ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԻՆՁ ՄԻ՛ ԽՆԴՐԻՐ
խոսք` ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, Երաժշտ.` Ա. ՄԱՅԻԼՅԱՆԻ

Ինձ մի՛ խնդրիր, ես չեմ երգի.
Իմ տըխրությունն ահագին,
Ադեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո ՛հոգին...
Ո՛չ, քեզ համար՝ այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա
Ու չորացան խոտ ու վարդ,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեո
Հուր հառաչանք, սև գիշեր;