ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐԳ ՀԱՅՐԵՆԻ
խոսք` Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆԻ, Երաժշտ.` Մ. ԵԿՄԱԼՅԱՆԻ

Մինչդեռ հուսով խայտա բնություն,
Ետ դառնաշունչ ձըմերայնվույն
Եվ ի գավառն իմ հայրենի
Գեղածիծաղ դաոնա գարուն
Մինչ բույր ի բույր փըթթին ծաղկունք
Եվ ճռվողեն նորեկ ծիծռունք,
Ի քեզ ես դարձ առնեմ յայնժամ,
Ո՜վ ցանկալիդ իմ Հայաստան։
Ոչ Հելվետյան ինձ դաշտավայրք
Եվ կամ զըվարթ մարգագետինք,
Ոչ քան ըգքեգ չըքնաղագեղ
Իտալական պայծառ երկինք,
Հեռի ի քեն պանդուխտ գոլով,
Քոյովըդ հար տապիմ անձկով.
Ի խանձարուրդ իմոց կենաց,
Ով Հայաստան, առնեմ ես դարձ։
Գայցեն ավուրք ուր մանկության
Անկցի տիոցս իմ գեղ դալար
Եվ յինեն խույս տացեն վայելք
Կենաց՝ թեթև ի գարշապար,
Ուր հեգ Մուսայս մատն ի յերեր
Մոռանայցե երգել ըզսեր. Ըզնինջ ի ծոցդ առնում յայնժամ, Ո՜վ ցանկալիդ իմ Հայաստան։