ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ
խոսք` Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆԻ, Երաժշտ.` Կ. ՖՈՍԿԻՆԻԻ

Ի բյուր ձայնից բնության շըքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն, փափուկ քընար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Տուր ինձ քու ձեռքդ, եղբայր, (եղբայր) եմք մեք,
Որ մըրըկավ Էինք զատված, (զատված)
Բաղդին ամեն (ամեն) ոխ չարանենգ
Ի մի համբույր ցըրվին (ցըրվին) ի բազ.
Ընդ աստեղոք ի՛նչ կա սիրուն.
Բան զանձկալի Եղբայր անուն։

Երբ ալևոր Մայրն Հայաստան
Տեսնե զորդիս յուր քովե֊քով,
Սըրտին խորունկ վերքըն դաժան
Քաղցր արտասվաց բուժին ցողով.
Ընդ աստեղոք ի՛նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մեկտեղ (մեկտեղ) հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ (մեկտեղ) թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ (ըզհունձ) բարյաց ՑԵՐԿԻՆՍ հանենք,
Որ կյանք առնուն Հայոց դաշտեր.
Ընդ աստեղոք ի՛նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։