսո՜ս ասին, գընացի՚ն.
— էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդէրըս մընացին...