ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՆՔԸ
խոսք` Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆԻ, Երաժշտ.` Պ. ԱՖՐԻԿՅԱՆԻ
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Սլյաց մեջը պտրում եմ։
Բայց նոքա միշտ հեղհեղուկ.
Պըղտոր ջըրով եզերքիս
Դարիվ-դարիվ խըփելով,
Փախչում էին լալագին։
— Արա՚քս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած՝
Սըգավո՞ր ես ինձ նման։
— խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր։
էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաշ սողաց մոլեգին։