ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԷԼ ՉԿԱՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ
խոսք` Տ. ՏԵՐՈՒՆՈՒ, Երաժշտ.` Դ. ՂԱԶԱՐՅԱՆԻ

Ո՛չ ծիծաղ, ո՛չ ժպիտ,
Ո՛չ աչեր պարզ վճիտ,
Հոնքեր թավ, նուրբ կամար
Էլ չը կան ինձ համար։

Ո՛չ երգեր, ո՛չ էլ տաղ,
Ոսկե խոսք, կայտառ, խաղ,
Ո՛չ վարսեր մետաքսյա
Ա՛խ, չը կան էլ հիմա։