ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՈՒՌԻՆ
Խոսք` ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ Երաժշտ.` Դ.ՂԱԶԱՐՅԱՆԻ
Գետակի վրա
Թեքվել Է ուռին
Ու նայում Է լուռ
Վազող ջրերին։
... Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։
Եվ գլուխը կախ՛
Նա լաց Է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում...
Հին տարիների
Նուշ հեքիաթներից
Պատմում Էր ուոին
Այն վառ հուշերից։
Անցած-գնացած
Գարուն օրերին
Մրմունջ էր կարդում
Ծերացած ուռին։
Ու լուո արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում...