ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՌԵՑ
խոսք` Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆԻ, Երաժշտ.` Ն. ՇԱՀԼԱՄՅԱՆԻ

Լռեց։ Ամպերը եկան ծածկեցին երկինքն
Ու լուսինն աչքես խըլեցին, խըլեցին,
Մընացի մենակ՝ հոգիս վրդոված,
Ձեռներըս ծոցիս, գլուխըս քարշ արած։

Եվ այնուհետև ամեն իրիկուն
Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն.
Նորա տխրամած դեմքը նայելիս՝
Հիշում եմ թըշվառ վիճակը ազգիս։

Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին,
Գուցե, քու փայլից փայլ տաս և հային:

Պատմե շատերուն Վարդանի մահը,
Կամ՝ ինչպես կորավ հայ ազգի գահը,
Կամ՝ ինչ վեհ սիրով սիրում էր Վարդան
Մայրենի հողը — աշխարհ Հայաստան։