ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ
խոսք` Թ. ՆԱԼՅԱՆԻ, Երաժշտ.` Տ. ՉՈՒԽԱՋՅԱՆԻ

Հոր-հոր — Մենք քաջ տոհմի զավակներ ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ Էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտություն։

Խումբ — Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ Էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտություն։

Հոո-հոր — Ուրեմն՛ առա՚շ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
Թող իմանան՝ մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Թումբը — Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Հոր-հոր — Տոհմը մեր եղել Է քաջերից քաջը,
Անարգել Է կայծակների շառաչը,
Մենք Էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ։

Խումբը — Մենք Էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ։

Հոր-հոր — Ուրեմն՝ առա՛ջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Խումբը — Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։