ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐՈՒՀԻՍ
Սիրուհի՛ս, քեզ համար
Կյանքըս կես եղավ.
Քո անունն էր միայն,
Որ ինձ կյանք տըվավ։
Աղջիկ, դու սիրուն,
Շքեղ անունով,
Սևորակ աչքով,
Երկնածիր ունքով։
Այրվի՛ քո սիրտը,
Այրեցիր հրով,
Վառվի՛ քո սիրտը,
Վառեցիր սիրով։
Մանուշակ, նունուֆար,
Վարդ, մեխակ, շուշան,
Ոչինչ են ինձ համար,
Իմ անգին հոգյակ։
Մորիցըդ գաղտնի՝
Արի՛ մեր պարտեզ,
Ման գանք միասին,
Սիրո՛ւն, դու և ես։
Այրվի՛ քո սիրտը,
Այրեցիր հրով,
Վառվի ՛քո սիրտը,
Վառեցիր սիրով։
Բայց ափսո՜ս, չեմ կարող
Որ գամ քեզ տեսնեմ,
Իմ վիրավոր սըրտի
Կարոտը առնեմ։
Դե՚, բավական է,
Նայի՛ր երկընքին,
Կապույտ երկընքին,
Քո խըղճմըտանքին։
Այրվի՛ քո սիրտը,
Այրեցիր հրով.
Վառվի՛ քո սիրտը,
Վառեցիր սիրով։