ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԾՈՎԻ ԵՐԳԸ
խոսք` Հ.ԿՈՍՏԱՆՅԱՆԻ, Երաժշտ.` Ա. ՄԱՅԻԼՅԱՆԻ

Հարհանդ, մարմանդ,
Շողողուն ծո՛վ,
Ալիքներով
Ինձ գրկե՛,
Տա՛ր, գուրգարե՛
Քո թևերով
Կրծքիդ վրա
Օրորե՛։
Դղդոջ երգը
Լուռ գիշերին
Իմ ականջին
Դու երգե՛,

Գեթ մի պահիկ
Վշտոտ սիրտս
Ախ, հանգստի
Կարո՛տ Է...
Հուշեր, հույզեր,
Երազներ վառ
Մեղմ, հեզաբար
Շրշում են. —
Սիրտ, դադարի՜ր,

Իմ անո՛ւրջ սիրտ,
Ծովը երգե
Մ՛եղմորեն,—
Շողշող հեռուն՝
Մշուշ և լույս,
Ափերն՛ անհույս,
Երազուն,—
Միտքս թափառ,
Ա՜խ, ոսկեվառ,
Արև ափերն
Երագում...