ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԳԱՐՈՒՆ
խոսք` Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆԻ, Երաժշտ.` Տ. ՉՈՒԽԱՋՅԱՆԻ
Ոհ ինչ անուշ և ինչպես զով
Առավոտուց փըչես, հովիկ,
Ծաղկանց վըրա գուրգուրալով
Եվ մազերուն կուսին փափկիկ։
Բայց չես հովիկ իմ Հայրենյաց,
Գընա՛ անցի՛ր սըրտես ի բաց։
Ո՜հ, ի՜նչ աղու և սըրտագին
Ծաոոց մեջեն երգես, թռչնի՛կ.
Սիրո ժամերն ի յանտառին
Ըզմայլեցան ի քո ձայնիկ,
Բայց չես թռչնիկ իմ Հայրենյաց,
Գընա՛ երգե՛ սըրտես ի բաց։
Ո՛հ, ի՜նչ մրմունջ հանես, վըտա՛կ,
Ականակիտ ու հանդարտիկ.
Քու հայեյվույդ մեջ անապակ
Նային զիրենք վարդն ու աղջիկ,
Բայց չես վտակ իմ Հայրենյաց,
Գընա՛ ՚հոսե՛ սըրտես ի բաց։
Թեպետ թռչնիկն ու հովն Հայոց
Ավերակաց շրջին վերա,
Թեպետ պղտոր վըտակն Հայոց
Նոճիներու մեջ կը սողա.
Նոքա հառա՛չք են Հայրենյաց,
Նոքա չերթա՛ն սըրտես ի թաց։