Հայ նոր մշակույթի և մասնավորապես հայագիտության ականավոր ներկայացուցիչներից մեկն է Լեոն։ Ավելի քան հիսուն տարի շարունակ նա բեղմնավոր գործունեություն է ծավալել իր ժողովրդի հոգևոր կուլտուրայի ու գիտական մտքի մի շարք կարեւոր մարզերում։ Նա ստեղծագործել է որպես գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան։ Գրչի այդ անխոնջ մշակը զգալի աշխատանք է կատարել 19֊րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին երեք տասնամյակների հայ մշակույթի զարգացման, հատկապես մեր ժողովրդի բազմադարյան պատմության ուսումնասիրության ու մասսայականացման գործում։
Լեոն (Առաքել Բաբախանյանը) ծնվել է 1860 թ. ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի կենտրոն Շուշի քաղաքում։ Նրա հայրը՝ դերձակ к ապա ժամկոչ Գրիգորը, աննշան վաստակ ուներ։ Բազմանդամ ընտանիքի նյութական ծանր վիճակը հնարավորություն չտվեց պատանի Առաքելին ստանալ սիստեմատիկ կրթություն։ Տեղի թեմական ու քաղաքային դպրոցները ավարտելուց հետո նա զբաղվեց ինքնազարգացմամբ և համառ աշխատանքի շնորհիվ ձեռք բերեց խոր գիտելիքներ և լայն էրուդիցիա։ Խոսելով Լեոյի մասին Ավետիք Իսահակյանը նկատել է. «Անսպառ եռանդի տեր և չափազանց աշխատունակ՝ նվիրվեց ինքնակրթության և իրենից շինեց-կերտեց գրական այն ուժը, որ երկար տարիներ եղավ տիրապետող դեմքերից մեկը կովկասահայ հասարակության մտավոր կյանքի մեջ» (Ավ. Իսահակյան, Երկեր, հատ. 4, Երևան, 1959 թ., էջ 105):
Հոր մահից հետո, 1879 թ., երիտասարդ Առաքելը փորձում է աշխատանք գտնել Բաքվում, բայց անհաջողության հանդիպելով վերադառնում է Շուշի և գրագրի պաշտոն վարում քաղաքի նոտարի մոտ, իսկ ավելի ուշ՝ 1881 — 1893 թթ., աշխատում է տեղի հեռագրատանը որպես հեռագրիչ։ 1893 թ. նա փոխադրվում է Բաքու, իսկ երկու տարի հետո՝ Թիֆլիս։ Այնտեղ 12 տարի շարունակ (1895—1906 թթ.) աշխատում է «Մշակ»֊ի խմբագրատանը, որպես այդ նշանավոր թերթի մշտական աշխատակից և քարտուղար (տես Լ. Բաբայան, Լեո (Առաքել Բաբախանյան), Թիֆլիս, 1908 թ., էջ 18—19):
Լեոն սկսեց գրել դեռևս 1870-ական թթ. վերջերից (նրա առաջին թղթակցությունը տպագրվեց «Kaвказ»- ում 1877 թ.) : Ավելի ուշ՝ 1880—90 թթ., նա պարբերաբար թղթակցում է «Սշակ»-ին, «Արձագանք»-ին» «Աղբյուր»-ին, «Տարազ»-ին, «Արսենիա»-ին, «Աուրճ»-ին, կատարում է թարգմանություններ, հրապարակում առանձին գրքեր և գրքույկներ։ Արձագանքելով իր ժամանակի հայ հասարակությանը հուզող հարցերին նա պատկերում է գավառահայության, մասնավորապես գյուղացիության ծանր վիճակը, մերկացնում համփաների շահատակությունները, խոսում հայկական հարցի և արևմտահայության դաժան կացության մասին, քարոզում հայրենասիրական գաղափարներ, շոշափում գրականության և կուլտուրայի հարցեր, գրում պահպանողական-ռեակցիոն հայ գործիչների դեմ և այլն, և այլն։ Այդ տարիներին Լեոն գտնվում եր Րաֆֆու և Գրիգոր Արծրունու գաղափարական ազդեցության ներքո։
Առանձնապես բեղուն եղավ մեր հեղինակի գրիչը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներին։ Ավելի խորանալով իր գրական ու գիտական աշխատանքի մեջ, Լեոն, որ օժտված էր զարմանալի եռանդով ու աշխատասիրությամբ, գրեց բազմաթիվ հոդվածներ, գեղարվեսսսսկան երկեր, գրականագիտական ու պատմագիտական մեծածավալ աշխատություններ։
Գրական-գիտական աշխատանքի հետ միասին Լեոն ինչպես նախորդ շրջանում, այնպես էլ 20-րդ դարի սկզբներին ղբաղվեց հրապարակախոսությամբ՝ շոշափեց բազմաթիվ գրական-կուլտուրական և հւսսարակական-քաղաքական թեմաներ, արձագանքեց 1905—1907 թթ. ռևոլյուցիայի փոթորկալից անցքերին, գրեց ոչ քիչ հոդվածներ առաջին համաշխարհային պատերազմի արյունոտ դեպքերի ու 1917—1920 թթ. Անդրկովկասում ստեղծված տնտեսական ու քաղաքական ծանր իրադրության մասին։ Հայրենասերի շնչով ու կրքով գրված իր հոդվածներում նա բացահայտում էր սևհարյուրա՛կային ռեակցիայի էությունը, իր զայրույթն արտահայտում արևմտահայերի աննախընթաց կոտորածները կազմակերպող երիտթուրքերի դեմ, մերկացնում Անդրկովկասի բուրժուա-նացիոնալիստական կուսակցությունների հակաժողովրդական քաղաքականությունը, լուսաբանում առօրյայի գրական-կուլտուրական և հասարակական այլևայլ հարցեր։ Լեոյի հոդվածները դիպուկ են և սրամիտ, չնայած նրանցում կան սխալներ ու անընդունելի դրույթներ։
Հայտնի է, որ Լեոն չի եղել որևէ քաղաքական կուսակցության անդամ։ Նա գործել է որպես «անպարտիական» մտավորական ու հասարակական գործիչ։ Սակայն իր քաղաքական դավանանքով նա այնուամենայնիվ կանգնած էր մշակականների, այլ կերպ ասած՝ հայկական բուրժուական լիբերալիզմի դիրքերում։ Չնայած իր ժողովրդասիրությանը, դեմոկրատական հայացքներին ու այն բանին, որ քննադատել է ցարական բուրժուա-կալվածատիրական կարգերը, Լեոն քաղաքական ու հասարակական հիսնական հարցերում հւսմերաշխ էր հայ լիբերալների հետ։ Գլխավորապես հենց սրանով էլ բացատրվում են բազմավաստակ հեղինակի մի շարք մոլորություններն ու սխալները, մոլորություններ, որոնց մասին նւս հետագայում խոսեց հրապարակայնորեն ու անկեղծությամբ։
Ի՞նչ դիրք բռնեց Լեոն Սովետական Հայաստանի նկատմամբ։ Ժողովրդի շահերով ու բախտով ապրող ականավոր մտավորականը ի սրտե ողջունեց խորհըրդային կարգերի հւսստատումը Հայաստանում։ Եվ ոչ միայն ողջունեց։ Նա պատրաստակամություն հայտնեց իր ուժերը տրամադրելու ազատագրված ու վերածնության ուղին բռնած հայրենիքի կուլտուրայի և գիտության զարգացման գործին։ 1924 թ. Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Լեոն Թիֆլիսից Երևան ժամանեց և աշխատանքի անցավ Երևանի պետական համալսարանում որպես պատմության դասախոս։ Մանկավարժական-դասախոսանան աշխատանքի հետ միասին նա շարունակեց իր գիտահետազոտական պրպտումները և հայագիտությունը հարստացրեց նոր ուսումնասիրություններով։
Պրոֆ. Լեոն վախճանվեց 1932 թ. նոյեմբերի 14-ին։
Լեոյի հարուստ ու բազմաժանր գրական ժառանգության մեջ մեծ տեղ են գրավում նրա պատմագիտական աշխատությունները։ Եթե իր ստեղծագործական կյանքի առաջին շրջանում՝ մոտավորապես 1830—1900 թթ., նա հանդես եկավ հիմնականում որպես հրապարակախոս, գրող ու գրականագետ, ապա հաջորդ տարիներին՝ 1900—1930 թթ., Լեոն ղբաղվեց գլխավորապես պատմության հարցերով։ Պատահական չէ, որ նա մեր ժողովրդի լայն խավերին հայտնի է որպես պատմաբան։
Պրոֆ. Լեոյի պատմագիտական գործունեությունը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանների՝ նախասովետական ու սովետական։ Տարբեր շրջաններում հեղինակի ստեղծած աշխատությունները գրված են տարբեր աշխարհայեցողությամբ և համարժեք չեն։
Նախասովետական տարիներին անվանի պատմաբանը հրապարակեց պատմագիտական բազմաթիվ աշխատություններ, որոնց թվում «Հայկական տպագրություն» (2 հատոր, 1901 —1902 թթ.), «Ստեփանոս Նաղարյանց» (2 հատոր, 1902 թ.), «Հովսեփ կաթ. Արղության» (1902 թ.), «Գրիգոր Արծրունի» (3 հատոր, 1902—1905 թթ.), «Ս. Մեսրոպ» (1904 թ.), «Պատմություն Երևանի հայոց թեմական հոգևոր դպրոցի» (1914 թ.), «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի» (1914 թ.), «Հայոց հարցի վավերագրեր» (1915 թ.), «վանի թագավորու|ծյունլւ» (1915 թ.), «վարդանանք» (1917 թ. ) և այլն։ Բացի այս ծավալուն գործերից, Լեոյի գրչին են պատկանում նաև մի շարք փոքր ուսումնասիրություններ ու բազմաթիվ հոդվածներ։ Հիմնականում նախասովետական շրջանում գրվեց նաև «Հայոց պատմություն» քառահատոր ֆունդամենտալ աշխատության առաջին, երկրորդ և երրորդ հատորները (չորրորդ հատորը, որ դեռևս մնացել է անտիպ, գրված է սովետական իշխանության տարիներին՝ 1920-ական թթ.):
«Հայկական տպագրություն» երկհատորյա աշխատությունը Լեոյի լավագույն գործերից մեկն է։ Այստեղ փաստորեն տրված է ինչպես տպագրության, այնպես էլ ժողովրդի 16—18-րդ դդ. մտավոր, կուլտուրական ու քաղաքական կյանքի պատմությունը։ Հեղինակը հանգամանորեն կանգ է առնում հաոկապես 17—18-րդ դդ. հայ գրականության և ազատագրական շարժումների վրա։ Այս աշխատությունը իր ժամանակ բարձր գնահատական ստացավ։
Ստեփանոս Նազարյանին և Գրիգոր Արծրունուն նվիրված հատորներում լուսաբանված են ոչ միայն այդ երկու նշանավոր գործիչների կյանքն ու գործունեությունը, այլև 19-րդ դարի հայ գրական մշակութային կյանքի և հասարակական– քաղաքական հոսանքների պատմության մի շարք կարևոր էջերը։
Երևանի և Ղարաբաղի թեմական դպրոցների պատմությանը նվիրված գործերը միաժամանակ արժեքավոր նյութեր են տալիս 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին տասնամյակի հայկական մյուս դպրոցների, ինչպես նաև արևելահայերի կուլտուրական կյանքի մասին։ Գրական նյութերի հետ միասին հեղինակը օգտագործել է նաև արխիվային ուշագրավ նյութեր։
«Հայոց հարցի վավերագրերը» գրքում հեղինակը աշխատել է ամփոփ գաղափար տալ իր ընթերցողին հուզող «հայոց արյունոտ հարցի» մասին։ Այդ նպատակով նա թարգմանաբար տալիս է խնդրին վերաբերող մի շարք կարևոր փաստաթղթեր-վավերագրեր, որոնք ստեղծվեցին միջազգային դիվանագիտության խոհանոցում 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին (մինչև առաջին համաշխարհային պատերազմը): Բացի ներածականից գիրքը ունի վավերագրերին կըցված ընդարձակ մեկնաբանություններ։
Բազմամյա քրտնաջան աշխատանքի արդյունք է պրոֆ. Աեոյի «Հայոց պատմություն» մեծածավալ աշխատությունը, որտեղ ի հայտ է բերված հեղինակի պատմագիտական ամբողջ ուժը, գիտելիքներն ու տաղանդը։ Ի դեպ նկատենք, որ Լեոն ծրագրում էր գրել հինգ հատոր, ընդ որում վերջին հատորը պետք է լուսաբաներ հայ գաղութների (գաղթավայրերի) պատմությունը; Սակայն հիվանդության պատճառով նա ի վիճակի չեղավ գրել իր մեծածավալ աշխատության այդ վերջին մասը։
«Հայոց պատմության» առաջին հատորը, որ լույս տեսավ 1917 թ. Թիֆլիսում, նվիրված է Հայաստանի հին պատմությանը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր թվականության 5-րդ դարը։ Այստեղ Լեոն հանգամանորեն կանգ է առնում աշխարհագրական միջավայրի հարցի վրա, խոսում է նախահայկական շրջանի մասին, տալիս է աղբյուրների տեսություն և ապա հարևան երկըրների պատմության ընդհանուր ֆոնի վրա շարադրում հայ ժողովրդի քաղաքական, ինչպես և կուլտուրական զարգացման պատմությունը։ Երկրորդ հատորը պետք է ընդգրկեր 5—15-րդ դարերը, կամ հեղինակի խոսքերով ասած՝ միջին դարերը, հայկական միջնադարը։ Սակայն Լեոն չկարողացավ ամբողջովին իրականացնել իր ծրագիրը, այս հատորում նա շարադրեց միայն 5—11-րդ դարերի պատմությունը։ Երրորդ հատորը լուսաբանում է հայ ժողովրդի 16—18-րդ դդ. գոյավիճակը, ընդ որում այստեղ մեծ ուշադրություն է դարձված ազատագրական շարժման, հայ-ռուսական հարաբերությունների և կուլտուրայի զարգացման հարցերի վրա։
Խոսելով Լեոյի նախասովետական շրջանի պատմագիտական աշխատությունների մասին, պետք է նախ և առաջ նշել այն, որ դրանք զգալի թարմություն մըտցըրին տրադիցիոն հայագիտության մեջ։ Թե՛ իրենց բովանդակությամբ և թե՛ շարադրման եղանակով այդ գործերը հաճելի նորություն էին և այդ պատճառով էլ ջերմ ընդունելության արժանացան իր ժամանակի ընթերցող հասարակության կողմից։
Անվանի պատմաբանը կարողացավ հաղթահարել կղերա-պահպանողական, կրոնական-սխոլաստիկական շատ կոնցեպցիաներ և հանդես բերեց նոր, գիտական մոտեցում հայ ժողովրդի պատմության մի շարք հանգուցային հարցերի նկատմամբ։ Այդ հնարավոր եղավ շնորհիվ այն բանի, որ Լեոն իր պատմագիտւսկան գործունեության առաջին իսկ տարիներից հարեց հայագիտության նոր, առաջավոր ուղղությանը և լայնորեն օգտագործեց իր ժամանակի ռուսական և արևմտաեվրոպական պատմագիտության խոշոր ներկայացուցիչների, ինչպես նաև ականավոր հայագետներ Ն. Մառի, Ն. Ադոնցի, Գ. Խալաթյանցի և ուրիշների հետազոտությունները։
Լեոն բաժանում էր այն տեսակետը, թե պատմագիտությունը պետք է զբաղվի ոչ թե թագավորների ու զորավարների, այլ ժողովրդի պատմությամբ։ Իր հոդվածներից մեկում նա գրում էր. «Պատմությունը վաղուց դադարել է լոկ պատերազմական թմբուկների և արքաների արձագանք լինելուց։ Պատմությունը այժմ զվարճալի ընթերցանություն չէ, այլ գիտություն... Նրա (պատմության) առջև ավելի մեծ, ավելի պատասխանատու գործ կաժողովրդի կյանքը դւսրերի ընթացքում... Թագավորները, իշխանները, եպիսկոպոսներն ու եպիսկոպոսապետները ժողովրդի պատմություն չեն, այլ այդ պատմության արտահայտությունը» («Հորիզոն», 1911 թ., հունիսի 15):
Ելնելով այս դրույթից, նշանավոր պատմաբանը աշխատեց լուսաբւսնել հայ ժողովրդի տնտեսական, քաղաքական ու մտավոր կյանքը և ցույց տալ նրա անցած բարդ ու դժվարին պատմական ուղին։ Եվ հենց այս հարցերն էլ կազմեցին նրա պատմագիտական աշխատությունների հիմնական բովանդակությունը։
Հայտնի է, որ կղերա-ֆեոդալական պատմագրության ներկայացուցիչները իդեալականացրել են պատմական անցյալը, վարձել են ժխտել սոցիալ-դասակարգային ճնշումների ու ներհակությունների առկայությունը մեր ժողովրդի պատմության մեջ։ Ժխտելով այդ ըստ ամենայնի սխալ «տեսույպունը», Լեոն մի անգամ ևս հիմնավորեց այն ճշմարտությունը, թե հայ ժողովրդական մասսաները ևս ենթարկվել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, «հայրենի» հարստահարիչների ճնշումներին ու կեղեքումներին։ Այս մասին նա գրել է ոչ քիչ էջեր, անդրադարձել է իր մի շարք աշխատություններում։ Բնորոշ է, օրինակ, որ դեռևս 1905 թ. Լեոն հրապարակեց մի հատուկ հոդված, ուր հենվելով Շիրակում գտնված արձանագրությունների և Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» տվյալների վրա, այն միտքը հայտնեց, թե հակառակ տիրապետող տեսակետին, Հայաստանում ևս եղել է ճորտատիրություն։ Մերժելով Վահան Բաստամյանի այն կարծիքը, թե Հայաստանում երբեք ճորտեր չեն եղել, Լեոն նկատում է. «Նախ և առաջ մեզ զարմացնում է այն կտրուկ ձևը, որով գիտնական վարդապետը ժխտում է ճորտությունը Հայաստանում։ Երբեք, ասում է նա, գոյություն չի ունեցել ճորտությունը։ Ինչի՞ց գիտեք։ Արդյոք այնքան լավ հայտնի են հին հայկական կյանքի բոլոր ներքին պայմանները։ Բաստամյանցը նույնիսկ գիտի, որ ճորտատիրական դրության բացակայությունը վեճ չվերցնող մի ճշմւսրտություն է, որ նա հայտնի է ամենքին, այդպիսի համուզմունքը, ճիշտ է, այսօր էլ ընդհանուր է մեր մեջ, բայց հարցն այն է, թե որքա՞ն ճշմարտություն կա այդ համոզմունքի մեջ» («Մուրճ», 1905 թ., .N 10, էջ 89): Ամփոփելով պատմական նյութերով հարուստ իր հոդվածը և չհամաձայնելով Բաստամյանի հետ, Լեոն գրում էր. «Հայաստանի հողն էլ ուրեմն ազատ չի եղել ստրուկ, անասունի պես վաճառվող հողագործի հեծեծանքներից, արյուն քրտինքից։ Իզուր էինք կարծում, թե մեր պապերը ոչ ճորտ են եղել, ոչ ճորտատեր» (նույն տեղ, էջ 99):
Հայաստանի պատմությունը Լեոյի աշխատություններում տրված է ոչ թե մեկուսացվւսծ, ինքնամփոփ ձևով, այլ լայն ֆոնի վրա, սերտորեն կապակցված հարևան երկրների պատմության հետ։ Հեղինակը անց է կացնում զուգահեռներ, կատարում համեմատություններ, նշում փոխազդեցություններ, հայտնաբերում առանձնահատկություններ ու ընդհանրություններ հայ և հարևան ժողովուրդների սոցիալական, քաղաքական ու մշակութային կյանքի միջև։ Այս բոլորի հետևանքով Հայաստանի պատմությունը անկասկած ավելի է լուսաբանվում, ավելի հստակ ու ամբողջական դառնում։
Պատմագիտական աշխատությունները առավել արժեքավոր են այն դեպքում, երբ տալիս են ոչ միայն կոնկրետ նյութ, փաստեր, այլև ընդհանրացումներ, տեսական եզրակացություններ։ Լեոյի գործերում կան և մեկը, և մյուսը։ Նշանավոր պատմաբանը հայտնի է նաև իր սրամիտ դատողություններով ու փաստերի նուրբ վերլուծությամբ։
Լեոն չի պատկանել այն պատմաբանների թվին, որոնք խուսափել են գրել ժամանակակից դեպքերի կամ թե մոտավոր անցյալի մասին։ Նա բազմաթիվ առիթներով շոշափել է ժողովրդին հուզող խնդիրները, փորձել է իմաստավորել իր ժամանակի բարդ քաղաքական ու սոցիալական անցքերը, միջազգային դիվանագիտության շղարշավորված, խարդախ քաղաքականությունը։ Հայրենասեր պատմաբանի մի շարք աշխատություններում խոսվում է արևմտահայության ծանր կացության, հայկական հարցի, կովկասահայերի ներքին կյանքի, ազգերի փոխհարաբերությունների և այլ խնդիրների մասին։ Ավելին։ Անգամ հեռավոր անցյալին նվիրված աշխատություններում Լեոն յուրովի արտահայտել է իր ապրած ժամանակաշրջանի հասարակական տրամադրությունները, իղձերն ու ցանկությունները։
Պատմագիտական աշխատություններ գրելիս Լեոն օգտագործել է բազմատեսակ ու բազմաբովանդակ աղբյուրներ, նյութեր և գրականություն։ Նա պրպըտումներ է կատարել ձեռագրատներում և արխիվներում, անհրաժեշտ նյութեր է քաղել հայ պատմիչների երկերից ու ժամանակագրություններից, հին հունական և հռոմեական հեղինակներից, ուսումնասիրել է վիմական արձանագրություններ, հենվել է հնագիտական, լեզվագիտական ու բանասիրական տվյալների վրա, կարդացել է ճանապարհորդական նոթեր, հուշեր, գիտական ուսումնասիրություններ և այլն։ Եվ այս հսկայական նյութն ու գրականությունը բազմավաստակ պատմաբանր օգտագործել է ոչ թե մեխանիկորեն, այլ քննադատաբար։ Քանիցս նա առիթներ է ունեցել խիստ քննադատության ենթարկելու պատմական աղբյուրները և բացահայտելու մի շարք հեղինակների սխալները, միակողմանիությունը և հետապնդած քաղաքական դիտավորությունը։ Այսպես, օրինակ, Լեոն ցույց է տալիս, թե ինչպիսի միտումնավորություն են հանդես բերում հռոմեական աղբյուրները հայ-հռոմեական պատերազմները լուսաբանելիս։ Մասնավորեցնելով իր խոսքը Լուկուլլոսի դեպի Հայաստան կատարած արշավանքի մասին նա գրում էր. «Հռոմեական աղբյուրները պայծառ և գեղեցիկ մանրամասնություններով են նկարագրում այդ արշավանքը։ Բայց նրանք, տարաբախտաբար, մի ընդհանուր պակասություն ունեն—միակողմանիություն։ Հիմնված լինելով գլխավորապես Լուկուլլոսի պաշտոնական զեկուցումների և արշավանքին մասնակցած այլ հռոմեացի զինվորականների պատմվածքների վրա, այդ տեղեկությունները ամեն տեղ և ամեն կերպ աշխատում են փառաբանել Լուկուլլոսին և ստորացնել նրա հակառակորդներին։ Այս միտումնավորությունը շահագործել է նույնիսկ և հրաշքները, ցույց տալու համար, թե նույնիսկ երկինքն էլ ջանք էր թափում, որ հռոմեացիների հաղթանակը լիակատար լինի։ Սակայն այդ ծայրահեղ միակողմանիության մեջ էլ մնացել են շատ ակնարկներ, որոնք վկայում են, թե հռոմեական աղբյուրները թաքցնում են շատ բան, որ ձեռնտու չէ Լուկուլլոսին և նրա բանակին» («Հայոց պատմություն», հատ. 1, Թիֆլիս, 1917, էջ 405): Լեոն քննադատական մոտեցում է հանդես բերել նաև մյուս, այդ թվում և հայ աղբյուրների ու հեղինակների նկատմամբ։ Հայտնի է, օրինակ, որ նա, բարձր գնահատելով Մ. Չամչյանի «Պատմություն հայոց» եռահատոր աշխատությունը, միաժամանակ իրավացիորեն նշել է այդ գործի լուրջ թերությունները։ Ականավոր հայագետի նման մոտեցումը, իհարկե, ավելի է բարձրացրել նրա աշխատանքների գիտական մակարդակը։
Սակայն Լեոյի նախասովետական շրջանի պատմագիտական աշխատությունները, վերը նշված և մի շարք այլ արժանիքների հետ մեկտեղ, ունեն նաև զգալի թերություններ։ Բանն այն է, որ Լեոյի պատմահայեցողությունը եղել է իդեալիստական, պատմական պրոցեսի ըմբռնման նրա մեթոդոլոգիական սկզբունքները ունեին հեղհեղուկ, էկլեկտիկ բնույթ։ Սրանից էլ բխում են նրա գործերի ընդհանուր բնույթի մի շարք լուրջ սխալներն ու թերությունները։ Թվենք դրանցից մի քանիսը։
Լեոյի աշխատություններում խիստ գերագնահատված է «հոգևոր ֆակտորի» դերը մարդկային հասարակության զարգացման գործում։ Պատմության առաջնթացը, ըստ հեղինակի, պայմանավորված է մտավոր-կուլտուրական առաջադիմությամբ, կրթության, լուսասիրության, հասարակական մտքի զարգացման մակարդակով։ Անտեսելով նյութական-տնտեսական պայմանների, սոցիալ-դասակարգային հարաբերությունների, ժողովրդի պայքարի ու դիմադրական ուժի, երբեմն անգամ քաղաքական անցքերի դերն ու նշանակությունը, Լեոն հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած մի շարք խոշոր տեղաշարժեր բացատրում է, օրինակ, միայն տառերի գյուտով, գաղափարների, դպրոցների ու գրականության զարգացմամբ և այլն։ «Հինգերորդ դարի սկղբին, հայ աշխարհը փրկվել էր կործանումից, ստեղծելով ազգային դաստիարակություն», գրում էր Լեոն («Հայոց պատմություն», հատ. 3, էջ 273): Մտավոր գործունեությունը, ասում էր նա մի այլ տեղում, հայ ժողովրդի «գոյության ամենահզոր պատվարն է եղել» («Հայկական տպագրություն», հատ. 1, էջ 4):
Խիստ գերագնահատված է նաև անհատի դերը պատմության մեջ։ Լեոն այն կարծիքն ուներ, թե պատմական իրադարձությունների մեջ վճռական դերը պատկանում է անհատներին, հատկապես թագավորներին ու զորահրամանատարներին։ Հին Արևելքի երկրներում, գրում էր Լեոն, «պետության առաջադիմությունը և անկումը կախված էին միապետի անձնական հատկություններից» («Հայոց պատմություն», հատ. 1, էջ 38): Հայ պետականության հզորացումը ու թուլացումը ևս Լեոն մեծ չափով կապում էր թագավորների ընդունակության կամ անկարողության հետ։ Տիգրան 2-րդը քաջ էր ու տաղանդավոր, այդ պատճառով էլ նա կարողացավ ստեղծել մեծ կայսրություն։ Հովհաննես-Սմբատ Բագրատունին, «այդ խեղճ ու անկարող մարդը... գերեզմանի ափը հասցրեց Շիրակի փոքրիկ պետությունը» («Հայոց պատմություն», հատ. 2, էջ 686): Լեոն միաժամանակ գտնում էր, որ պատմական իրադարձությունների մեջ խոշոր դեր են խաղում նաև պատահականությունները։ Նրա կարծիքով «մարդկային հաջողությունների մեջ միշտ գլխավոր դերը կատարել է պատահականությունը» (նույն տեղ, էջ 616):
Պատմության հարցերին նվիրված իր գործերում Լեոն, ընկնելով ծայրահեղության մեջ, չափազանց մեծ նշանակություն է տալիս կրոնին։ «Կրոնները քաղաքակրթության ամենահզոր գործոններից մեկն են եղել»,— գրել է նա («Հայոց պատմություն», հատ. 1, էջ 63): Չափազանցված է եկեղեցու և հոգևորականության դերը, ինչպես նաև դավանաբանական վեճերի նշանակությունը հայ ժողովըրդի պատմության մեջ։ Մի շարք սոցիալ-դասակարգային և հասարակական-քաղաքական անցքերի ու երևույթների հիմքում նա փորձում է տեսնել կրոնական-դավանաբանական պատճառներ։ Ավելին, սոցիալ-դասակարգային բովանդակություն ունեցող և ֆեոդալիզմի դեմ ուղղված պավլիկյան ու թոնդրակյան շարժումները Լեոն գնահատում էր որպես կրոնա-դավանաբանական շարժումներ («Հայոց պատմություն», հատ. 2, էջ 343—344, 474—475):
Պրոֆ. Լեոն տուրք է տվել այսպես կոչված աշխարհագրական ֆակտորի տեսությանը։ Ունենալով սխալ մեթոդոլոգիական ելակետ, նա գերագնահատում է աշխարհագրական միջավայրի դերը, հաճախ նրան վերագրելով վճռական նշանակություն հասարակական զարգացման մեջ։ Ժողովուրդների ոչ միայն տնտեսական կյանքը, այլև մշակույթը, գաղափարախոսությունը, հոգևոր աշխարհը և այլն, հեղինակը բնութագրում է աշխարհագրական միջավայրով։ «Եթե քաղդեաեգիպտական քաղաքակրթությանն էր վիճակված կատարել համաշխարհային դեր, դրա գլխավոր պատճառն այն աշխարհագրական միջավայրն էր, ուր նա ճոխացավ» («Հայոց պատմություն», հատ. 1, էջ 123): Լեոն կարծում էր, թե հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքի վրա որոշիչ ազդեցություն է թողել Հայաստանի աշխարհագրական դիրքը։
Պրոֆ. Լեոն անցել է բարդ, զիգզագներով ու հակասություններով լի ուղի։ Նրա թողած բազմաթիվ ու բազմաբովանդակ աշխատությունները ունեն իրենց ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը։ Բազմավաստակ հեղինակի պատմագիտական ժառանգության մասին կարելի է շատ խոսել ու վիճել։ Բայց այդ ժառանգությունը ունի այնպիսի արժանիքներ և առավելություններ, որոնց մասին հազիվ թե կարելի լինի տարակուսել։ Որո՞նք են այդ արժանիքները։
Անվանի պատմաբանի աշխատությունները պարունակում են փաստագրական հարուստ նյութ։ Տասնյակ տարիների ընթացքում զարմանալի եռանդով ու աշխատասիրությամբ Լեոն բազմաթիվ ձեռագրերից, արխիվային փաստաթղթերից և գրական-պատմական այլ կարգի աղբյուրներից հավաքել է հետաքրքիր շատ փաստեր ու տեղեկություններ։ Հեղինակի աշխատություններում կարելի է գտնել արժեքավոր նյութեր հայ ժողովրդի ինչպես հասարակական-քաղաքական կյանքի, այնպես էլ հոգևոր մշակույթի պատմության վերաբերյալ։
Լեոյի գործերը շարադրված են հստակ, կենդանի և պատկերավոր լեզվով ու վարակիչ հուզականությամբ։ Այս հարցում նա չունի իր հավասարը մեզանում։ Լեոն ոչ միայն գիտնական է, այլև գրող, խոսքի վարպետ։ Կարդալով նրան, ընթերցողը հաճախ ստանում է գեղարվեստական հաճույք։ Պատահական չէ, որ ականավոր պատմաբանի աշխատությունները սիրով են ընդունվում հասարակության լայն խավերում։
Հայ ժողովրդի պատմության որոշ դրվագներ և մասնավորապես 16— 18-րդ դդ. պատմության մի շարք հարցեր առաջին անգամ լուսաբանվել են Լեոյի աշխատություններում, ընդ որում այդ լուսաբանությունը հիմնականում չի կորցրել իր նշանակությունը նաև մեր օրերում։ Տաղանդավոր պատմաբանը, օրինակ, սուր գրչով է պատկերել այն դաժան հարստահարություններն ու անլուրճ նշումները, որոնց ենթակա էին թուրքական ու պարսկական բռնապետությունների լծի տակ տառապող հայ ժողովրդական մասսաները, հաջողությամբ է շարադրել ժողովրդի ազատագրական պայքարը, նրա մշակույթի զարգացման պատմությունը և այլն։ Լեոյի այս և մի շարք այլ հարցերին նվիրված ուսումնասիրությունները մեծ հետաքրքրությամբ են կարդացվում նաև այսօր։
Իր սերնդի պատմաբանների մեջ Լեոն առաջինն էր, որ հաղթահարելով մեծ դժվարություններ՝ շարադրեց հայ ժողովրդի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը ներառյալ, որով և կատարեց շնորհակալ գործ Հայաստանի պատմության լուսաբանման ուղղությամբ։
Պրոֆ. Լեոյի պատմագիտական ժառանգությունը իր տեղն է գրավել հայագիտության պատմության մեջ։ Այդ ժառանգության մի զգալի մասը արժանի է, որ դառնա մեր ընթերցողի սեփականությունը։
Լեոյի երկերի ներկա հրատարակության մեջ նրա պատմագիտական գործերից ընդգրկված է միայն «Հայոց պատմություն» բազմահատոր աշխատությունը, որ հրապարակվում է խմբագրական աննշան կրճատումներով, ճշտումներով և անհրաժեշտ ծանոթագրություններով։