ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐՈՒՆ ԳԱՐՈՒՆ
Խոսք` ԱԼ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ Երաժշտ. ԵՂ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Սիրո՛ւն գարուն, կանա՚չ գարուն,
Քեզ ի՛նչ սրտով ողջունեմ.
Դու մեզ բերիր լաց ու արյուն,—
Էլ ես ուրախ երգ չունեմ։
Երգում էի ջերմ կարոտով,
Գովքըդ անում ամեն օր,
Երբ մեր երկրում քո քաղցր հոտով
Միշտ լցված էր սար ու ձոր։
Երգում էի քնարս լարած՝
Մեր կյանքի լույս օրերում.
Երգում էի բլբռւլ դառած,
Քանի վարդ կար հայ երկրում։
Ա՜խ, ի՛նչ սրտով երգեմ հիմիկ,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.
Փուշ են դաոել վարդ ու ծադիկ,
էլ ես ուրախ երգ չունեմ։