ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՕՐՈՐՈՅԻ ԵՐԳ
Խոսք` Գ. ՄԱՍՅԱՆԻ Երաժշտ.` Գ.ԳԵՂԱՐԻԿԻ
Թող քեզ ծածկեմ, անգին լալաս,
Օրորեմ՝ քնիր.
Օրը մթնեց, լուսինն ելավ,
Գիշեր Է հիմի։
Արեն արդեն գնաց հոգնած
Քնեց մոր զրկում,
Դու դեռ արթուն, աչքերդ բաց՝
Խոսում ես, երզում։
Քամին մնջեց, ծիտ ու ծղրիդ
Քնել են մուշ-մուշ
Մեռնեմ լեզվիդ, վարդ ծիծաղիդ,
Քնիր, իմ անուշ։
Վաղը նորից արև կգա,
Քեզ համար նոր օր.
Մութ Է, լալաս, քնիր հիմա,
Քեզ օրոր, օրոր...