ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՊԻ ՏԱԿԻՑ
խոսք` ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, Երաժշտ.` Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում,
էն ո՛ւմ յարն է նստած լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։
Ա՛յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից։
Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՛վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի...
— Աղջի , քու յարն եկավ անցավ՝
Վառված, տարված քու սիրով,
էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չհովացավ պաղ ջրով...
Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում.
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։