ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԻՄ ՅԱՐԸ
խոսք` Ա. ՎՏԱՐԱՆԴԻԻ
Արի, երգիր, սիրուն բլբուլ
Քո դայլայլիկն իմ յարին.
Թո՛ղ բուրաստանն ու վարդն ամուլ,
Արի՛ թառիր մեր կտրին։
Իմ յարն ունի շուշան այտեր,
Ալ-վարդ շրթներ, շող գանգուր,
Իմ յարն ունի ծով-ծով աչեր,
Որ շողում են սեր ու հուր։
Մի օր յարիս թևը ընկած
Անցնում էի դաշտերով.
Խոտ ու ծաղիկ ըսքանչացած
Նայում էին ապշելով։