ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ

Լուսնակ գիշեր, բոլորովին քուն չունիմ.
Ինձ տեսնողը կարծում է թե տուն չունիմ, վա՛յ տուն չունիմ։

Մի՛ լար, մի՛ լար, մեոնիմ կամար ունքերուդ.
Արտասուքը վընաս կուտա աչքերուդ, վա՜յ, աչքերուդ։

Նընջարանըս սենյակիդ պատի տակն է,
Կյանք, խընդություն պարզ գիշերվա լուսնակն է, վա՛յ, լուսնակն է։

Արի, գընանք խորհուրդ անենք միասին,
Ամուսնանանք, էլ չըսպասենք մեծ պասին, վա՛յ, մեծ պասին։