ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԾՈՎԱԿ
խոսք` ՐԱՖՖՈՒ, Երաժշտ.` ըստ ԿՈՄԻՏԱՍԻ

Ձա՛յն տուր, ո՛վ ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցե՛ք, զեփյուռք, ալիքը վետ-վԼտ.
Խ՚առնեք արտասուքս այս ջրերիս հետ։

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա՛,
Մի՞թե միշտ այսպես կմնա Հայաստան
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կլինի ծառա օտար իշխանի,
Մի՛թե աստուծո աթոռի մոտին
Անարժան Է հայն և հայի որդին։

Արդյո՛ք գալո՞ւ Է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք։

Դժվա՛ր այդ. միայն, տեսուչդ վերին,
Կենդանացրո՛ւ ոայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լույս գիտության.
Որով իբր Էակք նոքա բանական
Կճանաչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կլինին գործովք տիրոջ փառաբան։