ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԹԱՂՈՒՄՆ ՔԱՋՈՐԴՎՈՒՅՆ
խոսք` Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆԻ, Երաժշտ.` Մ. ԵԿՄԱԼՅԱՆԻ

Ոչ փող զարկինք, ո՛չ արձականք լեռնասույզ, (ո'հ,
լեռնասույզ).
՚ Սարե ի սար չարաշըշուկ տարին լուր, (ո'հ, տարին
լուր).
Ու չերգեցինք ոդբոց երգեր սըրտահույզ, (ո'հ,
սըրտահույզ),
Երբ պատանվույն բացինք մռայլ փոսին դուռ, (ո՜հ,
փոսին դուռ)։

Գիշերական մունջ ըստվերներ շուրջ կային,
Երբ հրացանի կոթով ըզհող փորեցինք.
Լուսին միայն դողդոջ շողայր մեր գլխին.
Սուգ էր պատեր, ըզդաշտ, բըլուր և երկինք։

Պետք չէր դագաղ և ոչ ճերմակ պատանքներ,
Որով գոցվեր ազատորդի Զեյթունցին.
Նա հետ մարտին կարծես հոգնած կը հանգչեր,
Ու վերարկուն կարմիր բավեր յուր անձին։

Բայց երբ գլուխն ի բարձ դրինք հողաշեն
Տեսանք ըզգեղ ճակտին ու վերքըն պայծառ,
«Ով պատանյակ, ըսինք ամենքս մեկ բերնեն,
Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար»։

«Գընա՛ զրուցե՛ հայկազարմից մեծ ոգվոց,
Որ կան այստեղ ազատ ու քաջ դեռ հայեր.
Որոնք ի բյուր պատերազմաց թեպետ խոց՝
Մեջ ամպրոպաց ի ժայռ կանգուն են կեցեր»։