ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՈՒՌԻՆ
խոսք` ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, Երաժշտ.` Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին.
Ու չեկավ նա տես։
խեղճը դողալով
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ։
Ջըրերի վըրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց։
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում...