ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՅ ՎԱՐԴ
խոսք` Ալ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ, Երաժշտ.` Ալ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ

Այ վարդ, լսիր աղաչանքիս,
Թո՛ւյլ տուր թփից քեզ քաղեմ
Եվ քեզանով սիրած կույսիս
Չքնաղ կուրծքը զարդարեմ։

Մի՛ վախենար, նրա կրծքին
Չես թաոամիլ, քնքո՛ւյշ վարդ,
Այնտեղ՝ մատաղ կրծքի տակին,
Կյանքի աղբյուր կա առատ...

Ա՛յ վարդ, պատմիր նրան հուշիկ
Իմ ՛հուր տենչանքն ու հույսեր,
Թող բուրմունքով քո անուշիկ
Նրա սրտում զարթնի սեր։

Մի՛ վախենար...

Պատմի՛ր նրան իմ ցավերը,
Պատմիր ինչպես ամեն օր,
Ես օրհնում եմ նրա սերը,
Որ ինձ կանե բախտավոր։

Մի վախենար..