ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
խոսք` և երաժշտ.` ՇԵՐԱՄԻ
Թշնամիներդ երբ լսեն քո անունը՝
Օձերի պես պիտ սողան իրենց բունը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի՛ մինչ հավիտյան, Անդրանի՛կ։
Հայոց կուսանք դափնեպսակ թող հյուսեն,
Քնքույշ ձեռքով քո ճակատը պըսակեն,
Գոհարներով անվախ կուրծքըդ զարդարեն.
Կեցցե՛ս հավետ դու, անսասան Անդրանիկ։
Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար.
Անհաղթ մնաս դու, քաջության սիրահար,
Հայրենիքի անմահ հերոս Անդրանիկ։