ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԲ ԱԼԵԿՈԾ
խոսք` Քր. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Երբ ալեկոծ ծովի վերա
Իմ մակույկը խորտակվի,
Ես փրփրադեզ ալյաց մեջը
Դեռ իմ հույսը չեմ կտրի։

Բոլոր ուժովս և համարձակ
Բազուկներըս կը պարզեմ,
Ալիքները պատառելով
Դեպի ափը կը թըռչեմ։

Անհավասար այդ կըռվի մեջ
Թե ուժերըս ըսպաովեն,
Ալիքները հորձանք տալով
Դեպի անդունդ թող նետեն։

Ալն ժամանակ գեթ ըսփոփանք
Ես կը գտնեմ նըրա մեջ,
Որ մեռնում եմ քաջի նըման
Կըռիվ տալով մինչև վերջ։