ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈ՜Ր
խոսք` ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, Երաժշտ.` Ե. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Աղջի, բախտավո՜ր,
Երնե՛կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչքերին;
Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։
Սեր օրեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես։
Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սար– յարեր, յա՛յլա,
Յա յլա ջան, յա՛յլա։