ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴՅՈՔ Ո՞ՒՐ ԵՍ
խոսք` Վ. ՏԵՐՅԱՆԻ, Երաժշտ.` Ն. ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ
Ես չըգիտեմ ո՛ւր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։
Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, արդյոք ո՞ւր ես,
խորհրդավոր արշալույս,
Արդյոք ո՞ւր ես, արդյոք ո՞ւր ես,
հանդիպումի պայծառ օր։
Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։
Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, արդյոք ո՞ւր ես,
խորհրդավոր արշալույս,
Արդյոք ո՞ւր ես, արդյոք ո՞ւր ես,
հանդիպումի պայծառ օր։