ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԻՄ ՄԱՀԸ
խոսք` Ա. ՎՏԱՐԱՆԴԻԻ
Եթե տըժգույն մահու հրեշտակ Անբուն ժըպտով մ՚իջնե իմ դեմ, Շոգիանան ցավքս ու հոգիս, Գիտցե՚ք, որ դեռ կենդանի եմ;
Եթե հընչե տըխուր կոչնակ, Թըրթռուն ծիծաղն մահու դըժխեմ, Դագաղս աոնե իր համըր քայլ, Գիտցե ք, որ դեո կենդանի եմ։
Եթե մարդիկն այն մահերգակ, Որք սև ունին ու խոժոռ դեմ, Համասփըռեն խունկ ու աղոթք, Գիտցե՚ք, որ դեռ կենդանի եմ։
Իսկ աննըշան եթե մընա Երկրի մեկ խորշն ձողակույտն իմ, Եվ հիշատակս ալ թառամի. Ա՛հ, այն ատեն ես կը մեռնիմ։