ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕՆ ՄԵՐ ՆԱԽՆԻ
Խոսք` Պ. ՉԱՓՐԱՍՏՅԱՆԻ Երաժշտ.` Տ.ՉՈՒԽԱՋՅԱՆԻ

Օն մեր նախնի դարուց կարդամք հրավեր, (հրավեր)
Նախնի դափնյաց սուրբ ձեոաց հյուս պսակոք.
Մեր հայրենի փառաց մանկունքն անվեհեր, (անվեհեր)
Գան երևան գեղեցկահյուս գիսակոք։
Գունդ ի գունդ,
Սիրտք ի թունդ։

Ժամանակաց անցից վսեմ կրթարան, (կրթարան)
Եվ նոր դիպաց նոր զգացմանց կարգադիր.
Ահա, մեզ նոր արդ կը կանգնի տեսարան, (տեսարան)
Թե՛ կրթության, թե՛ հաճոյից արգադիր։

Հոս ձայն կուտանք մենք ծաղկալից
Հայաստանի սուրբ դաշտերուն,
Եվ կը ցրվի սրտից թախիծ
Երբ հայրենյաց հիշեմք զանուն։

Ո՛վ սուրբ Հայաստան
Փառաց օթևան,
Որբ գավակներդ հոս
Քեզ պիտի ողբան։

Հոս երազ անմահ
Քո նախնի փառաց
Մեզ պիտի՝ վառե
Ի սեր հայրենյաց;

Մայրի՚կ Հայաստան,
Քաշաց օթևան,
Հոսկե որդիքդ
Գիրկդ պիտի գան։— (3 անգամ)